Հայաստան/Արցախ-Ռուսաստան. հատվածներ ՀՅԴ թիվ 004 շրջաբերականից

1353

ՀՅԴ թիվ 004 շրջաբերականը- 34-րդ Ընդհանուր ժողովի բանաձևեր և որոշումներ- 2022 թվական

կետ 15.- անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը: Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում սկսել նոր պայքար: Նկատի ունենալ, նաև որ Ռուսաստանը կարող է՝ Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն.

կետ 16.- աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն.

Անհրաժեշտ է հաշվի նստել այն իրողության հետ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը, փաստացի, Արցախի անվտանգության երաշխավոր է դարձնում ռուսական կողմին: Հարկ է շեշտել, որ Ռուսաստանի պատասխանատվությունը ունի նաև պատմական բնույթ և բխում է Գյուլիստանի հաշտության պայմանագրի ակունքներից.

Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը:

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում:

Հ. Գ. ՀՅԴ վերջին՝ 34-րդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2022թ փետրվար 28-ից մարտի 8-ը Դիլիջանում:

Դիտել նաև՝

ՀՅԴ շրջաբերական, Ռուսաստանի նոր միություն, Պուտինի այց Բաքու. Պետրոս Ղազարյանի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ