“The Valley of Death: 44-day catastrophe”, հունիսի 1-ից՝ Երևանի գրախանութներում

7072

Լրագրող, ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» (“The Valley of Death: 44-day catastrophe”) հատորը լույս է տեսել և հունիսի 1-ից հասանելի կլինի Երևանի գրախանութներում:

Թարգմանության գումարի առաջին մասը տրամադրել է ԱՆԻ հիմնադրամի ՊԱՏՎՈ ԽՈՐՀՐԴԻ անդամ Փոլ Շահինյանը Նյու Ջերսիից (ԱՄՆ):

Հատորը թարգմանել է Արսեն Խառատյանը, սրբագրման՝ proofreading, աշխատանքներին օժանդակել Նժդեհ Բաղրամյանը:

Փոլ Շահինյանը հովանավորել է նաև Թաթուլ Հակոբյանի «Հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել 2019 թվականին, ինչպես նաև Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության անգլերեն թարգմանությունը, որը դեռևս լույս չի տեսել:

Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորը 2021 թ մարտ-մայիս ամիսներին Հայաստանում և Սփյուռքում ամենաշատ վաճառված գիրքն է՝ մոտ 500 օրինակ:

Հայկական ուսումնաասիրությունների ԱՆԻ կենտրոն