Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր, նոյեմբերի 18-ին, իր առանձնատանը ընդունել է Ալիք Մեդիայի սյունակագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանին:
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի պատմության և հայությանը հուզող հարցերի:
Թաթուլ Հակոբյանը նախագահին նվիրել է իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:
Զրույցին ներկա է եղել ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: