ԱՆԻ կենտրոնը իր հատորներով համալրել է Կողբ գյուղի երկու գրադարանները

777

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի մայիսի 1-ին իր հրատարակություններով համալրել է Տավուշի մարզի Կողբ գյուղի երկու գրադարանները:

Մասնավորապես, փոխանցվել է ընդհանուր 14 օրինակ՝ 2-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն,

Հովհաննես Քաջազնունի, «ՀՅ Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև», 2021թ․, 4-րդ հրատարակություն, 

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012թ․,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021թ․։ 

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

1 մայիսի, 2021թ