Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին Հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա,
նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության անկախ պետություն:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար՝ Ա. Սահակյան
23 սեպտեմբերի 1991 թվականի,
Երևան, N Ն-0393-I