Արգենտինան` աշխարհի չեմպիոն

1638

Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով 4-2 հաշվով հաղթեց Ֆրանսիային և դարձավ աշխարհի չեմպիոն:

Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2, լրացուցիչ ժամանակը՝ 3-3 հաշվով:

Հանդիպման 22-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը բացեց Լիոնել Մեսսին:

36-րդ րոպեին հաշիվը կրկնապատկց Անխել դի Մարիան:

Հանդիպման 80-րդ րոպեին 11 եմտրանոցով և 81-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն:

Ավելացված ժամանակի 108-րդ րոպեին Մեսսին հաշիվը դարձրեց 3-2:

117-րդ րոպեին Մբապեն երկրորդ 11 մետրանոցով հավասարեցրեց հաշիվը՝ 3-3:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Արգենտինա.  Էմիլիանո Մարտինես, Մարկոս Ակունյա, Նիկոլաս Օտամենդի, Կրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա, Ալեքսիս Մակալիստեր, Էնցո Ֆերնանդես, Ռոդրիգո դե Պաուլ, Անխել դի Մարիա, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես:

Ֆրանսիա.  Ուգո Լյորիս, Թեո Էրնանդես, Դայո Ուպամեկանո, Ռաֆայել Վարան, Ժյուլ Կունդե, Օրելյեն Չուամենի, Ադրիեն Ռաբյո, Անտուան Գրիզման, Ուսման Դեմբելե, Կիլիան Մբապե, Օլիվյե Ժիրու: