Արքայական կամ արքայանարնջի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

1913

Արքայանարինջը կամ Խուրմա կովկասյանը (Diospyros lotus) Էբենազգիների ընտանիքի ծառ է: Հայաստանում հատկապես տարածված է Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում՝ Դեբեդի և Աղստևի հովիտներում:

Բույսի գիտական անվանումն է` Diospyros lotus, կապում են հունարեն «dios»=աստվածային և «pyr»-կրակ բառերի հետ։ Ըստ գիտնականների` խուրման, նույն ինքը`«աստվածային կրակի պտուղը», առասպելական լոտոփագոսների կղզում աճող լոտոսի պտուղն է։

Ինչպես ստանալ լավագույն օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ արքայանարնջի օղի, ապա պետք է սպասեք մինչև նոյեմբեր, երբ բերքը ամբողջովին հասունանա ծառերի վրա և «ցուրտ ուտի»: Ինչքան երկար է մնում բերքը ծառերի վրա, այնքան այն դառնում է քաղցր: Եթե բերքը շուտ եք հավաքել, ապա պետք է թողնել այն հասունանա, որից հետո կարող եք լցնել տակառի մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:

Արքայանարինջի եփելու շրջանը տևում է երկար: Ցանկալի է, որ հավաքված բերքը տակառներում մնա մինչև տարվա վերջը, որից հետո սկսել թորման պրոցեսը:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է արքայանարնջի օղի՝ նախորդ՝ 2020-ի բերքից: Սպիրտի պարունակությունը 53.5 տոկոս է:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 15 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության:

Այն կարող եք ձեռք բերել Երևանի և Հայաստանի հետևյալ խանութներում

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի