Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսը ներկայացվեց Ջավախքում

1551

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ախալքալակի (Ջավախք) Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 35-րդ հատորի շնորհանդեսը: Շուրջ 950 էջանոց այս հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

ջ3

Շնորհանդեսը միասնաբար կազմակերպել էին Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը: Հատորը ջավախահայությանը ներկայացրեց Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը

ջ 2

Հանդիպման ընթացքում Դաքեսյանը հակիրճ պատմեց Հայկազյան համալսարանի և հայագիտական հատորրի մասին, ապա պատասխանեց ներկաների բազմազան հարցերին, որոնք վերաբերում էին Լիբանանի հայ համայնքին, բեյրութահայ դպրոցին, մշակույթին, Սիրիայի հայերի վիճակին, Հայոց ցեղասպանությանը:

ջ5

Դաքեսյանը հավաքվածներին հորդորեց հանդեսի հաջորդ՝ 36-րդ հատորի համար, հայագիտական գոնե մեկ ուսումնասիրություն պատրաստել Ջավախքի մասին:

Շնորհանդեսի վերջում եղավ հյուրասիրություն:

Նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, Հայկազյանի հատորը ներկայացվել էր Թբիլիսիում՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ՀԱՅԱՐՏՈՒՆ կենտրոնում: