Քըրք Քրքորյան. Րաֆֆիի հարգանքի տուրքը

3909

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:

Այդու, Քըրք Քրքորյանը մնաց Հայաստանի վերածննդի մեծ հավատացյալը: Եվ նա այնտեղից Խորհրդային Միության մայրամուտի մեջ տեսնում էր այդ քաղցրանուշ հնարավորությունը: 1991թ., երբ ես ծառայում էի որպես նոր հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, նա բռնեց հենց այդ ուղին՝ գործարկելով Հայաստանի երկարաժամկետ առաջընթացի, բարգավաճման ու անվտանգության ռազմավարական ծրագիրը: Որոշ ժամանակ անց, երբ մենք հիմնադրեցինք ՌԱՀՀԿ-ը՝ ​​Հայաստանի առաջին անկախ հետազոտական ​​կենտրոնը, Քրքորյանը կրկին կանգնեց մեր կողքին՝ առատաձեռնորեն եւ անանուն: Նա ակնկալում էր, որ Հայրենիքի հրաշքը կվերածվի ժողովրդավարական զարգացման, առաջնակարգ կրթության եւ տնտեսական ներուժի իրական առօրյայի, ինչպեսեւ լիդերության, այնպես ճշմարիտ, խոնարհ ու հեռատես, ինչպիսին իրենն էր:

Քըրք Քրքորյանը կատարյալ հայրենասեր էր, մարդ, ով ավելի մեծ է, քան ինքը՝ կյանքը, 1915-ի ընդմեջեն իրեն անվերջ վերաիմաստավորող ռահվիրա, սակայն կրկին վերադառնալով այնտեղ հարյուրամյակի այս տարում՝ վկայելու մեր ողբերգությունների եւ հաղթանակների, անարդարության երեսին մեր հավիտենական պարի, ապագայի մեր խոստման պատմությունը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն

«Ժառանգություն» կուսակցության նախագահ

18 հունիսի 2015, Երեւան