Սենեգալ – Նիդերլանդներ` 0-2

1172

Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Սենեգալի հավաքականին:

84-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էյնդհովենի ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն: Մրցավարի ավելացրած 9-րդ րոպեին Լուի վան Գալի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դեվի Կլասենը:

Խաղի ընթացքում վնասվածքներ ստացան Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ, գերմանական «Լայպցիգի» պաշտպան Աբդու Դիալոն ու անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Շեյկու Կույատեն: Երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտից հեռացան պատգարակի օգնությամբ:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Սենեգալ․ Էդուար Մենդի, Յուսուֆ Սաբալի, Կալիդու Կուլիբալի, Աբու Սիսե, Աբդու Դիալո, Իդրիսա Գուեյե, Շեյկ Կույատե, Նամպալի Մենդի, Իսմաիլա Սար, Կրեպին Դիատա, Բուլայե Դիա։

Նիդերլանդներ․ Անդրիս Նոպերտ, Դեյլի Բլինդ, Նատան Ակե, Վիրջիլ վան Դեյկ, Մատեյս Դե Լիխտ, Դենզել Դյումֆրիս, Ֆրենկի դե Յոնգ, Ստիվեն Բերգեյս, Կոդի Գակպո, Ստիվեն Բերգվեյն, Վինսենտ Յանսեն։

Աղբյուրը՝ https://www.vnews.am/