Չիվա գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին․ Եղեգնաձորի շրջան

1641

Եղեգնաձորի շրջանի Չիվա գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 23 կմ, Երևանից 102 կմ հեռավորության, Ելփին գետի աջ ու ձախ ափին, ծովի մակերևույթից ավելի քան 1100 մետր բարձրության վրա, Վեդի-Ներքին Արփա նախալեռնային գոտում, Վարդենիսի լեռների Ճյուղավորություններից կազմված ձորամիջում։

Գրականության մեջ հանդիպում է նաև Չվա, Չուվյա ձևով։ Գյուղը մի քանի անգամ կարճ տեղափոխումներ է ապրել, սկզբում `ձորամեջ, ապա`դիմացի սարալանջ, որտեղ կան քրիստոնեական վկայություններ՝ժամտուն, խաչքարեր։
Ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղ են եկել հայ-գաղթականներ
Խոյից, Սալմաստից։ Չիվա գյուղում հայերի հետ ապրել են նաև
այլազգիներ։ 1988 թվականից գյուղն ամբողջապես դարձավ միատարր։

Չիվա գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 52 հոգի, որից 23-ը՝ հայ, 29-ը՝ իսլամ,

1873 թվական – 294 հոգի, բոլորը՝ իսլամ, 

1886 թվական – 431 հոգի, բոլորը՝ իսլամ, 

1897 թվական – 689 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, 

1904 թվական – 562 հոգի, 

1914 թվական – 562 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 612 հոգի,

1916 թվական – 503 հոգի,

1919 թվական – 1200 հոգի,

1922 թվական – 391 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 461 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 94-ը՝ հայ, 367-ը՝ թուրք, 

1931 թվական – 588 հոգի, որից 221-ը՝ հայ, 367-ը՝ թուրքական խումբ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Չիվան ունեցել է․

1939 թվական – 758 հոգի,

1959 թվական – 669 հոգի,

1970 թվական – 910 հոգի,

1979 թվական – 933 հոգի,

1989 թվական – 755 հոգի։

Այսօր գյուղի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, 1013 հոգի է։

Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի
պատմություն աշխատության մեջ` 13-րդ դարի թվագրությամբ։ Գյուղը վանքապատկան է եղել։ 13-րդ դարում հատուկ հրովարտակով տրվել է Ջալալ
Օրբելյանին՝ որպես կալվածք։ Մետաքսի ճանապարհի մի ճյուղը Սելիմով հասնելով Արենի, մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝