Շուշիում առաջին հայկական տպարանը 1828-ին հիմնադրել են շվեյցարացի երկու բողոքական միսիոներներ

1204

Շուշիում գրատպության պատմությունը սկսվում է 1828 թվականից, երբ շվեյցարացի երկու բողոքական միսիոներներ այնտեղ հիմնադրեցին առաջին հայկական տպարանը, որն այս տարածքում երկրորդն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող տպարանից հետո:

Շուշիի ամենահայտնի տպարանը հիմնադրել է Միրզաջան Մահտեսի Հակոբյանցը 1879 թվականին: Հրատարակել է 54 անուն գիրք: Այսօր այդ գրքերը պահպանվում են Ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի ֆոնդերում:

Մայիսի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված է Շուշիին, հաղորդում է Ազատությունը:

Մինչև 1920 թվականը Շուշիիում մոտ մեկ դար տպագրվել են ոչ միայն բազմաթիվ գրքեր, այլև 28 անուն հայալեզու ամսագրեր և թերթեր: