Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության գոտում` 1921թ պայմանագրից 100 տարի անց

699

Բանախոսներն են.

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, թուրքագետ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ԱԳ նախկին փոխնախարար

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, լրագրող, ԱՆԻ կենտրոն

Մարտի 16-ին լրանում է 1921 թ. Մոսկվայում ստորագրված ռուս–թուրքական «Բարեկամության և եղբայրության պայմանագրի» 100 տարին: Այդ իրադարձությունից 100 տարի անց էլ տարածաշրջանը շարունակում է մնալ Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության գոտիներում: Ըստ այդմ ներկա պատմական պահին՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին արձագանքման տեսանկյունից Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարության տեսանկյունից, կարևոր է ռուս-թուրքական պայմանագրի դիտարկումը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային այժմյան իրողությունները 100 տարի առաջվա պատմական գործընթացների համատեքստում դիտարկելու, Ռուսաստանի և Թուրքիայի շահերի դինամիկան հասկանալու նպատակով մարտի 16-ին, «Հոդված 3» ակումբը ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպել էր քննարկում «ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ» թեմայով: