Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

554

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով,  «Ազատությանն» ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։

Հակոբյանը 2018 թվականի մայիսի 24-ին վարչապետի որոշմամբ ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: