«Ռեհան». Լիբանանի համը Երևանի կենտրոնում

1485

«Ռեհան» ռեստորանի մասին առաջին անգամ լսեցի անցնող ամռանը: Իմ բարեկամներից Րաֆֆի Կարիբյանը՝ Ժնևից, ընթրիքի էր հրավիրել մի քանի ընկերների՝ սեղանի շուրջ քննարկելու ընթացիկ ծրագրեր, որ իրականացնում են շվեյցարահայերը Սյունիքում և Արցախում: Ամեն ինչն էր համեղ: Թվում էր՝ Լիբանանում ես:

Նոյեմբերին երկրորդ անգամ եղա «Ռեհան»-ում: Նշանավոր ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը՝ տիկնոջ ու զավակի հետ, Լոս Անջելեսի իմ բարեկամներից Նժդեհ Բաղրամյանին և տիկնոջը, ինչպես նաև ինձ հրավիրել էր ճաշի: Բազմաթիվ անգամներ եմ եղել Բեյրութում, գիտեմ լիբանանյան անգերազանցելի խոհանոցի գրեթե բոլոր համերը:

«Ռեհան»-ը՝ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, հենց Լիբանանի համն է:

Այսօր երրորդ անգամ այցելեցի, այս անգամ ներկայացնելու «Դովեղ. սահմանի ուժը» ընկերության մրգային օղիների տեսականին: Ծանոթացա «Ռեհան»-ի մենեջերների՝ Էլի Նուրպետլյանի և Րաֆֆի Պետրոսյանի հետ՝ երկուսն էլ Բեյրութից: Նրանց նվիրեցի իմ երեք գրքերից, ներկայացրեցի իմ նորաստեղծ ընկերության արտադրանքը, ինչպես նաև գաղափարը, թե ինչպես և ինչու որոշեցի մտնել ընտանեկան արտադրության ոլորտ: Կարճ, բայց հաճելի զրույց ունեցանք: Նախնական պայմանավորվածություն ունեցանք, որ մրգային օղիները կառաջարկվեն «Ռեհան» այցելողներին:

Ահա ևս մեկ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է ճաշի և ընթրիքի վայր ընտրել հենց «Ռեհան»-ը

Այսպիսով՝ ընկերների ու բարեկամների հետ ժամանակ անցկացնելու, գործնական հանդիպումների, հարցազրույցների, զրույցների ու ճաշ/ընթրիքների համար ես ունեմ նոր հանդիպման վայր և հասցե՝ Կասկադ, Իսահակյան 46/1:

Թաթուլ Հակոբյան

https://www.aniarc.am/2022/02/08/shops-dovegh-vodka-dry-fruit-2022/