Հարավային Կորեա – Պորտուգալիա՝ 2-1

476

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի հավաքականի հետ միասին փլեյ-օֆֆ դուրս եկավ Հարավային Կորեայի հավաքականը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը մրցեց պորտուգալացիների հետ և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։

Պորտուգալիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Բրագայի» հարձակվող Ռիկարդո Հորտան, որի գոլին կորեացիները պատասխանեցին առաջին խաղակեսի միջնամասում. գոլը խփոց Կիմ ՅԱնգ-Գվոնը։ Ասիական թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Հվան Հի Չանը, որը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Թիմերի մեկնարկային կազմերը.

Հարավային Կորեա. Սենգ-Գյու Կիմ, Մուն-Հուան Կիմ, Գյուն-Վոն Կվոն, Յանգ-Գվոն Կիմ, Ջին-Սու Կիմ, Յու-Յան Չոն, Ին-Բեմ Հուան, Կան Ին Լի, Ջե Սան Լի, Գե Սան Չո, Հյուն Մին Սոն:

Պորտուգալիա. Դիոգու Կոշտա, Դիոգու Դալոտ, Պեպե, Անտոնիո Սիլվա, Ժոաու Կանսելու, Ռուբեն Նևեշ, Մատեուս Նունյեշ, Վիտինյա, Ժոաու Մարիու, Ռիկարդու Հորտա, Կրիշտիանու Ռոնալդու:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/