Հունիսի 13-ին, շաբաթ օրը, կեսօրից հետո ժամը 13.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղի 19 հասցեում (Քանաքեռ) տեղի կունենա Տիրամայր Հայաստանի “Անի Պէզիքեան” երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը՝ մասնակցությամբ ազգային բարերարներ Տէր և Տիկին Ալեքքօ և Անի Պէզիքեանների։
Արարողությանը հաջորդելու է հանդիսավոր ճաշ, իսկ երեկոյան ժամը 18.00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1), ի պատիվ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիքեանների, համերգային ծրագրով հանդես կգա Գյումրիի Տիրամայր Հայաստանի երգչախումբը։
Լուսանկարներում՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրում է Ալեքքօ Պէզիքեանին