Ակունք գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին՝ Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

2479

Հայաստանում Ակունք անունով երեք գյուղ կա՝ Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում:

Գեղարքունիքի Ակունքը գտնվում է Վարդենիս քաղաքից 2 կմ հարավ, մարզկենտրոն Գավառից 86 կմ հեռավորության, ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա։ Նախկինում ունեցել է Կըրխբուլաղ, Բազմաղբյուր, Բյուրակ, Վարդաշեն անունները:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ակունքի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 247 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 589 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 860 հոգի, որից 804-ը՝ հայ, 56-ը՝ այլ,

1897 թվական – 948 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 925-ը՝ հայ, 23-ը՝ իսլամ,

1908 թվական – 1205 հոգի,

1914 թվական – 1637 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1259 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1250 հոգի,

1919 թվական – 830 հոգի,

1922 թվական – 823 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1071 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1376 հոգի, բոլորը՝ հայ

Վարդենիսի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին 1151 քառակուսի կիլոմետրի վրա: Ունեցել է 1 քաղաքատիպ ավան՝ Վարդենիսը, և 14 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 39:

1971թ մայիսի տվյալներով՝ Վարդենիսի շրջանի բնակչությունը եղել է 48700 հոգի, որից 8300-ը՝ քաղաքային, 40400-ը՝ գյուղական:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Վարդենիս քաղաքը և շրջակայքը

Կարդալ և դիտել նաև՝