Սերկևիլը և սերկևիլենին հին ժամանակներից տարածված են Հայաստանում, այդ թվում առաջին հերթին՝ Տավուշում: Այն վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է։ Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։
Սերկևիլը օգտակար է տեսողության պայծառացման համար, լյարդի հիվանդությունների դեմ: Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը։
Ինչպես ստանալ սերկևիլի օղի
Եթե ուզում եք ստանալ որակյալ սերկևիլի օղի, ապա պետք է սպասեք մինչև այն ժամանակը, երբ բերքը սկսի թափվել ծառերի տակ: Որքան ուշ է բերքը թափվում և որքան երկար է թափված մնում ծառերի տակ, այնքան շատ օղի է ստացվելու, իսկ համային հատկանիշները լինելու են անկրկնելի:
Սերկևիլի եփելու շրջանը տևում է մի քանի ամիս: Ցանկալի է, որ հավաքված բերքը տակառներում մնա մինչև տարվա վերջը, որից հետո սկսել թորման պրոցեսը:
Ի տարբերություն թթի, ծիրանի, դեղձի ու խաղողի, որոնք եփում են երկու-երեք շաբաթվա ընթացքում, սերկևիլը որքան երկար է մնում տակառներում, այնքան անուշահոտ է դառնում և այնքան ավելի շատ է օղի ստացվում:
Գյուղական, ավանդական պայմաններում, սերկևիլը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է սերկևիլի օղի՝ նախորդ՝ 2020-ի բերքից: Սպիրտի պարունակությունը 52.5 տոկոս է:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 17 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության:
Այն կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում.
Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի