Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Նիդերլանդների ու Սենեգալի հավաքականները։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկիր Կատարի թիմին, իսկ Աֆրիկայի չեմպիոը թեժ պայքարում առավելության հասավ Էկվադորի նկատմամբ՝ 2-1:
44-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Սենեգալի հավաքականի և անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Իսմայիլա Աարը:
67-րդ րոպեին Էկվադորի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցրել է անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն: 2006 թվականից հետո առաջին անգամ էկվադորցիների կազմում ԱԱ-ում հարձակվող Էներ Վալենսիայից բացի, գոլ խփեց այլ ֆուտբոլիստ: Վալենսիան աշխարհի առաջնություններում խփել էր իր թիմի նախորդ 6 գոլերը:
Կայսեդոյի գոլից երեք րոպե անց Սենեգալի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեց Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին, որի գոլը հաղթական ստացվեց։
Թիմերի մեկնարկային կազմերը:
Էկվադոր – Սենեգալ
Էկվադոր. Էրնան Գալինդես, Անգելո Պրեսիադո, Ֆելիքս Տորես, Պիերո Ինկապյե, Պերվիս Էստուպինյան, Ալան Ֆրանկո, Կառլոս Գրուեզո, Մոյսես Կայսեդո, Գոնսալո Պլատա, Միչել Էստրադա, Էներ Վալենսիա:
Սենեգալ. Էդուար Մենդի, Աբդու Դիալո, Իսմայիլ Յակոբս, Կալիդու Կուլիբալի, Յուսուֆ Սաբալի, Պապե Գեյե, Իսմայիլա Սիս, Իսմայիլա Սար, Իդրիսա Գեյե, Լիման Նդիայե, Բուլայե Դիա:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/