Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտվեց B խմբում, որտեղից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Անգլիայի հավաքականը բրիտանական դերբիում 3-0 հաշվով հաղթեց Ուելսին, իսկ ԱՄՆ-ը սկզբունքային խաղում 1-0 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ:
Իրան – ԱՄՆ խաղում միակ գոլը խփեց ամերիկացիների առաջատար Կրիստիան Պուլիշիչը: Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանը 38-րդ րոպեին վնասվածքի գնով դարձավ գոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ փոխարինվեց:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/