Հայկ Ղազարյանը Ստեփանակերտի մամուլի ակումբի աշխատակից է և ՍիվիլՆեթի լրագրող: 44-օրյա պատերազմի առաջին երեք շաբաթներին նա զբաղվել է լրագրությամբ, ապա մեկնել ճակատ՝ Խծաբերդի ուղղություն, որտեղ մնացել է մեկ ամիս: Ղազարյանն ասում է, որ ռազմական հավասարակշռությունը հայկական և ադրբեջանական բանակների միջև խախտվել էր 2020թ սեպտեմբերի 27-ից տարիներ առաջ, բայց համոզված է, որ հնարավոր էր այս աղետալի պատերազմից ավելի լավ ելքով դուրս գալ:
Ալիք Մեդիա-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հայկ Ղազարյանը անդրադառնում է պատերազմից հետո արցախյան հանրությունում առկա տրամադրություններին ու մտահոգություններին: