ԱՆԻ կենտրոնը իր և Թաթուլ Հակոբյանի գրքերով համալրել է Ջերմուկի գրադարանը

1491

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2024 թվականի ապրիլի 18-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանը:

Մասնավորապես, Ջերմուկի քաղաքային գրադարանին փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2021 թ հրատարակություն,

Ալեքսանդր Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, 2018թ հրատարակություն,

ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2022թ հրատարակություն, 

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 4-րդ՝ 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Կարսից՝ Շուշի», 2023 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն։

ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով համալրում է Հայաստանում հավատարմագրված պետությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների, հանրապետության գործող բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

18 ապրիլի, 2024թ