Գյումրիում կայացավ «Մեր Կարսը» խորհրդաժողովը

1592

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Գյումրիում կայացել է մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Կարսի անկման 95-ամյակին: Խորհրդաժողովը, որն անց էր կացվում Գյումրիի նորակառույց ՇԻՐԱԿ կենտրոնում, կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

10

Խորհրդաժողովին մասնակցում էին պատմաբաններ, ազգագրագետներ, փորձագետներ, ուսումնասիրողներ և ուսանողներ: Միջոցառմանը ողջույնի խոսք հղեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Արմատներով կարսեցի Բալասանյանը կարևորեց նման քննարկումների կազմակերպումը և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ՇԻՐԱԿ կենտրոնը և Գյումրին կընդունեն նման խորհրդաժողովներ:

11

ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը նշեց, որ կենտրոնը հետայսու ևս կազմակերպելու է խորհրդաժողովներ, հանրային քննարկումներ ու կլոր սեղաններ՝ նվիրված մեր ոչ վաղ անցյալի պատմության քիչ լուսաբանվող և սակավ ուսումնասիրված դրվագներին:

Խորհրդաժողովում զեկույցներ ներկայացրեցին ԵՊՀ ուսանող Էրիկ Իսրայելյանը (“Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին”), հետազոտող Վլադիմիր Հարությունյանը (“Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918թ. հանրաքվեն Կարսի և Բաթումի մարզերում”), պատմաբան Գևորգ Յազըճյանը (“Կարսի 1920թ. անկման մի քանի խորքային պատճառների մասին”), լրագրող Թաթուլ Հակոբյանը (“Բանակցությունները Կարսում. 1921թ. սեպտեմբեր-հոկտեմբեր”), ազգագրագետներ Արտաշես Բոյաջյանը (“Ալեքսանդրապոլ-Լենինական գավառի ժողովրդագրական դրությունը 1914-1930-ական թթ.”) և Հրանուշ Խառատյանը (“Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների վրա”), գրականագետ Օֆելյա Հովհաննիսյանը (“Կարսը հայ գրականության մեջ”):

13

Երեք մասերից կազմված մեկօրյա խորհրդաժողովը ընդմիջվում էր քննարկումներով: