Նիդերլանդներ – ԱՄՆ` 3-1

433

Նիդերլանդների հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը: 1/8 եզրափակիչում Լուի վան Գալի գլխավորած թիմը դեկտեմբերի 3-ին մրցեց ԱՄՆ-ի հավաքականի հետ ու վստահ հաղթանակ տարավ 3-1 հաշվով:

Նիդերլանդների հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը:

Խաղի 76-րդ րոպեին թուրքական «Անթալյասպորի» հարձակվող Հաջի Ռայթի գոլի շնորհիվ ամերիկացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջնամասում ևս մեկ գոլ բաց թողեցին: Աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը:

28-ամյա Դեպայը Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրած 85 խաղերում խփեց 43-րդ գոլը՝ դառնալով ազգային թիմի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն: Առաջին տեղում Ռոբին վան Պերսին է՝ 102 խաղում խփած 50 գոլով:

Թիմերի մեկնարկային կազմերը:

Նիդերլանդներ. Անդրիես Նոպերտ, Յուրիեն Տիմբեր, Վիրջիլ վան Դեյք, Նատան Ակե, Դենզել Դումֆրիս, Մարտեն դե Ռոն, Ֆրենկի դե Յոնգ, Դեյլի Բլինդ, Դևի Կլասեն, Կոդի Գակպո, Մեմֆիս Դեպայ:

ԱՄՆ. Մեթ Թերներ, Էնթոնի Ռոբինսոն, Թիմ Ռիմ, Ուոքեր Ցիմերման, Սերժինո Դեստ, Թայլեր Ադամս, Յունուս Մուսա, Ուեսթոն Մակքենի, Կրիստիան Պուլիշիչ, Խեսուս Ֆերեյրա, Թիմոտի Վեա:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/