Կատար – Սենեգալ՝ 1-3

427

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում ընդունող երկիր Կատարի հավաքականն A խմբում մրցեց Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ ու պարտվեց 1-3 հաշվով:

Սենեգալի հավաքականը հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջնամասում: Աչքի ընկավ իտալական «Սալերնիտանայի» հարձակվող Դիա Բուլայեն:

Երկրորդ խաղակեսի սկզբում աֆրիկյան թիմի առավելությունը կրկնապատկեց թուրքական «Ալանյասպորի» հարձակվող Ֆամարա Դեդյուն:

Հանդիպման վերջնամասում տանտերերը եթովպական «Հադիյա Հոսանայի» հարձակվող Մոհամեդ Մունտարիի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: Դա Կատարի հավաքականի առաջին գոլն էր Մունդիալների պատմության մեջ:

Սակայն քիչ անց սենեգալցիները խփեցին նաև երրորդ գնդակը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մամբա Դիենգը:

Թիմերի մեկնարկային կազմերը:

Կատար. Աիսա Բարշամ, Պեդրո Միգել, Իսմայել Մոհամեդ, Բուալեմ Խուխի, Աբդելհարիմ Հասան, Հոմամ Ահմեդ, Ալ Հայդոս, Կարիմ Բուդիաֆ, Ասիմ Մադիբո, Ալմոեզ Ալի, Ակրամ Աֆիֆ:

Սենեգալ. Էդուար Մենդի, Աբդու Դիալո, Իսմայիլ Յակոբս, Կալիդու Կուլիբալի, Յուսուֆ Սաբալի, Նամպալիս Մենդի, Իդրիսա Գեյե, Իսմայիլա Սար, Ֆամարա Դեդյու, Կրեպին Դիատա, Բուլայե Դիա:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/