«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և վտանգներ». Թաթուլ Հակոբյանի ելույթը Աթենքում

403

Նոյեմբերի 23-ի երեկոյան լրագրող, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ եւ վտանգներ» թեմայով ելույթ է ունեցել Աթենքի ՀԲԸՄ «Արարատ» սրահում:

Հակոբյանի այցը Հունաստան, տարբեր հանդիպումները համայնքնային կառույցներում եւ դասախոսական երեկոն կազմակերպել էին Աթենքի Հայ Իրաւանց Խորհուրդը եւ Ռամկավար Ազատական Կուսակցության Հունաստանի Շրջանային վարչությունը:

Երեկոն բացեց ՌԱԿ Հունաստանի Շրջանային վարչության ատենապետ Սեւակ Փանոսյանը, որից հետո օրվա բանախոսը՝ Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան, Հայստան-Թուրքիա և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ ամփոփ տեղեկատվություն: Նա անդրադարձավ նաև Արցախ հայ ժողովրդի վերադարձի հնարավորություններին ու օրվա մարտահրավերներին, Հայաստանի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը: