Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-ից 45 կիլոմետր հեռավորության վրա, քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարել է 44-օրյա պատերազմի օրերինշ ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախկին նախարարը պնդել է՝ պատերազմին նախորդող ժամանակահատվածում օգոստոսին Նախիջևանի զորավարժությունների ժամանակ թուրքական F-16-երի վերաբազավորումը Գյանջայում իրեն և Գլխավոր շտաբին հուշել է, որ դա վարժանքի նպատակով չէ: Այդ պատճառով էլ ինքը ՀԱՊԿ դաշնակցիների ու ՆԱՏՕ անդամ պետությունների դեսպանների հետ բազամթիվ հանդիպումներ է ունեցել՝ նրանց տեղեկացնելով Անկարայի հնարավոր անմիջական մասնակցության մասին։