Ինչու Մխիթարյանը չկա ազգային հավաքականում, ինչու չկա Բարսեղյանը, ինչու պետք է Պետրակովը հեռանա

981

Ինչու Հենրիխ Մխիթարյանը չկա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Ինչու գլխավոր մարզիչ Պետրակովը չի հրավիրում Տիգրան Բարսեղյանին և Խորեն Բայրամյանին: Ինչու հաջողեց Վրաստանի ազգային հավաքականը, բայց մենք՝ ոչ: Այս հարցերի և Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարի շուրջ լրագրող, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը զրուցել է ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ: