«44-օրյա աղետ, անհանգիստ Հայաստան. ինչու այսպես եղավ». Թաթուլ Հակոբյանի հետ՝ Լաս Վեգասում. 31 մարտի, 2021

842

2021 թվականի մարտի 31-ի երեկոյան Լաս Վեգասում՝ Միացյալ Նահանգներ, «44-օրյա աղետ, անհանգիստ Հայաստան. ինչու այսպես եղավ» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Լաս Վեգասը կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ երկշաբաթյա այցի մեկ տասնյակ կանգառներից մեկը:

Լաս Վեգասի հանդիպումը կկայանա մարտի 31-ին, երեկոյան ժամը 7-ին,  Սուրբ Կարապետ եկեղեցում (2054 East Desert Inn Road, Las Vegas, Nevada, 89169): Հանդիպումը կազմակերպում է Լաս Վեգասի Հայ Ամերիկյան մշակութային միությունը (Armenian American Cultural Society of Las Vegas):

Դասախոսություն-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին և դրա հաջորդած Հայաստանի ներքին քաղաքական տագնապին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը, «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, ինչպես նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակած Արտաշես Վրույրի ԱՆԻՈՒՄ հատորի հայերեն և անգլերեն հրատարակությունները:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն