Ինչու պարտվեցինք պատերազմում՝ հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ․ Փասադենա (Լոս Անջելես), 2 ապրիլի

1585

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Քաղաքական դիվանի կազմակերպությամբ, ապրիլի 2-ին, Փասադենայում կկայանա հրապարակային հանդիպում լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ։

Փասադենան կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ երկշաբաթյա այցի մեկ տասնյակ կանգառներից մեկը:

Հանդիպում-զրույցը կկայանա ուրբաթ, ապրիլի 2-ին, երեկոյան ժամը 7․30, ՀԿԲՄ-ի Փասադենայի կենտրոնում, հետևյալ հասցեում՝ 1060 N. Allen Ave. Pasadena CA. 91104:

Դասախոսություն-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին և դրա հաջորդած Հայաստանի ներքին քաղաքական տագնապին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը, «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, որի երեք հավելյալ գլուխները պատմում են 2011-2021 ժամանակաշրջանը և առաջին հերթին՝ 44-օրյա պատերազմը:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն