Հայաստանի երկրորդ եւ երրորդ ամենաբարձր կետերը՝ Կապուտջուղ, Գազանասար

865

Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց՝ ձգվելով 160 կմ մինչև Արաքսի հովիտ։ Ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է (3904 մ), ՀՀ-ում բարձրությամբ երկրորդը՝ Արագածից հետո։ Գագաթներին բնորոշ են ալպյան և մերձալպյան բուսականությունը, ինչպես նաև ձնաբծերը։

Բարձր գագաթներն են՝ Գազանալեռ (3829 մ), Փառական (3825 մ), Սիսակապար (3826 մ), Շիկաձոր (3753 մ), Եկեղյաց (3621 մ) և այլք։ Լեռներից սկիզբ են առնում Արաքսի ձախ վտակները՝ Ողջին, Մեղրին և այլ գետեր։

Հարավային լանջերը տաք ու անտառապատ են, արևմտյանը՝ չոր և կիսաանապատային։ Ռելիեֆին բնորոշ են ժայռային կատարները, խոր անդունդները և սառցադաշտային մնացորդները։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO

Արման Մկրտչյան