«Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը՝ Հարավային Կովկասը Թուրքիա-Ռուսաստան առանցքում». ԱՆԻ-ի քննարկումը, 17 հուլիս, 2024թ

364

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և Թիվ 1 Մեդիան հրավիրում են ձեզ քննարկման «Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը՝ Հարավային Կովկասը Թուրքիա-Ռուսաստան առանցքում» թեմայով:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի զրուցակիցը թուրքագետ Հայկ Գաբրիելյանն է:

Քննարկումը կկայանա չորեքշաբթի օրը, հուլիսի 17-ին, երեկոյան ժամը 18:30-ից 19:30-ը The Club-ում (Թումանյան 40, Երևան):

Քննարկման ընթացքում կներկայացվի Հայկ Գաբրիելյանի նոր հատորը, որ կրում է «Էրդողանի ու Պուտինի 2+2 մոդելը» վերնագիրը:

Այս տարվա ընթացքում սա Գաբրիելյանի երրորդ գիրքն է: Եթե նախորդ երկուսը վերաբերում էին Թուրքիայի ներքին քաղաքականությանը, ապա այս մեկը և մինչև տարեվերջ լույս տեսնելիք 4-րդ և 5-րդ հատորները Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին է:

Մեկ ժամանոց քննարկումը ամբողջությամբ կնկարահանվի և կտեղադրվի Թիվ 1 Մեդիայի և ԱՆԻ կենտրոնի Յութուբի ալիքներում:

Քննարկման ընթացքում կլինի թեյի և սուրճի հյուրասիրություն:

Քանի որ տեղերը սահմանափակ են, ցանկալի կլինի, որպեսզի մասնակիցները իրենց ներկայությունը նախապես հաստատեն՝ նամակ ուղարկելով aniarcf@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքի այս մեսինջերին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն