Բրազիլիայի Դաշնային Սենատը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը – տեքստ և տեսանյութ

1145
Senate to the left, Chamber of Deputies to the right, Office Tower in the middle.

Senadores aprovam voto de solidariedade ao povo armênio por 100 anos de genocídio, TV Senado, 02/06/2015 

Տեսանյութ- հունիս 2, Բրազիլիայի խորհրդարան 

Երեքշաբթի, հունիս 2-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին աջակցության խնդրանքը վերստին ներկայացվել է Բրազիլիայի Դաշնային Սենատ:

Համաձայն Բրազիլիայի Դաշնային Սենատի կայքի, այս անգամ աջակցության խնդրանքը ստորագրել էին 46 սենատորներ:

Բրազիլիայի Դաշնային Սենատը ունի 81 անդամ:

 

Սենատի լրատվական գործակալությունը իր տարածած հաղորդագրության մեջ նշում է 55 թիվը, մինչդեռ Սենատի քարտուղարությունը նշել է 46 անուն՝ մեկ առ մեկ գրելով սենատորների անունները:

Խնդրանքը ընդունվել է:

Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հայ ժողովրդին աջակցությունը պաշտոնական նամակով կփոխանցվի Բրազիլիայում Հայաստանի դեսպանին: