«Մեր Կարսը». գիտաժողով՝ նվիրված քաղաքի անկման 95-ամյակին

16606

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախապատրաստում է մեկօրյա գիտաժողով և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Յովսեփյանի (19431952) «Կյանքիս ամենադժբախտ օրը և երջանկությանս րոպեն» hուշագրության վերահրատարակություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին, որ լրանում է հոկտեմբերի 30-ին:

Անհասկանալի, բայց ոչ արդարացված պատճառներով Հայաստանում և Սփյուռքում երբեք չի նշվում և հիշատակվում այս օրը: Կարսի անկումը հայոց պատմության խոշորագույն աղետներից է: 1920-ի հոկտեմբերին քեմալականները Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությումբ գրավեցինք քաղաքն ու բերդը՝ չհանդիպելով ո՛չ հայկական բանակի, ո՛չ ֆիդայական խմբերի և ո՛չ էլ ժողովրդի որևէ դիմադրության: Գերի ընկան հարյուրավոր հայեր, այդ թվում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան զինվորականներ ու  նախարարներ:

Գիտաժողովի մանրամասներին կտեղեկացնենք ավելի ուշ, երբ վերջնական տեսքի կբերվեն զեկուցողների հեղինակներն ու թեմաները:

Այս գիտաժողովը կազմակերպվում է «ժողովրդական հանգանակության» շրջանակներում, և բոլոր անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկանում են իրենց համեստ կամ առատաձեռն նպաստը բերել, կարող են դա անել ԱՆԻ կենտրոնի բանկային հաշիվներին փոխանցում կատարելով: Բոլոր անհատների և կազմակերպությունների անունները պատշաճ կերպով հիշատակվելու են ինչպես գիտաժողովի ընթացքում և նյութերում, այնպես էլ՝ ԱՆԻ կենտրոնի կայքում:

ConverseBank-ում ԱՆԻ-ի բանկային հաշիվներն են.

Դրամով՝ 19300  52522110100

Եվրոյով՝ 19300  52522110104

Դոլարով՝ 19300  52522110101

Բոլոր նրանք, ովքեր մտադիր են կատարել հանգանակություն, խնդրվում է այդ մասին ԱՆԻ կենտրոնին տեղեկացնել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին.

aniarcf@gmail.com,

info@aniarc.am,

t.hakobyan@aniarc.am,

bookstore@aniarc.am

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն