Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը՝ Հայփոստը, սահմանային փոքր բիզնեսի և հայ գյուղացու կողքին

1273

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը` Հայփոստը, և «Դովեղ. Սահմանի ուժը» ՍՊԸ-ն ստորագրել են հանձնարարության պայմանագիր: Այն ստորագրել են Հայփոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը և «Դովեղ. Սահմանի ուժը» ՍՊԸ-ի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը:

Պայմանագրով Հայփոստը իր էլեկտրոնային կայքում բացված հարթակի միջոցով (https://www.haypost.am/am/corporate-services/ecommerce-delivery) իրականացնելու է «Դովեղ. Սահմանի ուժը» ՍՊԸ-ի ապրանքների հեռակա վաճառք:

Այսուհետ մեր արտադրական տեսականին՝ 15 տեսակի մրգային օղիները (առանց շաքարի և բացառապես մրգից ստացված), բնական մեղրը, հոնի չիրը և 10 տեսակ մուրաբաները կարող եք ստանալ Հայփոստի միջոցով:

«Դովեղ. Սահմանի ուժը» ՍՊԸ-ն շնորհակալություն է հայտնում Հայփոստի տնօրինությանը և, մասնավորապես, ընկերության վաճառքի մասնագետներ Մարգարիտա Մարտիրոսյանին ու Մարտին Ղարդյանին՝ սահմանային փոքր բիզնեսի և հայ գյուղացու կողքին կանգնելու, հայկական արտադրանքը Հայաստանում և արտերկրում իրացնելու հետևողական ջանքերի համար: