Բաղրամյանը ինքնակամ բացելու ժամանակը

1586

Երկու գիշեր անց կացրի Բաղրամյան պողոտայում՝ իմ մյուս լրագրող գործընկերների հետ հետևելով իրադարձությունների զարգացումներին ու լուսաբանելով դրանք անաչառ լրատվություն ակնկալող հայ հանրության համար:

Առաջիկա գիշերը Բաղրամյանում իմ և իմ գործընկեր լրագրողների ներկայությունը իմաստ ունի այլ նպատակով՝ տեսախցիկները որոշ չափով զսպում են իշխանությունների սանձարձակությունը: Մյուս կողմից, ակնհայտ է, որ իշխանությունները հասկացել են իրականությունը՝ Բաղրամյանը մարում է, հետևաբար՝ իմաստ չունի մեկ անգամ ևս ջրել ու սթափեցնել նրանց կամ բռնություններ կիրառել, ինչպես հունիսի 23-ին:

Ակնհայտ է, որ հայաստանցիները պատրաստ են 7 դրամ ավելի վճարել (ճիշտ է՝ անուղղակի, բյուջեի միջոցներից), բայց չպայքարել հերթական կեղեքման դեմ: Դրա ապացույցը դատարկվող Բաղրամյանն է: Դատարկվող Բաղրամյանը նաև հայտարարում է, որ հայաստանցիները պատրաստ են այլ կեղեքումների՝ հնարավոր նոր թանկացումների տեսքով:

Իշխանությունների համար “Ոչ թալանին” նախաձեռնությունը լավ փորձարկում էր համապետական ընտրությունների՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ: Առաջին օրվանից այդ շարժումը վայելում էր (բացառությամբ վերջին երկու-երեք օրերի, երբ նախաձեռնության մի մասը հասկացավ, թե ինչ է կատարվում իր հետ և իր շուրջը և չցանկացավ մինչև վերջ խաղալ իշխանությունների գծած սցենարը և փորձեց պահել Բաղրամյանը) իշխանությունների, իշխանական կուսակցությունների, լրատվամիջոցների անթաքույց համակրանքը: Այն ընդվզումը, որ հնարավոր էր արտահայտվեր սպասվող հանրաքվեի ընթացքում, այլևս գոլորշիացել է:

Հայաստանցիները կորցրել են դիմադրողականության գրեթե բոլոր պաշարները: Հանրաքվեի ընթացքում հավանաբար 5.000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու կարիք չի զգացվի: Այն կարելի է կեղծել առանց դրա:

Հայաստանում անց է կացվել Սահմանադրության կամ այն փոփոխելու երեք հանրաքվե, որոնք, հայաստանցիների համար, ինչպես մյուս համապետական, առաջին հերթին՝ նախագահական ընտրությունները, ընկալվել են որպես կեղծված: Հայաստանի պատմության մեջ հավանաբար ամենից ճչացող կեղծիքները գրանցվել են 2005 թվականի աշնանը կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում:

Այդ ընտրությունը պատմության մեջ է մտել “ուրվականների հանրաքվե” անունով: Ընտրատեղամասերի գրեթե դատարկության պայմաններում պաշտոնապես հայտարարվեց, որ դրանց մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ, որոնց 93 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, հավանաբար նման թվեր չի խփի, բայց որ այդ հանրաքվեն կընդունվի և Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի իշխանությունը կերկարաձգվի անորոշ ժամանակով, կարծես անվիճելի է դառնում: Գուցե սա նոր փորձություն ու փորձանք է հայ ժողովրդի համար, բայց ուրվագծվող սցենարը հենց այդքան դաժան է երևում:

“Ոչ թալանին” նախաձեռնությունը, այնուամենայնիվ, նաև սովորելու դասեր թողեց:

Հայաստանցիները տեսան, թե որքան վտանգավոր է գազազած ոստիկանապետը և որքան լավ է խաղում հայկական թատրոնի՝ իրեն վստահված դերը: Իրական վիրտուոզ:

Եղան նաև ստորացվելու դեպքեր: Հայաստանցիները սեփական աչքերով և ուղիղ եթերում տեսան, որ Արմեն Աշոտյանը, երբ Ֆեյսբուքում չէ կամ կանգնած չէ Սերժ Սարգսյանի կողքին և կամ էլ ՀՀԿ գրասենյակում չէ, ունակ է ստորանալ և հայհոյանքներ ճաշակել առնվազն տասը րոպե անընդմեջ: Աշոտյանը Բաղրամյանի այդ մղձավանջային գիշերը դեռ երկար կհիշի:

Թաթուլ Հակոբյան[:am]Երկու գիշեր անց կացրի Բաղրամյան պողոտայում՝ իմ մյուս լրագրող գործընկերների հետ հետևելով իրադարձությունների զարգացումներին ու լուսաբանելով դրանք անաչառ լրատվություն ակնկալող հայ հանրության համար:

Թաթուլ Հակոբյան