Խաղողի մեծաքանակ պատվեր Նոյեմբերյան համայնքում՝ «Դովեղ. սահմանի ուժը»

837

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը հայտարարում է, որ 2022 թվականի աշնանը պատրաստվում է մինչև 30 տոննա խաղողի ընդունում Նոյեմբերյան համայնքում՝ օղի թորելու և գինի պատրաստելու նպատակով:

Բոլոր անհատ գյուղացիները, որոնք հետաքրքրված են առաջարկով կարող են նախապես կնքել համապատասխան պայմանագրեր, այդպիսով՝ ավելի ճիշտ և շահավետ պլանավորելով տարին: Հետաքրքրվածները կարող են կապվել «Դովեղ. սահմանի ուժը» ընկերության հետ՝ մանրամասներ ճշտելու և նախնական պայմանավորվածության գալու որակի, քանակի, գնի և մյուս այլ հարցերում:

Պայմանագրեր կնքելու և գնումների հարցերում մենք նախապատվությունը տալու ենք նախ և առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետևյալ գյուղերին՝ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ,

երկրորդ հերթին՝ Նոյեմբերյան քաղաք, Բերդավան, Կողբ և Ջուջևան,

երրորդ՝ Զորական, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Արճիս, Լճկաձոր և Այրում քաղաք:

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 098 65 53 21 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ tatarmen@yahoo.com

Մեր հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 (գործունեության հասցե) կամ 1-ին փողոց, տուն 18 (իրավաբանական հասցե):

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ

Մեր արտադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր