Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի վերջին խաղային օրվա գոլառատ հանդիպումների շարքը շարունակեցին Հարավային Կորեայի և Գանայի հավաքականները: H խմբի խաղում Աֆրիկայի ներկայացուցիչը հաղթանակի հասավ 3-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո Գանայի հավաքականը 2-0 հաշվով հաղթում էր անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի ու Ամստերդամի «Այաքսի» կիսապաշպան Մոհամեդ Կուդուսի գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը հավասարվեց։ 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի առաջնությունում խաղացող Չո Գու Սունը։ Այնուամենայնիվ, քիչ անց գանացիները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Կուդուսը, որը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Ալ Ռայան քաղաքի «Էդուքեյշն Սիթի» ստադիոնում կայացած խաղին ներկա էր 43983 հանդիսական։
Թիմերի մեկնարկային կազմերը.
Հարավային Կորեա. Կիմ Սուն Գյու, Կիմ Մուն Հվան, Կիմ Մին Ջաե, Կիմ Յուն Գվոն, Կիմ Ջին Սու, Հվան Ին Բեոմ, Յուն Վու Յոնգ, Կվոն Չան Հուն, Յոն Վու Յանգ, Սոն Հին Մին, Չո Գու Սուն:
Գանա. Լավրենս Աթի, Գիդեոն Մենսահ, Մոհամեդ Սալիսու, Դանիել Ամարտի, Տարիք Լամպտի, Մոհամեդ Կուդուս, Սալիս Սամեդ, Թոմաս Պարտի, Ջորդան Այու, Ինյակի Ուիլյամս, Անդրե Այու:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/