Ծավ գյուղի բնակչությունը 1897-1979 թվականներին․ Կապանի շրջան

4054

Ծավը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ծավը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ծավը, ինչպես խորհրդային տարիներին և Հայաստանի անկախության առաջին տարիներին, կրկին դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:

Ծավը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1.000 մետր բարձրության, Կապան քաղաքից 37 հեռավորության վրա, Մեղրիի լեռների արևելյան լանջերին:

Ծավը աղբյուրներում հիշատակվում է 18-րդ դարի կեսից, նշված է
Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Առաջին անգամ գյուղում բնակչության հստակ թիվ նշվում է 1897 թվականի ցարական առաջին և վերջին մարդահամարի ժամանակ։

Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է գրող Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Ներքին Հանդ գյուղից դեպի Զանգելանի Ռազդարա գյուղը՝ Սոսիների պուրակ արգելավայրը։

Ծավի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1897 թվական – 97 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 292 հոգի,  

1914 թվական – 401 հոգի,

1919 թվական – 335 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 360 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 398 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 397-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 379 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Ծավն ունեցել է.

1939 թվական – 305 հոգի,

1959 թվական – 297 հոգի,

1970 թվական – 236 հոգի,

1979 թվական – 203 հոգի։

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Ծավն ունի 319 հոգի բնակչություն:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Կարդալ և դիտել նաև՝