Պորտուգալիա – Ուրուգվայ՝ 2-0

516

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը «Լուսաիլ» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Ուրուգվայի թիմին ու վաղաժամ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:

54-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն փորձեց գլխի հարված կատարել, ու գնդակը հայտնվեց դարպասում: Կրկնապատկերում երևաց, որ 37-ամյա ռմբարկուն չի դիպել գնդակին, ու գոլը գրանվեց Ֆերնանդեշի անվան դիմաց:

Խաղավերջում պորտուգալացիները ստացան 11-մետրանոց հարվածի հնարավորություն. Բրունու Ֆերնանդեշը դիպուկ հարվածով դարձավ դուբլի հեղինակ ու ձևակերպեց հանդիպման վերջանական հաշիվը` 2-0:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Պորտուգալիայի հավաքական՝ Կոստա, Կանսելո, Դիաշ, Պեպե, Մենդեշ, Բ.Սիլվա, Նևես, Կարվալյու, Բ.Ֆերնանդեշ, Ռոնալդու, Ֆելիքս։

Ուրուգվայի հավաքական՝ Ռոշետ, Կոատես, Գոդին, Խիմենես, Վարելա, Վալվերդե, Բենտանկուր, Վեցինո, Օլիվերա, Կավանի, Նունյես։