ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՆԱՇԱՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

12881

ՆԱԽԱԲԱՆ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը (այսուհետ՝ ԱՆԻ կենտրոն) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մասին հայերենով զեկույց պատրաստելու և հրապարակելու նպատակով 2021թ մարտ ամսին դիմել էր Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում գործող Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիային (The National Association for Armenian Studies and Research, NAASRև Հայկական ուսումնասիրությունների Վարդանի ասպետներ հիմնադրամին (The Knights of Vartan Fund for Armenian Studies):

Հունիսին ամերիկահայ երկու կազմակերպությունները 2000 ԱՄՆ դոլար փոխանցեցին ԱՆԻ կենտրոնին՝ համապարփակ և ամբողջական զեկույց պատրաստելու համար: Կենտրոնի հիմնադիր և տնօրեն Թաթուլ Հակոբյանը դաշտային աշխատանքներ կատարելու նպատակով 2021 թվականի հունիսից բազմիցս այցելել է Սյունիք, անցել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի բնակավայրերով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթք գյուղից մինչև Նռնաձոր՝ Հայաստան-Ադրբեջան-Իրան եռանկյունի, զրուցել բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, զինվորականների հետ:

Սյունիքի մասին զեկույց պատրաստելու անհրաժեշտություն առաջացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և այդ պատերազմի հետևանքով նոր ստատուս-քվո ձևավորվելուց հետո: Ադրբեջանական կողմը շաբաթների ընթացքում վերահսկողության տակ վերցրեց այն տարածքները (ավելի քան 7.000 քառակուսի կիլոմետր), որոնք ավելի քան 25 տարի Արցախի մաս էին կազմում և ընկած էին Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավոր Մարզի միջև՝ նախկին Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի, ինչպես նաև Ջեբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանները (վերջին երկուսը՝ մասամբ):

Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ձևավորեցին նոր վարչական միավորներ և վերականգնեցին/անվանափոխեցին անունները: Այսպես, Քելբաջարի շրջանը վերանվանվեց Նոր Շահումյան՝ ի հիշատակ 1992թ ամռանը Ադրբեջանի կողմից գրավված, Արցախի հյուսիսում գտնվող և ավելի քան 82 տոկոս հայ բնակչությամբ Շահումյանի շրջանի: Քելբաջար քաղաքը վերանվանվեց Քարվաճառ: Նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջաններից ձևավորվեց Քաշաթաղի շրջանը Բերձոր (Լաչին) կենտրոնով: Այսպիսով, Հայաստանն ու Արցախը 1992-1994թթ ընթացքում Մռավի լեռնաշղթայից մինչև Արաքս ունեցան ընդհանուր սահման:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը մոտ 4.400 քառակուսի կիլոմետր էր: Հայկական բանակի վերահսկողության տակ էր նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքից 7000 քառակուսի կիլոմետրից ավելին, ընդհանուր՝ շուրջ 11,5 հազար քառակուսի կիլոմետր: 44-օրյա պատերազմում և նոյեմբերի 9-ի՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հայտարարությամբ,Ա հայկական կողմը կորցրեց ու ստիպված եղավ զիջել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները, ինչպես նաև՝ ԼՂԻՄ-ի մեկ քառորդը՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքն ու հարևան Քարին տակը, ինչպես նաև մի շարք գյուղեր Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից՝ 125 բնակավայր:Բ

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Պուտինը, Փաշինյանը և Ալիևը ընդունեցին համատեղ հայտարարություն. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել»:Գ

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինը, Փաշինյանը և Ալիևը ընդունեցին համատեղ մեկ այլ հայտարարություն:Դ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դադարեցրեց լայնածավալ պատերազմը, սակայն խաղաղություն չհաստատվեց: 2021 թվականի մայիսին ադրբեջանական կողմը ներխուժեց Սև լճի շրջան, իսկ նոյեմբերի կեսերին Մեծ Իշխանասարի հատվածում տեղի ունեցան արյունալի բախումներ: 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակում իրականացրեց Սոթքից մինչև Ներքին Հանդ հատվածում՝ վեց ուղղություններով՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր: 44-օրյա պատերազմից հետո սա ամենամեծ բախումն էր, որի ընթացքում հայկական կողմը տվեց ավելի քան 200 զոհ, բազմաթիվ բնակավայրերի, այդ թվում առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչությունը տարհանվեց:

Ադրբեջանական կողմը սահմանի երկայնքով բազմաթիվ կետերում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և ընդհանուր առմամբ զավթել մոտ 140 քառակուսի կիլոմետր տարածք, ռազմական և ապօրինի ներկայություն հաստատել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և ռուսական խաղաղապահ առաքելության ծավալումից հետո ադրբեջանական զինուժը գրավել է Հադրութից մնացած երկու բնակավայրերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, մասամբ Ասկերանի շրջանի Փառուխ-Քարագլուխ հատվածը, ինչպես նաև ռազմավարական նշանակության բարձունքներ Արցախի այլ հատվածներում:

2022թ դեկտեմբերին Ադրբեջանը, կեղծ բնապահպանների ու Արցախում բնապահպանական խնդիրների պատրվակով փակեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածը: Շրջափակումը շարունակվում էր մինչև դեկտեմբերի 31-ը՝ այս զեկույցի ավարտի օրը:

Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի, ինչպես նաև Տավուշի մարզի, Գեղարքունիքի Ճամբարակի (ադրբեջանական կողմից՝ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեկի, Դաշքեսանի շրջաններ) հատվածներում, թեև սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել, սակայն 1994թ զինադադարից ի վեր հաստատվել են փաստացի սահմաններ: Սահմանի որոշ հատվածներում հայկական զինուժը հաստատվել է Խորհրդային Ադրբեջանի, ադրբեջանական զինուժը՝ Խորհրդային Հայաստանի տարածքում: Իրավիճակը ավելի բարդ և խճճված է Սոթք-Նռնաձոր հատվածում, որը ձգվում է մի քանի հարյուր կիլոմետր:

Այստեղ փոխվել է անվտանգային միջավայրը: Այսօր ադրբեջանական զինուժը կանգնած է կիսված Շուռնուխում, Որոտանի, Կապանի օդանավակայանի հարակից տարածքում, իսկ Գորիսից Կապան և մինչև Ճակատեն ճանապարհի մի քանի տասնյակ կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ հենց սահմանի երկայնքով:

Եթե մինչև 2020թ նոյեմբեր-դեկտեմբեր Սյունիք մարզի Մեղրիի, Կապանի, Գորիսի և Սիսիանի շրջանների գյուղերը սահմաններ չունեին Ադրբեջանի հետ և գտնվում էին Արցախ-Ադրբեջան շփման գծից մինչև 100 կիլոմետր հեռու, չհաշված Նախիջևանը (ՀՀ-Նախիջևան սահմանի երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել սկսած 1991 թվականից), ապա այսօր շուրջ երկու տասնյակ գյուղեր դարձել են սահմանամերձ և խոցելի:

Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ գյուղատնտեսության և անասնապահության նպատակներով 1994-2020 թվականներին օգտագործում էին այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմի հետևանքով: Գյուղմթերքի, առաջին հերթին հացահատիկային կուլտուրաների արտադրության ծավալները նվազել են: Բնակչության համար ստեղծվել են անվտանգային, կյանքի և պարենային լրջագույն խնդիրներ:

Եւ վերջապես, շատ է խոսվում հաղորդակցությունների վերաբացման մասին, որը ենթադրում է նաև Ադրբեջանի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև երկաթուղային և ցամաքային կապի հաստատում/վերականգնում Սյունիքի մարզի տարածքով՝ Արաքս գետի երկայնքով Մեղրիի շրջանում:

«Սյունիք. Հայաստանի ողնաշարը՝ վտանգի տակ» խորագրով զեկույցի հիմքում ԱՆԻ կենտրոնի դաշտային աշխատանքներն են: Մենք օգտվել ենք նաև հայկական և օտար մամուլի, հիմնադրամների և կազմակերպությունների հրապարակած նյութերից, հայագիտական և պատմական գրքերից, քարտեզներից: Այս զեկույցն ընդգրկել է մարզի աշխարհագրությունը, պատմությունը, պատմամշակութային հուշարձանները և զբոսաշրջությունը, ժողովրդագրությունը, տնտեսությունը և օգտակար հանածոները, սոցիալական իրավիճակը և այլ մանրամասներ, որոնք օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի ողնաշարի՝ Սյունիքի մասին, այնտեղ կատարել ներդրումներ, իրականացնել սոցիալական, բարեգործական և այլ ծրագրեր կամ պարզապես այցելել, տեսնել ու ճանաչել հայկական այդ աշխարհը։

Այս զեկույցը մասամբ ներառում է նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Գեղարքունիքի/Վայոց Ձորի ու Քելբաջարի հատվածի մասին նկարագրություն, քանի որ  վերականգնվել է նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանն այդ հատվածում:

Այս զեկույցը ներառում է ավելի քան երկու տարվա ժամանակահատված՝ 2020թ հոկտեմբերից մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը:

Զեկույցը հրապարակվել է 2023թ փետրվարին:

Զեկույցի պատրաստման աշխատանքները համակարգել է լրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ և ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր սահմաններ ունի Վրաստանի հետ՝ հյուսիսիում, Իրանի հետ՝ հարավում, Թուրքիայի հետ՝ արևմուտքում, Ադրբեջանի Հանրապետության (արևելքում) և վերջինիս մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) հետ՝ հարավ-արևմուտքում: Նախքան 2020թ սեպտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Հայաստանը մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ սահման ուներ նաև Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության հետ: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ սահմանները վերացել են, իսկ Հայաստանից Արցախ կապն կիրականացվում է Տեղ-Կոռնիձոր-Հակարի գետի կամուրջ-Հին Շեն-Մեծ Շեն-Լիսագոր-Շուշի (անցնում է քաղաքի հարևանությամբ) -Ստեփանակերտ միջանցքով, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հյուսիս-արևելքում սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունուց, իսկ հարավ-արևելքում սահմանն այն կետն է, որտեղ Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունին է, ճիշտ այնպես, ինչպես եղել է խորհրդային ժամանակներում և նախքան 1991-1994թթ պատերազմը:

Հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք Հայաստանը սահմանակից է Ադրբեջանի հետևյալ վարչական շրջաններին՝ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գեդաբայի (Գետաբեկ), Դաշքեսանի, Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին), Շուշիի (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Ղուբաթլուի հյուսիսային մասը միացրել է Շուշիի շրջանին), Ղուբաթլուի և Զանգիլանի: Նախքան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ձևավորված նոր ստատուս-քվոն Ղուբաթլուի և Զանգիլանի շրջանները Լաչինի հետ միասին կազմում էին Արցախի Քաշաթաղի վարչական շրջանը:

Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մինչև սահմանը հյուսիսից՝ Հայաստան-Թուրքիա սահմանից, հասնում է Հայաստան-Իրան-Նախիջևան եռանկյունի, անցնելով Սադարակի, Շարուրի, Քենգեռլիի, Նախիջևանի, Շահբուզի, Ջուլֆայի և Օրդուբադի շրջաններով:

2021 թվականի հուլիսին նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց երկրի տնտեսական շրջանների նոր բաժանման մասին, նախկին 11-ի փոխարեն հանրապետությունը բաժանելով  14 տնտեսական շրջանների։ Դրանցից 4-ը սահմանակից են Հայաստանին:

Ղազախ-Թովուզի տնտեսական գոտին սահմանակից է Տավուշի մարզին և Գեղարքունիքի մարզի մի հատվածին: Այս գոտին ունի 7,03 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ներառում է Աղստաֆայի, Ղազախի, Թովուզի, Գետաբեկի, Շամխորի վարչական շրջանները:

Գյանջա-Դաշքեսանի գոտին ունի 5,27 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ներառում է Գյանջա և Նավթալան քաղաքները, Դաշքեսանի, Գորանբոյի, Գյոյգյոլի, Սամուխի վարչական շրջանները: Այս գոտին փոքր սահման ունի Գեղարքունիքի Վարդենիսի շրջանի հետ:

Արևելյան Զանգեզուրի գոտին 7,47 հազար քառակուսի կիլոմետր է, մոտավորապես համապատասխանում է Արցախի նախկին Քարվաճառի՝ Նոր Շահումյանի, և Քաշաթաղի շրջաններին և սահմանակից է Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերին: Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին ներառում է նախկին խորհրդային Ջաբրայիլի, Քելբաջարի, Ղուբաթլուի, Լաչինի և Զանգիլանի շրջանները:

Արևելյան Զանգեզուր անունը ինքնին տարածքային հավակնություն է Հայաստանի և նրա ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի նկատմամբ. Բաքվում չեն թաքցնում իրենց տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ:

«Ստեղծվել է Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանը: Հիմա այս թեմայով Հայաստանում հիստերիա է: Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, ինչպես և Արեւմտյան Զանգեզուրը: Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Թող բացեն պատմական փաստաթղթերը, քարտեզները և տեսնեն, թե երբ է Խորհրդային Միության կառավարությունը Զանգեզուրը վերցրել Ադրբեջանից և փոխանցել Հայաստանին: Դա 101 տարի առաջ էր: Մենք ճշմարտությունն ենք ասում. ամբողջ Զանգեզուրը՝ Արևելքը և Արևմուտքը, մեր հողերն են: Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, մենք պետք է այնտեղ վերադառնանք և կվերադառնանք ու վերադառնում ենք։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:1

Ադրբեջանի նախագահը ավելի առաջ գնաց՝ հայտարարելով. «Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Զանգեզուրի միջանցքը, մենք, իհարկե, կօգտագործենք մեր քաղաքացիներին մեր հողեր վերադարձնելու համար։ Նման ծրագրեր կան։ Քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ներկայիս Հայաստանի տարածքից՝ ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև նրան սահմանակից Մահալ Գեյչից [Սևանի տարածքից], և նրանք իրավունք ունեն գնալ և ապրել իրենց հայրենի հողերում»:2

Նախիջևանի ԻՀ-ն ներառվել է առանձին մեկ տնտեսական գոտու մեջ և սահմանակից է Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին:

Ալիևի հրամանագրով ստեղծվել է նաև Ղարաբաղի տնտեսական գոտին, որը տարածքով ամենամեծն է՝ 8,99 հազար քառակուսի կիլոմետր, և ներառում է նաև 44-օրյա պատերազմից հետո հայկական մնացած Արցախը՝ շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետրը: Հրամանագրում նշվում են վարչական այն շրջանները, որոնք մաս են կազմում Ղարաբաղի տնտեսական գոտուն՝ Աղջաբադի, Աղդամի, Բարդայի, Ֆիզուլիի, Խոջալուի, Խոջավենդի, Շուշիի, Թարթարի շրջանները և Ստեփանակերտը: Դեռ 1989 թվականի նոյեմբերին Խորհրդային Ադրբեջանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և Արցախի վարչական շրջանները միացրել հարևան ադրբեջանական շրջանների հետ:

Ի պատասխան՝ 1989թ դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի (այն ժամանակ՝ ԼՂԻՄ) Ազգային խորհուրդը համատեղ նիստում Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում ընդունեցին:

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավային հատվածում և մոտ 45 կմ պետական սահմանով, Արաքս գետի երկայնքով, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հարավում, Ադրբեջանին՝ արևելքում և վերջինիս կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող Նախիջևանին՝ արևմուտքում:

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 1993 թվականի աշնանից, շուրջ 27 տարի, Սյունիքը արևելքում սահմանակից էր Ադրբեջանի միայն մեկ հատվածին՝ Ղազախից Գետաբեկ: Ղարաբաղյան առաջին պատերազմում (1991-1994թթ) հայկական ուժերի վերահսկողության տակ էին անցել Սյունիքին սահմանակից Խորհրդային Ադրբեջանի Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանները, որոնցից ձևավորվել էր Արցախի Քաշաթաղի շրջանը:

Այսպիսով, շուրջ 27 տարի Սյունիքը արևելքում սահմանակից էր Արցախին միացված Խորհրդային Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջաններին: 1990-ականների կեսերից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնների ընթացքում համայն հայությունը հանգանակեց գումարներ, որոնցով վերանորոգվեց Գորիս-Բերձոր/Լաչին-Շուշի-Ստեփանակերտ մայրուղին: Այդ ճանապարհը՝ Լաչինի մարդասիրական միջանցքը, բացվել էր 1992թ մայիսին, որով վերականգնվել էր ցամաքային կապը Հայաստանի և Արցախի միջև:

Սյունիքից դեպի Արցախ կապ էր իրականացվում նաև Կապան-Կովսական/Զանգելան-Հադրութ, Գորիս-Սանասար/Ղուբաթլու-Հադրութ, Մեղրի-Նռնաձոր-Միջնավան/Մինջևան-Հադրութ ճանապարհներով, որոնք ավելի քան 25 տարի մնացին կիսաքանդ, գրունտային վիճակում:

Բացի այդ, օգտագործվում էին գյուղական ճանապարհները Գորիս-Լաչին/Բերձոր, Գորիս-Սանասար/Ղուբաթլու, Կապան-Կովսական/Զանգելան և Մեղրի-Կովսական/Զանգելան հատվածներում՝ հարևան գյուղերի միջև:

1993 թվականի աշնանից, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Ղուբաթլուի և Զանգելանի շրջանները, վերականգնվեց ճանապարհային կապը Գորիսի և Կապանի միջև: Քանի որ մայրուղու որոշ հատվածներում այն անցնում էր Ադրբեջանի տարածքով կամ հենց սահմանաբերանով, 1990-ից մինչև 1993-ը Կապան-Գորիս ճանապարհը գործում էր ընդհատումներով և կյանքի համար վտանգավոր էր պատերազմական գործողությունների պատճառով: Այստեղ հայ անցորդներ են առևանգվել, անհետ կորել և սպանվել: Այստեղ ընթացել են ռազմական գործողություններ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև:

2020թ 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վերականգնվեց այն ստատուս-քվոն, որ գոյություն ուներ խորհրդային տարիների վերջերին: Ադրբեջանցիները վերադարձան և հաստատվեցին նախկին խորհրդային սահմանների երկայնքով՝ ճանապարհներին և հարևանությամբ տեղադրելով անցակետեր, դրոշներ և «Բարի գալուստ, Ադրբեջան» մեծադիր վահանակներ:

Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, հստակ չէ, թե քանի կիլոմետր է ձգվում ընդհանուր, պետական սահմանը Սյունքի մարզի և Ադրբեջանի միջև՝ արևելքում:

Արևմուտքում Սյունիքի մարզի և Նախիջևանի միջև պետական սահմանը ձևավորվել և անփոփոխ է 1991 թվականից: Սյունքիի և Նախիջևանի միջև ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը և Հայաստանի Հանրապետության երկրորդ գագաթը սահմանային Կապուտջուղն է ավելի քան 3900 մետր բարձրությամբ: Կապուտջուղը գտնվում է Սյունիքի և Նախիջևանի հենց սահմանագլխին:

1991 թվականից փակ են բոլոր ճանապարհները, որոնցով կապվում էին Սյունիքն ու Նախիջևանը: Սյունիքով՝ Արաքս գետի երկայնքով էին անցնում Երևան-Նախիջևան-Ջուլֆա-Մեղրի-Բաքու, Երևան-Ջուլֆա-Թավրիզ-Թեհրան, Երևան-Ջուլֆա-Միջնավան/Մինջևան-Կովսական/Զանգելան-Կապան գնացքները:

Խորհրդային տարիներին Սյունքի և Նախիջևանի միջև գործում էին երկու հիմնական մայրուղիներ՝ Մեղրի-Ագարակ-Օրդուբադ և Սիսիան-Շահբուզ-Նախիջևան: Մինչև 1982 թվականը, երբ կառուցվեց և շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, Մեղրիի շրջանը Երևանի հետ կապվում էր Արաքս գետի երկայնքով և Նախիջևանի տարածով անցնող ճանապարհով, ինչպես նաև՝ երկաթգծով, որը նույնպես անցնում էր Նախիջևանով՝ Արաքս գետի երկայնքով:

Սիսիան-Շահբուզ-Նախիջևան ճանապարհով էր իրականացվում ցամաքային կապը Խորհրդային Ադրբեջանի և նրա մաս կազմող Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև:

Հարավում՝ Սյունիք-Իրան հատվածում, Արաքս գետի երկայնքով պահպանվել են խորհրդային ժամանակներում կառուցված փշալարերն ու դիտաշտարակները: 1992-ից ինչպես Հայաստան-Թուրքիա, այնպես էլ Հայաստան-Իրան հատվածում խորհրդային սահմանապահները մնացին: Ձևավորվեց համատեղ հայ-ռուսական սահմանային ծառայություն, որը շարունակվում է մինչև այսօր:

Հայաստան-Իրան ցամաքային կապն իրականացվում է Արաքս գետի վրա կառուցված և 1996-ից շահագործման հանձնված կամրջով, որի շինարարության գումարները հանգանակել է Ավստրալիայի հայ համայնքը: Ճանապարհը Հայաստանից դեպի Իրան իրականացվում է երկու հատվածով՝ Կապան-Քաջարան-Մեղրի-Ագարակ, որի Քաջարան-Մեղրի հատվածը կառուցվել է 1982-ին, ինչպես նաև 2008-ին շահագործման հանձնված Կապան-Ծավ-Մեղրի-Ագարակ ճանապարհով:

Հյուսիսում Սյունիքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզին:

Սյունիքը Գեղարքունիքից հետո Հայաստանի ամենամեծ մարզն է՝ ավելի քան 4.5 հազար քառակուսի կիլոմետր, որը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը:

Սյունիքի մարզում են գտնվում Հայաստանի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Կապուտջուղը (3 906 մ), և երկրորդ ամենացածր վայրը՝ Մեղրու կիրճը Արաքսի հովտում՝ 380 մետր: Մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը՝ ներառելով Որոտան և Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը:3

2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 13-14-Ի ԵՐԿՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի սահմանի երկայնքով՝ հիմնականում վեց ուղղություններով՝ Արտանիշ, Սոթք-Վարդենիս, Ջերմուկ, Սիսիան-Իշխանասար, Գորիս, Կապան-Ներքին Հանդ: Ադրբեջանը Հայաստան զավթեց մոտ հինգ տասնյակ ռազմական հենակետ: Ադրբեջանական զինուժը հրետակոծեց բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում Ջերմուկ առողջարանային քաղաքը՝ նրանից դիրքվորվելով 4,5 հեռավորության վրա:

Զոհերի և վիրավորների թիվը հասավ հարյուրների: Ադրբեջանական սոցցանցերում հրապարակվեցին տեսանյութեր, թե ինչպես են բռնության, խոշտանգումների ենթարկվում, անխնա գնդակահարվում հանձնվող հայ զինծառայողները:

44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր սա ամենաարյունալի բախումն էր և Ադրբեջանի վեցերորդ հարձակումը հայկական կողմի ուղղությամբ: Դրանցից երեքը տեղի են ունեցել Արցախում՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ-Քարագլուխ և Բերձոր-Եղցահող ուղղություններով, երեքը՝ Հայաստանի դեմ՝ Սոթք-Խոզնավար 2021թ մայիսին, Ջերմուկ-Իշխանասար՝ 2021թ նոյեմբերին և 2022թ սեպտեմբերի 13-14-ին: Վերջին երկու տարիներին Ադրբեջանը ռազմական ներխուժում և օկուպացիա է իրականացրել Հայաստանի 100-ից ավելի կետերում՝ զավթելով մոտ 140 քառակուսի կիլոմետր տարածք:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Երևանը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ գումարեց, ՀԱՊԿ-ը բավարարվեց մոնիտորինգային առաքելություն գործուղել Հայաստան, իսկ Ռուսաստանը հրապարակավ չարձագանքեց: Երևանը Մոսկվային դիմեց 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով: Մոսկվան, սակայն, լռության մատնեց Երևանի այս դիմումը:

Ռազմական գործողությունները դադարեցվեցին խոշոր տերությունների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունից և հորդորներից հետո: Արյունալի բախումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Կոնգրեսի անունից «խստորեն դատապարտեց Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ»:

Փելոսիի Հայաստանում գտնվելու ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ՝ նրան կոչ անելով «հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»: Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել էր Փելոսիի` Երևանում «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն ու անարդար մեղադրանքները»՝ դրանք որակելով լուրջ հարված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը`ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, բացառությամբ Չինաստանի, հայտարարել էին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքերը: Ֆրանսիան զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրեց ուղիղ Բաքվին: Հայաստանի հարավային հարևան Իրանը ամենաբարձր մակարդակով կրկին շեշտեց, որ Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի տարածքային որևէ փոփոխություն: Իրանի նախագահ Ռեիսին շեշտել է Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ «Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների ինքնիշխանության ներքո»:

Ադրբեջանի ագրեսիան պաշտպանեց Թուրքիան, իսկ վարչապետ Էրդողանը սպառնալիքներ հնչեցրեց Երևանի հասցեին: «Հայաստանի համար այժմ կարևոր է հնարավորինս շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել ավելի վաղ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա»,- ասաց Էրդողանը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է. «Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից»:

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ռազմական գործողության և ներխուժման երկու օրերին՝ սեպտեմբերի 13-14-ին, Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Ավելի վաղ նա եղել էր Բաքվում և Ադրբեջանին ու Հայաստանին ներկայացրել էր երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստ, որի 15-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել անորոշ ապագային: Ադրբեջանը անընդունելի էր համարել այն, իսկ Ալիևը չէր ընդունել Խովաևին:

Ի՞ՆՉ է ՈՒԶՈՒՄ ՍՏԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակաբար խախտում զինադադարը և ռազմական ներխուժումներ իրականացնում Արցախում (որտեղ հաստատվել են ռուսական խաղաղապահներ) և Հայաստանում: Բաքուն փորձում է կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանին և խաղաղություն պարտադրել բացառապես իր պայմաններով՝ ստանալով հնարավոր առավելագույնը:

Ի՞նչ է ուզում ստանալ Ադրբեջանը:

Առաջին. Բաքուն ուժի սպառնալիքներով և պատերազմական գործողություններով փորձում է հասնել նրան, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս,

Երկրորդ. Հայաստանը միջանցք տրամադրի Ադրբեջանին, որպեսզի վերջինս անարգել ճանապարհով կապվի Նախիջևանի հետ,

Երրորդ. hայկական ուժերը դուրս բերվեն Արցախից, իսկ Պաշտպանության բանակը լուծարվի:

44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքների (նախկին ԼՂԻՄ և հարակից 7 շրջաններ) շուրջ երեք քառորդը անցել է Ադրբեջանին, մեկ երրորդը՝ փաստացի Ռուսաստանի վերահսկողության տակ է: Ադրբեջանը համաձայնվել է ռուս խաղաղապահների մուտքի հետ, սակայն երկրի խորհրդարանը մանդատ չի տալիս և ստացվում է, որ ռուսների ներկայությունը ադրբեջանական տեսանկյունից դառնում է ոչ օրինական:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ռուս խաղաղապահները հինգ տարի ժամկետով են մտել հակամարտության գոտի: Ադրբեջանը հասկացնել է տալիս, որ չի երկարաձգելու ռուսական ներկայության մանդատը, իսկ եթե համաձայնություն տա, ապա դրա դիմաց նոր նախապայմաններ ու պահանջներ է դնելու Ռուսաստանի և Հայաստանի առաջ: Բաքուն փորձում է հասնել նրան, որ Երևանը հստակ, գրավոր և փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս:

Հայաստանի իշխանական շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ եթե անգամ Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը նրա կազմում, ապա Բաքուն կրկին չի բավարարվելու և ներկայացնելու է նորանոր այլ պահանջներ:

Ազգային ժողովում ունեցած մի ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ շատ մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանը 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:

Այս հայտարարությունից հետո Ազգային ժողովի դիմաց և Հանրապետության հրապարակում կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում Փաշինյանին մեղադրեցին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին որոշում ընդունելու մտադրության մեջ:

Հայաստանի իշխանությունները, փաստացի հրաժարվել են Արցախի անկախության ճանաչման փորձերից և բավարարվում են խոսել միայն արցախահայերի անվտանգության և իրավունքների մասին:

Մյուս կողմից, Հայաստանը շարունակում է ֆինանսական օգնություն տրամադրել Արցախին: Արցախի պետական բյուջեի մեծ մասը տրամադրում է Հայաստանը: 2021 թվականին այդ գումարը կազմել է 144 միլիարդ դրամ կամ մոտ 300 միլիոն եվրո, որը ամենախոշորն է վերջին 30 տարիներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի նկատմամբ իրականացրած պատերազմական գործողություններով եւ ռազմական ներխուժմամբ միջանցք զավթելու փորձ արեց և կամ ստիպեց ստեղծել մի իրավիճակ, երբ Հայաստանը ինքնակամ տրամադրի միջանցք: Այս հարցում նրան սատարում է Թուրքիան: Վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները և միջանցք տրամադրի:

Իլհամ Ալիեւը մի քանի անգամ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դրան կհասնի ուժի կիրառումով և պարտադրանքով: Ալիեւը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը արդարացնում է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետով, որում ասվում է.

«Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության սևագիր տարբերակում օգտագործվել է «Մեղրիի միջանցք» ձեւակերպումը, որը դուրս է մնացել վերջնական տեքստից՝ հայկական կողմի պնդումով: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանի հետ զրույցից, 14 սեպտեմբեր, 2022:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհներ տրամադրել, բայց ոչ միջանցք:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անդրադարձավ հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։

«Ես նորից դիմեցի Հայաստանի վարչապետին, որպեսզի ի վերջո մեզ ավտոմոբիլային ճանապարհի երթուղին տրամադրի: Կրկին պատասխան չստացա: Անհասկանալի է, որ մեզ չեն ցանկանում ինքնակամ տրամադրել ճանապարհ դեպի Նախիջևան: Սա ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտում է: Բայց մենք դեռ համբերություն ենք դրսևորում: Վստահ եմ՝ վաղ թե ուշ դրան կհասնենք, ցանկալի է՝ հնարավորինս շուտ»,- հայտարարեց Ալիևը:

Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը հակադարձեց Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ գործընթացը խոչընդոտում է հենց ադրբեջանական կողմը:

«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքներով և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներով ձգտում է հասնել նրան, որ Երևանը ստիպված լինի տրամադրել միջանցք այնպիսի կարգավիճակով, ինչպիսին ունի Հայաստանը Արցախի հետ կապվելու համար: Ավելի պարզ՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար պահանջում է մի ճանապարհ, որտեղ չի հանդիպի հայ սահմանապահների և մաքսային աշխատակիցների:

Հայաստանը տեղի չի տալիս Բաքվի և Անկարայի սպառնալիքներին և մերժում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային: Փոխարենը Երևանը պատրաստ է երեք ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին՝ կապվելու Նախիջևանի հետ:

Հայաստանը օգոստոսին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հետեւյալ երեք կետերում.

Սոթք-Քարվաճառ,

Երասխ-Սադարակ (Նախիջևանի սահման, որտեղից մինչև Արաքս գետի ադրբեջանաթուրքական կամուրջ մի քանի կիլոմետր է),

Քարահունջ-Ղուբաթլու (որը կարող է դուրս գալ դեպի Անգեղակոթ-Բիչենեկ հատված. սա այն ճանապարհն է, որով խորհրդային տարիներին Ադրբեջանը կապվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ):

Հայաստանը, այսպիսով, իր տարածքը՝ երեք ավտոմայրուղիներ, տրամադրում է Ադրբեջանին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա կապվելու ինչպես Նախիջևանի, այնպես էլ Թուրքիայի հետ:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական հարձակումը ցույց տվեց, որ Ադրբեջանը Հայաստանից ոչ թե ճանապարհներ, այլ միջանցք է պահանջում:

Հայաստանը դեմ չէ նաև Մեղրիով՝ Արաքս գետի երկայնքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրել, պայմանով, որ այդ ճանապարհի վրա հայկական կողմն ունենա ամբողջական վերահսկողություն՝ հսկիչ-անցագրային կետ, մաքսային և այլ ծառայություններ: Ադրբեջանական մեքենաներին և բեռներին ուղեկցեն ռուսական ծառայությունները, և նման պայմանավորվածության են եկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները:

Բացի այդ՝ Ադրբեջանը կկարողանա օգտվել Հորադիս-Մինջևան-Մեղրի-Ջուլֆա-Սադարակ երկաթուղուց, երբ հայկական կողմը կվերականգնի 1930-ականներին կառուցված երկաթգծի Կարճևան-Նռնաձոր մոտ 40 կիլոմետրանոց հատվածը, որը թալանվել/ապամոնտաժվել է 2000-ականներին՝ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, գիտությամբ և հավանաբար՝ մասնակցությամբ:

Այս երկաթուղու գործարկումը կարևոր է նաև Հայաստանի համար: Խորհրդային տարիներին այս երկաթուղով՝ Երևան-Ջուլֆա-Բաքու-Մախաչկալա, Հայաստանը կատարել է իր բեռնափոխադրումների ավելի քան 80 տոկոսը: Բացի այդ՝ Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ ունենալու Իրանի հետ:

Ադրբեջանը, սակայն, մերժում է Հայաստանի՝ երեք ճանապարհներ տրամադրելու առաջարկը: Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի Ադրբեջանի եռանախագահողն է, պարզաբանել է, թե ինչու Բաքվի համար ընդունելի չէ Երևանի առաջարկը:

«Մոնիտորինգը ցույց է տվել, որ այդ կետերից սկսվող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների առումով տարվա մեծ մասը պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար: Հայաստանը չի ուզում ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ճանապարհ տալ, որը խորհուրդ է տրվել նույն մոնիտորինգի արդյունքում»,- ասել է Մուստաֆաևը:

Թե ովքեր և երբ են իրականացրել նման մոնիտորինգ, որոնք են օպտիամալ երթուղիները, Ադրբեջանի փոխվարչապետը չի մանրամասնել: Ամենայն հավանականությամբ, մոնիտորինգ իրականացրել են Ադրբեջանում, իսկ օպտիմալ համարվում է Արաքսի ափով՝ Մեղրիով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհը Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանային եռանյունուց մինչև Հայաստան-Նախիջևան-Իրան եռանկյունի:

Ադրբեջանի փոխվարչապետն ընդգծել է, որ ռելիեֆից ու բնակլիմայական պայմաններից բացի շատ կարևոր է նաև համաձայնեցնել, թե ինչ ռեժիմներով են իրականացվելու միջազգային տարանցիկ բեռնափոխադրումները, ինչպես նաև՝ պայմանավորվել ներքին փոխադրումների համար պարզեցված ռեժիմներ սահմանելու շուրջ` պարիտետային սկզբունքով:

2021թ դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե «Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»։

Այսպիսով, Ադրբեջանը ցանկանում է Նախիջեւանի հետ կապվելու համար օգտվել այն նույն ռեժիմից, որը գործում է հայերի համար, երբ կապվում են Արցախի հետ: Եթե Ադրբեջանը դրան չկարողանա հասնել, ապա պետք է սպասել, որ Բաքուն կպնդի, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում տեղակայվեն ադրբեջանական սահմանային եւ մաքսային կետեր:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետ կապված կա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիվ 695 հրամանը, որի 3-րդ կետում գրված է.

«Федеральной службе безопасности РФ осуществлять контроль за обеспечением Республикой Армения транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой для беспрепятсвенного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях».

Այս տեքստը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարընթերցման տեղիք չեն կարող տալ, այն է՝ Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը, արտատարածքային միջանցք չի տրամադրում Ադրբեջանին:

44-օրյա պատերազմում պարտված Հայաստանին կանգնեցնում են հերթական անելանելի ընտրության առաջ՝ կամ հրաժարվում ենք Մեղրիով անցնող ճանապարհների վրա Ադրբեջանի բեռներն ու քաղաքացիներին ստուգող սահմանային անցակետեր ու մաքսակետեր տեղադրելու որոշումից կամ համաձայնվում, որ մերժելը նշանակում է, որ Ադրբեջանը սահմանային և մաքսային անցակետեր է տեղադրելու Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ, ՓԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻՋԱՆՑՔԸ

Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ 2022թ դեկտեմբերի 3-ին փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Սա այն կետն է, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները:

Արցախի անվտանգությունը, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ միջանցքի ապահովությունը, դրված է ռուսական խաղաղապահ ուժերի ուղղակի վերահսկողության եւ պատասխանատվության տակ, և փակելով միջանցքը, լինի դա բնապահպանական կամ այլ առիթով, Բաքուն մարտահրավեր է նետում նաև Մոսկվային:

Թվում է` Ռուսաստանը պետք է դիմեր կտրուկ քայլերի, քանի որ հարցականի տակ է դրվում նրա հեղինակությունը: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն ռուսական խաղաղապահ պատասխանատվության գոտում դիմել է սադրանքների և չի արժանացել Մոսկվայի հրապարակային քննադատությանը:

Ռուսաստանը լռեց, երբ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած երկու գյուղերի՝ Խծաբերի և Հին Թաղերի զավթումը: Մինչև այսօր Բաքվի բանտերում տառապում են այդ գյուղերի պաշտպան հայ կամավորականները:

Ռուսաստանը լռեց Փառուխ-Քարագլուխ միջադեպի ժամանակ, երբ ադրբեջանցիները զավթեցին ռազմավարական բարձունքներ:

Ռուսաստանը լռեց, երբ 2022թ օգոստոսին տեղի ունեցան Լաչինի արյունալի դեպքերը:

Ռուսաստանը լռեց, երբ Ադրբեջանը վերանորոգելու պատրվակով փակեց Արցախ մտնող գազատարի փականը՝ ցրտի մատնելով արցախահայությանը:

Ռուսաստանը լռում է, երբ ադրբեջանական ուժերը զավթում են տարածքներ Հայաստանբի ինքնիշխան տարածքից և ամրապնդվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներում:

Կասկած չկա, Ռուսաստանն է շարունակում մնալ Արցախի մնացած հատվածի անվտանգության երաշխավորը, բայց նույնքան անկասկած է, որ Մոսկվան և Բաքուն շատ հարցերում գործում են լռելյայն համաձայնությամբ:

Էական չէ՝ այս ամենը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում, թե Ռուսաստանն այնքան է թուլացել, իսկ Ադրբեջանը՝ ուժեղացել, որ Բաքուն կարողանում է իր կամքը թելադրել:

Շուշիի մոտ ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը, որ շարունակվում էր մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը, անակնկալ չէր: Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստում է զուգահեռներ տանել այսպես կոչված Զանգեզուրյան եւ Լաչինի միջանցքների միջև: Սա այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի սակարկությունն է, որին արդեն սադրանքի միջոցով դիմում է Ադրբեջանը:

2021 թվականի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե «Հայաստանը պնդի մաքսակետեր ստեղծելով վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այդ ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»։

Այսպիսով` Ադրբեջանը ցանկանում է Նախիջեւանի հետ կապվելու համար օգտվել այն նույն ռեժիմից, որը գործում է հայերի համար, երբ կապվում են Արցախի հետ: Եթե Ադրբեջանը դրան չկարողանա հասնել, ապա պետք է սպասել, որ առաջիկայում Բաքուն կպնդի, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում տեղակայվեն ադրբեջանական սահմանային և մաքսային կետեր:

Հայաստանի համար իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ Զանգեզուրյան միջանցքի հարցում Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի դիրքրոշումները համընկնում են: Ռուսաստանի համար կարեւոր է մեկ բան՝ միջանցքի վերահսկողությունն իրականացնելու են իրենք՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիվ 695 հրամանի 3-րդ կետի:

Զանգեզուրյան միջանցքին, ակնհայտորեն, բացի Հայաստանից, դեմ են նաև Իրանը, ԱՄՆ-ը և Վրաստանը. նրանցից ամեն մեկն ունի իր մտահոգություններն ու պատճառաբանությունները: Հենց որ Հայաստանն այս հարցում օգնության ակնկալիքով թեքվում է դեպի Վաշինգտոն, արժանանում է ռուսական կողմի անթաքույց վրդովմունքին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԱՆՑՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին՝ 9-րդ կետը, վերաբերում է ապաշրջափակումներին՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով:4

Մեկ ամիս անց՝ 2021թ հունվարի 11-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվեց  համատեղ նոր հայտարարություն: Ռուսաստանի նախագահի առաջարկով ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Աշխատանքային խումբը մինչև 2021թ մարտի 1-ը պետք է հաստատման ներկայացներ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի և Հայաստանի տարածքները»:5

Գործընթացը, սակայն, դանդաղեց և առաջ չգնաց, քանի որ կողմերը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում հայտարարության տեքստը, տարբեր են նաև նրանց առաջնահերթուէթյունները և շահերը: Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հնչեցնելով սպառնալիքներ:

2021թ դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել. «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»,- սպառնաց Ալիևը և զգուշացրեց. քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:6

Հայաստանը «սադրիչ հռետորաբանություն» որակեց Ադրբեջանի նախագահի խոսքերը, իսկ արտգործնախարարությունը հարկ համարեց մանրամասն ներկայացնել ձեռք բերված փաստաթղթային պայմանավորվածությունները:

Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունները արձանագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Դրանցում Հայաստանի կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանությամբ ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:

2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:

2021թ. հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։

2021թ. հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի և Հայաստանի տարածքները:

Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:

Հայաստանը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում Ադրբեջանի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի ու Իրանի հետ:

Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021թ նոյեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են՝ հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:

2021թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են սույն հայտարարության 9-րդ կետում նշված սկզբունքները:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) Հայաստանը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Երևանը Բաքվին կոչ արեց զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը:7

Ադրբեջանի նախագահը շարունակում էր սպառնալի հայտարարությունները Հայաստանի հասցեին՝ հրապարակային աջակցություն ստանալով Թուրքիայից, ինչպես նաև լուռ աջակցություն՝ Ռուսաստանից:

«Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական տարածք՝ Զանգեզուր և Սևան, 2021թ օգոստոսի կեսերին Քելբաջար այցելության ընթացքում հայտարարեց Ալիևը. «Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Զանգեզուրի միջանցքը, մենք, իհարկե, կօգտագործենք մեր քաղաքացիներին մեր հողեր վերադարձնելու համար։ Նման ծրագրեր կան, և դա բնական է։ Քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ներկայիս Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև նրան սահմանակից Մահալ Գեյչից [Սևանի տարածքից], և նրանք իրավունք ունեն գնալ և ապրել իրենց հայրենի հողերում։ Մենք դա թողել ենք հաջորդ փուլին»:

Օգոստոսի սկզբին Բաքվում մանրամասներ էին ներկայացրել միջանցքի մասին: Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքով» ավտոճանապարհը կունենա 123,8 կիլոմետր երկարություն և բաղկացած կլինի 4-6 գծերից: Ադրբեջանի տարածքում այն կընդգրկի Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգելան-Աղբանդ հատվածը, որից հետո կմտնի Հայաստանի տարածք և դուրս կգա դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Շինարարական աշխատանքներն Ադրբեջանը ծրագրում է ավարտել 2024 թվականին։

Ավելի վաղ, ապրիլի 20-ին, Ալիևը հայտարարել էր, որ կյանքի կկոչեն «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»:

2021թ. ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում անդրադարձել էր միջանցքի մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին. «Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»:8

Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցրեց նաև ԱՊՀ Աստանայի գագաթաժողովում՝ 2022թ հոկտեմբերի 14-ին՝ Պուտինի և Փաշինյանի ներկայությամբ: Հայաստանը մինչ հիմա չի կատարել 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունով ստանձնած պարտավորությունները՝ չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անխափան մուտք Նախիջևանի ինքնավար հանրապետություն, ինչպես նաև մինչև հիմա դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից, հայտարարեց Ալիևը և սպառնաց. «Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահման չէ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չիրականացվեն, մեզ ուրիշ ընտրություն չի մնա, քան համարժեք գործելը»։9

Պուտինը Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին առաջարկեց նոր հանդիպում անցկացնել Ռուսաստանում: Պուտինի հրավերը հետևել էր Եվրոպական Միության առաջնորդների հետ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներին, Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը Մ. Նահանգների և Եվրոպայի գործուն ներգրավվածությանն ու լուծումներ առաջարկելուն: Մասնավորապես, Պրահայում 2022թ. հոկտեմբերի սկզբին Էմանյուել Մակրոնի, Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն էին հայտնել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Ճանապարհ-միջանցքի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հակասական է ու երկիմաստ, ինչը և սնում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: Հայտարարությունների մակարդակով Մոսկվան դեմ է միջանցքին, սակայն իր գործողություններով չի զսպում Ադրբեջանին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի նպատակը Ադրբեջանի և Նախիջեւանի միջև հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնելն է՝ անկախ նրանից, թե այդ հաղորդակցություններն ինչ կարգավիճակ կունենան:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ անցկացվող հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց էր ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար:

«Ոչ պակաս կարևոր է, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» իրավիճակի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի առումով, այն հանգամանքը, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա՝ որի տարածքով դրանք անցնում են»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:10

2022թ հոկտեմբերի վերջերին՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի Սոչիի հանդիպման նախօրեին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որ Ադրբեջանի բանագնացն է տարածաշրջանի ապաշրջափակման ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովում, հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» արտատարածքայնության հետ կապ չունի:

Մուստաֆաևն ընդգծեց, որ թեև «տևական ժամանակ և այժմ էլ շահարկումներ կան տրանսպորտային միջանցք և արտատարածքայնություն եզրույթների շուրջ, դրանք փոխկապակցված չեն և անգամ հոմանիշներ չեն», տրանսպորտային միջանցքը բոլորովին այլ բան է ենթադրում, և այդ մասին շատ լավ գիտեն նաև Հայաստանում:

«Տրանսպորտային միջանցքը երթուղի է, որը անցնում է երկրների տարածքով, որոնք համաձայնեցված տրանսպորտային, մաքսային և այլ քաղաքականություն են վարում, որպեսզի կրճատեն բեռնափոխադրումների ծախսն ու ժամանակը: Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից: Թե որքանով է այդ փաստը ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը` պետք է Հայաստանի կառավարությունից հարցնել»,- ասել է Մուստաֆաևը՝ հիշեցնելով, որ փաստաթղթի տակ նաև վարչապետ Փաշինյանն է ստորագրել:

2022 թվականի հոկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի օդանավը վայրէջք կատարեց Զանգիլանի (Կովսական) օդանավակայանում: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում սա կառուցված երկրորդ միջազգային օդանավակայանն է: Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվեց 8 ամսում և շահագործման հանձնվեց 2021թ հոկտեմբերին, իսկ Զանգիլանինը՝ մեկուկես տարում: Ֆիզուլին գտնվում է ադրբեջանցիների կողմից գրավյալ Հադրութ քաղաքից հյուսիս-արևելք, իսկ Զանգիլանը Իրանի սահմանին մոտ է՝ Կապան քաղաքից հարավ-արևելք:

Զանգիլանում Էրդողանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախությունները հիմք չունեն, այն ճանապարհ է, որից կարող են օգտվել արևմուտք-արևելք միջանցքի երկայնքով ընկած բոլոր երկրները։ Էրդողանը և Ալիևը Ջեբրայիլի շրջանում կատարեցին երկաթուղային նոր կայարանի հիմնարկեքի արարողություն: Այստեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու Հորադիզ-Աղբանդ հատվածը:

Այս նույն օրերին՝ հոկտեմբերի 17-ից, Իրանը եռօրյա զորավարժություններ անցկացրեց Արաքս գետի մերձափնյա հատվածում, իսկ հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Իրանի արտգործնախարարները բացեցին Կապանում ԻԻՀ հյուպատոսություն: 44-օրյա պատերազմից հետո Իրանը երրորդ զորավարժություններն անցկացրեց Ադրբեջանին և Հայաստանին սահմանակից Արաքսի հատվածում: Եվրոնյուզ հեռուստաընկերության կադրերում երևում էր, թե ինչպես են իրանցիները Արաքս գետի վրա լողացող կամուրջ տեղադրում:

Զորավարժություններին մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Այս զորավարժությունները ժամանակային առումով հետևեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիային:

Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման ընթացքում Էբրահիմ Ռաիսին ընդգծել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների, տարածաշրջանային քաղաքականության և Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն:11

Ռաիսի-Ալիև հանդիպման մասին Իրանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն: Հիշեցնելով, որ Իրանն առաջին երկիրն էր, որը շնորհավորեց Լեռնային Ղարաբաղի ազատագրումը, նախագահ Ռաիսին հավելել է` Թեհրանը պատրաստ է իր ներուժն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու համար»:12

Զորավարժությունների ընթացքում ԻԻՀ Պահապանների կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին ընդգծեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանների փոփոխության դեպքում Թեհրանը անտարբեր չի լինի. «Մեր կարմիր գիծն է՝ սահմանների փոփոխություն չպետք է լինի, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հարևանների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչումով»:13

ՄԵՂՐԻ-ԱՐԱՔՍ ՀԱՏՎԱԾ

Հայաստանը հարևան Իրանի հետ մոտ 45 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի Արաքս գետի երկայնքով: Խորհրդային տարիներին դա ԽՍՀՄ-Իրան սահմանի մի հատվածն էր, որտեղ փշալարեր և դիտաշտարակներ կառուցվեցին: 1930-ական թվականների վերջերին Նախիջևանից երկաթգիծ կառուցվեց դեպի Ադրբեջան, որից օգտվում էին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Երևանից Կապան գնացքն անցնում էր Արաքս գետի երկայնքով, մտնում Նախիջևան, ապա Մեղրիի շրջան, ապա կրկին Ադրբեջան և այնտեղից՝ Կապան: Մեղրիից դեպի Երևան ավտոմոբիլային ճանապարհը անցնում էր Նախիջևանով: 1980 թվակաին կառուցվեց Մեղրի-Քաջարան հատվածը, որից հետո հնարավոր եղավ Հայաստանի հարավից հասնել Երևան՝ չհատելով Ադրբեջանի տարածքը:

Իր հերթին, Նախիջևանի հետ կապվելու համար Ադրբեջանն օգտվում էր Հայաստանի տարածքից: Նախիջևան-Բաքու երկաթգիծը անցնում էր Մեղրիի հատվածով՝ Արաքս գետի երկայնքով, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջան ցամաքային ճանապարհն անցում էր Սիսիան-Գորիս հատվածով:

Ղարաբաղյան առաջին պատերազմից (1991-1994) հետո Ադրբեջանը զրկվեց Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային կապից: Հայկական ուժերը Արաքս գետի երկայնքով հասան մինչև Հորադիս, այդպիսով՝ հայ-իրանական սահմանը երկարեց ավելի քան 100 կիլոմետրով: 2000-ական թվականների կեսերին Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Արաքս գետի երկայնքով ձգվող երկաթուղագիծը՝ մինչև Հորադիս, ինչպես նաև Մինջևան-Զանգելան-Կապան հատվածները, ապամոնտաժվեցին: Շուրջ 30 տարի՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապն իրականացնում էր Իրանի տարածքով:

44-օրյա պատերազմից հետո վերականգնվեց 1991 թվականի ստատուս-քվոն, իսկ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը ստիպված եղավ ընդունել, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ պետք է իրականացվի Հայաստանի տարածքով: Ադրբեջանը պահանջում է նաև Մեղրու շրջանի Նռնաձոր, նախկինում՝ Նյուվադի գյուղը, որը եղել է Խորհրդային Հայաստանի վերջին բնակավայրը, որտեղից 1991թ ամռանը հեռացել են ադրբեջանցիները: Գյուղը պաշտպանում էին խորհրդային զորքերը:

«Կովկասյան օրացույց»-ում («Кавказский Календарь») (1894 թվական) նշվում է Նյուվադի գյուղը՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի հատված, որի բնակչությունը՝ 1083 հոգի, թաթեր են: Գյուղը 1920-ական թվականների վերջերին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Իրականում տեղի է ունեցել փոխանակություն: Խորհրդային շրջանում, հատկապես 1922-1936թթ, երբ Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Ադրբեջանը և Խորհրդային Վրաստանը Անդրֆեդերացիայի մաս էին կազմում, տեղի են ունեցել գյուղերի և տարածքների բազմաթիվ փոխանակումներ:

Խորհրդային տարիներին Հայաստանում չեն եղել թաթերենով դպրոցներ: Իրանախոս թաթերը, ինչպես և քրդերը, հաճախել են ադրբեջանական դպրոցներ: Իրականում, Նյուվադիի մուսուլման բնակիչները եղել են թաթեր, որոնք տասնամյակների ընթացքում, ինչպես հազարավոր թաթեր Խորհրդային Ադրբեջանում, դարձել են ադրբեջանցի: 1831-ից 1931 թվականների մարդահամարների և հաշվառումների ժամանակ թաթերը տարբեր կերպ են արձանագրվել՝ իսլամ, թաթար, թրքո-թաթար, թուրքական խումբ:https://www.aniarc.am/2021/08/13/tats-in-armenia-nrnadzor-population-1831-1931/

Մեղրու շրջանը երկու կողմերից սեղմված է Ադրբեջանի Զանգելանի՝ արևելքից, և Նախիջևանի Օրդուբադի շրջաններով՝ արևմուտքից: Հարավում ավելի քան 40 կմ երկարությամբ Իրանի սահմանն է Արաքս գետի երկայնքով: Հայաստան-Իրան կապն իրականացվում է Ագարակ-Նորդուզ կետով՝ 1996-ին շահագործման հանձնված կամրջով:

Մեղրու շրջանում բնակչության թիվը մոտ 11.700 է: Մեղրի բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի բոլոր 13 համայնքների խոշորացման արդյունքում: Այն ընգդրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։ Ամենամեծ բնակավայրը Ագարակ քաղաքն է՝ 4729, ապա հաջորդում է Մեղրի քաղաքը՝ 4601 հոգի: http://syunik.mtad.am/about-communities/983/Հաշվառված բնակչությունն ըստ գյուղական համայնքների՝ Կարճևան՝ 270, Շվանիձոր՝ 339, Վահրավար՝ 35, Գուդեմնիս՝ 36, Լիճք՝ 147, Տաշտուն՝ 116, Լեհվազ՝ 627, Ալվանք՝ 289, Վարդանիձոր՝ 152, Նռնաձոր՝ 151, Թխկուտ՝ 67, Կուրիս՝ 53, Այգեձոր՝ 2։

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՄԻՋԱՆՑՔԻՆ ԵՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Կովկասում սահմանների փոփոխությանը և չի հանդուրժելու Իրան-Հայաստան ցամաքային կապի խզումը:

Հարավային Կովկասի մեծ մասը, այդ թվում այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի մաս կազմող տարածքները մինչև 19-րդ դարի սկիզբը Իրանի մաս են կազմել և միայն 1800-ական թվականների սկզբներից մինչև 1828-ը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ: Մայրաքաղաք Երևանը ռուսական զորքերը պարսիկներից գրավել են 1827 թվականի հոկտեմբերի 1-ին:

Իրանի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանի համար Կովկասյան տարածաշրջանի կայունությունը շատ մեծ կարևորություն ունի, այն Իրանի պատմական անցյալի և քաղաքակրթության մի մասն է:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին 2022թ հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականությանը։

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական Հանրապետությունը կհակառակվի դրան, որովհետեւ այդ սահմանը համարվում է հազարավոր տարիներ գործող հաղորդակցական երթուղի»,- ընդգծել է Իրանի հոգեւոր առաջնորդը։ Թեհրանը կհակառակվի սահմանի արգելափակմանը. Խամենեի, https://www.aliqmedia.am/2022/07/19/73217/

Նույն օրը Խամենեին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդգծել, որ Թեհրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան ցամաքային սահմանի փակումը: Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում. Խամենեին՝ Պուտինին, https://www.azatutyun.am/a/31951445.html

Կրոնապետի այս հայտարարություններին հետևեց Իրանի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, որի ընթացքում Էբրահիմ Ռայիսին շեշտեց՝ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու յուրաքանչյուր փորձի։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին 2022թ հունվարին Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ:

Թեհրանը ամենաբարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մի բան, որ խուսափում են անել Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ պետությունները:

Իրանին ակնհայտորեն մտահոգում են Հայաստանում և մասնավորապես, Սյունիքում, երրորդ երկրների ռազմական և քաղաքացիական ներկայության փաստերը:

Ռուսական ռազմական ներկայության հետ Սյունիքում եվրոպական քաղաքացիական առաքելության տեղակայումը Իրանին մտահոգում է: Թեհրանը ընդգծում է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն, իսկ օտար ուժերի ներկայությունը ոչ միայն չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Բարձր մակարդակի հայ-իրանական հանդիպումների ընթացքում Թեհրանը ընդգծում է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին, առաջարկելով անգամ թույլ տալ, որ իրանական ռազմական ներկայության հաստատվի Սյունիքում՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ընդդեմ որևէ արտատարածքային միջանցքի:

2022թ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած Ռայիսի-Փաշինյան հանդիպման ընթացքում Իրանի նախագահը հայտարարեց, որ տարածաշրջանում անթույլատրելի է սահմանների փոփոխությունը և որ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։

Այս հանդիպմանը հաջորդեց Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան և Սյունիքում՝ մարզկենտրոն Կապանում, Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը: Այս կերպ Թեհրանը իր ներկայությունը հաստատեց Սյունիքում:

Հայաստան-Իրան ցամաքային սահմանի անխախտելիության հարցում Թեհրանից բացի շահագրգռված են նաև Մ. Նահանգները, ԵՄ-ն և Վրաստանը՝ յուրաքանչյուրը իր շահերի տեսանկյունից:

Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին պաշտոնական Երևանը տեղեկացնում ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի, եվրոպացի և վրացի գործընկերներին: Այսպես, 2022-ի աշնանը Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը Սոչիից մեկնեց Թեհրան և Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կարևոր է համարում՝ «իրանցի գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»։

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԸ՝ ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՏԱԿ

Սերյոժա Ադամյանը հուսահատ է ու տխուր. սեպտեմբերի 13-ից հետո նա այլևս չի կարողանում այցելել 44-օրյա պատերազմի մասնակից որդու շիրիմին: Ներքին Հանդի գերեզմանատունը փաստացի անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

Ադամյանը Ներքին Հանդում մնացած մի քանի տասնյակ բնակիչներից է և, չնայած անվտանգային նոր միջավայրին ու սպառնալիքներին, նա տիկնոջ հետ շարունակում է ապրել գյուղում և չի պատրաստվում թողնել որդու շիրիմը:

«Ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին և չկանգնեցրին ադրբեջանական հարձակումը, ռուսները որևէ օգնություն ցույց չտվեցին կրակի տակ հայտնված հայ զինվորներին և գյուղացիներին»,- Ներքին Հանդի իր տան դիմաց կանգնած բողոքում է Ադամյանը: Թաթուլ Հակոբյանի զրույցը Սերյոժա Ադամյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022, Ներքին Հանդ:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ներխուժումների հետևանքով Ադրբեջանը Ներքին Հանդում զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ևս 15 քառակուսի կիլոմետր տարածք: Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանը 12 դիրք է գրավել: Գյուղը երեք կողմերից շրջափակման մեջ է և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ: Սեպտեմբերի ադրբեջանական ներխուժուման մի քանի ժամերի ընթացքում հայկական կողմը տվել է շուրջ 70 զոհ և բազմաթիվ վիրավորներ:

Վիրավորներից մեկը 19-ամյա ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանն էր: Վերջին անգամ Վահեն հեռախոսով մոր հետ կապվել է սեպտեմբերի 15-ին, ասել, որ վիրավոր մնացել է Ներքին Հանդի անտառներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Զանգեց ասեց՝ մամ ջան, մենք իրար տենալու ենք, ես քեզ գրկելու եմ…»,- լացելով ու ամբողջ մարմնով դողալով ասում է դժբախտ մայրը: https://www.azatutyun.am/a/32079408.html

Վահեն հետո հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վահեի մայրը և հայրը հարազատների հետ ճանապարհներ են փակում, Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջ, բողոքի անզոր ցույցեր կազմակերպում և պահանջում իրենց որդուն: Երեք հոգի, որոնց մեջ Վահեն, շարունակում են մնալ անհետ կորած:

Ադրբեջանի իշխանությունները սեպտեմբերյան ներխուժումից հետո հայկական կողմին 156 զինծառայողի մարմին են փոխանցել։

Սեպտեմբերյան ներխուժումից հետո ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում և Սյունիքում մասնավորապես, ռուսների հանդեպ վերաբերմունքն է: Ռուս զինվորը, Ռուսաստանն այլևս չեն ընկալվում բարեկամ, թեեւ չկա նաև բացահայտ և ագրեսիվ թշնամական վերաբերմունք: Մարդկանց մեջ կա խոր հիասթափություն և վիրավորվածի զգացողություն բարեկամ համարվող Ռուսաստանի և ռուս զինվորի հանդեպ:

Ներքինհանդեցի Գագիկ Վարդանյանի տունը ադրբեջանական նոր հենակետերի հենց դիմաց է: Նրա բակից՝ երեք կողմերից, պարզ երևում են ադրբեջանական դրոշները: Հակառակորդը մի քանի հարյուր մետրի վրա է և ամրապնդում է գրաված դիրքերը: Դա, սակայն, չի խանգարում, որ Վարդանյանը զբաղվի իր տնտեսությամբ:

«Ռուսների հանդեպ վերաբերմունքը շատ վատ է: Իմ կարծիքով՝ վերջին ներխուժումների ժամանակ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից էր»,- ասում է Վարդանյանը:

Նա ասում է, որ գյուղը շրջափակման մեջ է, մարդիկ ճնշված են. «Եթե ադրբեջանցիները մնան մեր հողում՝ գրաված դիրքերում, այստեղ ապրելը դժվար կլինի»: Թաթուլ Հակոբյանի զրույցը Գագիկ Վարդանյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022, Ներքին Հանդ:

Ռուս սահմանապահները հենակետ ունեն Սրաշեն-Ծավ ճանապարհի խաչմերուկում, որտեղից ճանապարհն իջնում է դեպի Ներքին Հանդ: Այստեղ նրանք պարզ հերթապահություն են իրականացնում, չեն կանգնեցնում և ստուգում անցնող-դարձողներին:

Հայկական բանակի ժամկետային մի զինծառայող պատմեց, որ սեպտեմբերյան գրոհի ժամանակ ռուսները հայկական դիրքերից մեկում БТР ունեին: Կռվի ժամանակ նրանք գնացել են և իրենց զինտեխնիկան դուրս բերել, որից հետո ադրբեջանցիները գրավել են նաեւ այդ տարածքը: Ադրբեջանցիները զավթել են նաեւ հայկական կողմից ամրաշինական աշխատանքներ կատարող երեք հատուկ տեխնիկա եւ այդ տեխնիկայով այսօր կատարում են իրենց ամրաշինական աշխատանքները հայկական հողում: Թաթուլ Հակոբյանի զրույցը ՀՀ ԶՈՒ զինծառայողի հետ, 22 հոկտեմբեր, 2022, Ներքին Հանդ:

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում Ներքին Հանդի հատվածում հայկական կողմից զոհերի թիվը մի քանի տասնյակ է: Նահանջելուց հետո հայկական բանակը նոր դիրքեր ու նոր բնագծեր է կառուցել: Անզեն աչքով երեւում է, որ ադրբեջանցիներն այսօր գերիշխող դիրքերում են բոլոր երեք կողմերից: Մնացել է մի ճանապարհ, որով Ներքին Հանդը կապվում է Ծավի և մայրուղու ուղղությամբ:

Կապանից Տիգրան Մկրտչյանը նպատակ ուներ Ներքին Հանդում արևելյան խուրմայի՝ արքայանարնջի այգիներ հիմնելու: Նա արդեն իսկ սկսել է այդ գործը, սակայն սպառնալիքը կարող է խափանել երիտասարդ այգեգործի ծրագրերը:

«Անվտանգության նվազագույն պայմաններ պետք է լինեն, բայց մեր պետությունը, գործող իշխանությունները չեն երաշխավորում: Երբ 2021-ին Ներքին Հանդում ադրբեջանցիները առաջ տվեցին իրենց դիրքերը, պաշտպանության նախարարի մակարդակով ասվեց, որ ադրբեջանցիներն առաջ են եկել իրենց տարածքում: Իշխանությունների քայլերը և հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ նրանք պատրաստ են Ներքին Հանդում նվազագույն անվտանգություն ապահովելու»,- ասում է Մկրտչյանը: Թաթուլ Հակոբյանի զրույցը Տիգրան Մկրտչյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022, Ներքին Հանդ:

Ներքին Հանդում երեխաներ ու կանայք գրեթե չեն մնացել: Անվտանգության նկատառումներով հեռացել է նաև գյուղի տղամարդկանց մի մասը՝ հարևան Ծավ և Կապան: Մնացել են նրանք, որոնք պետբյուջեից աշխատավարձ են ստանում:

Տիգրան Մկրտչյանը կարծում է, որ անգամ անվտանգային այս բարդ պայմաններում են պատրաստ ծառ տնկելու եւ աշխատելու Ներքին Հանդում, բայց կրկին պետության օգտակար միջամտությունը կարեւոր է. «Այստեղ շատ լավ արեւելյան խուրմա է աճում: Պետությունը կարող է ֆինանսավորել այգիների հիմնումը: Կարող է այստեղ չրանոցի արտադրամասի հիմնադրումը ֆինանսավորել: Անցած տարիներին Մեղրիից չրագործները գալիս էին և գնում արքայանարինջը, բայց վերջին երկու տարիներին չեն գալիս»:

Ներքին Հանդում զարգացել է մեղվաբուծությունը: Փոքր գյուղում մեղվի հարյուրավոր փեթակներ կան: Դաշտավարությամբ և անասնապահությամբ այստեղ զբաղվել այլևս դժվար կլինի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել:

Ներքին Հանդը Զանգելան (Կովսական) քաղաքից 13 կմ, Կապանից 36 կմ հեռավորության, ծովի մակերեւույթից մոտ 950 մետր բարձրության վրա է: Այսօր խոշորացված Կապան համայնքի գյուղերից է, խորհրդային տարիներին Ծավի գյուղխորհրդի մաս էր:

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ներքին Հանդը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արցախամայր գյուղին: 2020-ի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ներքին Հանդը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանի Քյոլլու և Ռազդարա գյուղերին:

Այսօրվա գյուղը՝ Ներքին Հանդը, հիմնադրվել է 1980-ականների սկզբին՝ հին գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք ընկած «Սեկտար» կոչվող հանդամասում։ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը այդ կերպ փորձում էր կանխել ադրբեջանցիների տարածքային նկրտումները և դեպի Մթնաձոր առաջ գալու ակնհայտ ձգտումները: Այստեղ՝ Ծավ կամ Բասուտա գետի երկարությամբ, ձգվում է Սոսիների պուրակը:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի տվյալներով՝ Հանդն ուներ 226 բնակիչ, բոլորը՝ հայեր, 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ 392 բնակիչ, որից 384-ը՝ հայ, 8-ը՝ պարսիկ: Խորհրդային տարիներին Հանդի բնակչությունը նվազել է, ինչպես Կապանի շրջանի գրեթե բոլոր գյուղերինը: Ծանր, լեռնային արդյունաբերությունը մարդկանց ձգում էր դեպի Կապան, Քաջարան և Ագարակ:

ՄԹՆԱՁՈՐԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՅՈՒՂԱԽՈՒՄԲԸ

Ժողովրդագրությունը Հայաստանի ամենախոցելի կողմերից է: Ադրբեջանին սահմանակից գյուղերի մեծ մասը ծերացել է, ամեն տարի բնակիչների թիվը պակասում է, քանի որ մահացողների թիվը ավելին է, քան ծնվողներինը:

Ադրբեջանին սահմանակից Կապան համայնքի հինգ բնակավայրերում՝ Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող եւ Ճակատեն, ընդհանուր առմամբ դպրոց հաճախում է 55 աշակերտ: Հայաստանում լքվող, մաշվող ու ծերացող գյուղերի պակաս չկա, սակայն այս գյուղերի դեպքը հատկապես մտահոգիչ է: Հինգ գյուղերը միասին Ադրբեջանի հետ ունեն 50 կիլոմետրից ավելի երկարությամբ սահման:

Սյունիքի մարզպետարանից տրամադրեցին այս գյուղերում դպրոց հաճախող աշակերտների թվաքանակը. Ծավ՝ 31, Ճակատեն՝ 10, Սրաշեն՝ 8, Շիկահող՝ 3, Ներքին Հանդ՝ 3: Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումից հետո Ներքին Հանդի դպրոցը անցել է հեռավար ուսուցման, քանի որ գյուղում բնակվելը վտանգավոր է:

Հայաստան-Իրան միջպետական երկու ճանապարհներից մեկը 2007 թվականից անցնում է Ճակատեն-Ծավ հատվածով, սակայն դա նույնպես չկանխեց արտագաղթն ու այս գյուղերի ծերացումը: Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանն ասում է, որ գյուղում տարվա կտրվածքով մահացողների թիվն ավելին է, քան ծնվողներինը:

«Այսօր գյուղում 110 տնտեսություն կա գրանցված, իրականում՝ 90, բնակչության թիվը մոտ 250 է: Գյուղին պետք էր ուշադրություն դարձնել, երբ հողը նոր էր սեփականաշնորհվում: Հիմա ուշ է, բայց լավ է ուշ, քան երբեք: Պետք է օգնել գյուղացուն, որ մնա տեղում, զբաղվի հողով ու անասնապահությամբ: Ծավի տնտեսությունը խորհրդային շրջանում ուներ 12 հազար գլուխ ոչխար եւ 1200 խոշոր եղջերավոր անասուն: Այսօր անասնապահությունը վերանում է, մարդիկ չեն ուզում անասուն պահել, քանի որ անասնակերի ստացման, կաթի ու մսի սպառման դժվարություն կա»,- ասում է Զաքարյանը: Թաթուլ Հակոբյանի զրույցը Սեյրան Զաքարյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022, Ծավ:

Ծավը ծովի մակերեւույթից մոտ 1000 մետր բարձրության, Կապան քաղաքից 37 կիլոմետր հեռավորության վրա է, Մեղրիի լեռների արեւելյան լանջերին:

Mtnadzor villageԱյստեղ է Բակունցի Մթնաձորը: Սյունիքի պատմության հետազոտող եւ մի շարք գրքերի հեղինակ Գրիշա Սմբատյանը, որ Շիկահող գյուղից է, 1980 թվականին նշանակվել էր Ծավի դպրոցի տնօրեն: «Այդ ժամանակ Ծավի դպրոցում սովորում էր ավելի քան 130 աշակերտ»,- հիշում է նա: Թաթուլ Հակոբյանի զրույցը Գրիշա Սմբատյանի հետ, 23 հոկտեմբեր, 2022թ, Կապան:

Շիկահողը 1831 թվականի տվյալներով եղել է Կապանի շրջանի ամենախոշոր գյուղը 254 բնակիչներով: 1904 թվականին գյուղն արդեն ուներ 1246 բնակիչ: Այսօր երեք դպրոցական է մնացել: Նրանք մեկնում են հարեւան Սրաշենի դպրոց, որտեղ աշակերտների թիվը 8 է: Ժամանակին Շիկահողի դպրոցն ուներ մինչեւ 180 աշակերտ:

«Շիկահողի եւ մեր գյուղերի քայքայումը սկսվել է կոլեկտիվացման ժամանակ: 1930-ականներին մեր գյուղից աքսորվել է 29 հոգի, որից միայն մեկն է վերադարձել, մյուսները գնդակահարվել կամ մահացել են: Աքսորվածների հարազատները եւ բարեկամները շուտով լքեցին գյուղը: 1949-ի հունիսի 14-ին Շիկահողից աքսորվեց 6 ընտանիք: Գյուղի քայքայման նոր աղետը արդյունաբերությունն էր, որը մարդկանց ձգում էր քաղաքներ՝ Բաքու, Երեւան, Կապան, Քաջարան»,- ասում է Սմբատյանը:

Նորիկ Զաքարյանի ընտանիքը Շիկահողում մնացած քչերից է: Նա երկու տրակտոր ունի, բայց ասում է, որ մարդ չկա, գործ չկա, ցորեն ցանող չկա, եւ հույս չկա: Ադրբեջանցիների վերջին հարձակումից, դիրքերի եւ տարածքների գրավումից հետո դաշտերում վար ու ցանք անելն ավելի վտանգավոր է դարձել:

«Որդիս ուզում է Կապան տեղափոխվել: Եթե գնաց, ես էլ եմ հեռանալու Շիկահողից»,- ասում է նա: Թաթուլ Հակոբյանի զրույցը Նորիկ Զաքարյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022թ, Շիկահող:

Shikahogh village

Սրաշեն-Շիկահող հատվածում Ադրբեջանը զավթել է հինգ դիրք եւ երկու գյուղերի դիմաց ընկած փոքր լեռնաշղթան, որտեղից բացվում է Զանգելան քաղաքը: Վերջերս այստեղ շահագործման հանձնվեց նոր օդանավակայանը, որտեղ վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահի օդանավը:

Սրաշենի բնակիչներից Արամայիս Ստեփանյանը կարծում է, որ ադրբեջանական զինուժը այդ դիրքերը գրավել է, որպեսզի Զանգելանի օդանավակայանը մեր տեսանելի վերահսկողությունից դուրս մնա: «Ադրբեջանի վերջին հարձակումից հետո մեր վարելահողերը վտանգի տակ են: Սրաշենում 70 հոգի է բնակվում, երիտասարդություն չկա»,- ասում է Ստեփանյանը: Թաթուլ Հակոբյանի զրույցը Արամայիս Ստեփանյանի հետ, 22 հոկտեմբեր, 2022թ, Սրաշեն:

1831 թվականի տվյալներով՝ Սրաշենն ունեցել է 101, 1926-ին՝ ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ 470 բնակիչ:

Ներքին Հանդում դպրոցը փակվել է սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումից հետո: Երեք աշակերտները ընտանիքների հետ տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր: Ճակատենի դպրոցում սովորում է 10 աշակերտ, գյուղում բնակչության թիվը 102 է: 1831-ին գյուղն ուներ 78, 1931-ին՝ 745 բնակիչ:

Ինչպես Ճակատենի, այնպես էլ հարեւան գյուղերի բնակչության նոսրացումը սկսվել է նախորդ դարի 40-50-ականներին, երբ լեռնային արդյունաբերությունը քաղաքներ էր ձգում գյուղական բնակչությանը:

Արտագաղթի նոր ալիք սկսվեց խորհրդային պետության անկման եւ Հայաստանի անկախության շրջանում: Այսօր Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակչության նվազումը եւ ծերացումը ոչ միայն ժողովրդագրության, այլեւ ազգային անվտանգության խնդիր է:

ԿԱՊԱՆ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՀԱՏՎԱԾԻ ԳՅՈՒՂԱԽՈՒՄԲ

44-օրյա պատերազմից, 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից և նախկին Զանգելանի շրջանից հայկական ուժերի դուրս գալուց հետո Կապանից դեպի արևելք ընկած գյուղերը զրկվեցին այն ճանապարհից, որով շուրջ 30 տարի կապվում էին մարզկենտրոնի հետ:

Կապանից արևելք գտնվող Սյունիք գյուղից դեպի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց բնակավայրեր տանող ճանապարհը վարչականորեն պատկանում էր Ադրբեջանին, և 2020թ վերջում այն փակվեց: Սյունիք գյուղից դեպի նշյալ բնակավայրեր տանող մեկ այլ ճանապարհ կար, որն ավելի քիչ էր օգտագործվում երկար լինելու և ոլորանների պատճառով: Հայաստանի կառավարությունը կարճ ժամանակահատվածում վերանորոգեց և լայնացրեց Սյունիք-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհը:

Բայց ինչպես Կապանի մյուս բնակավայրերում, այս հատվածում ևս առաջնայինը ժողովրդագրությունն է: Կապանից դեպի արևելք ընկած գյուղախումբը տասնամյակների ընթացքում զրկվել է բնակչության հիմնական մասից՝ հանքարդյունաբերական քաղաքներ տեղափոխվելու, արտագաղթելու և անվտանգության բացակայության պատճառներով:

Այս հատվածում ամենամեծ բնակավայրը Դավիթ բեկ գյուղն է, որտեղ նույնպես ժողովրդագրական լուրջ խնդիրներ կան: Ավելի փոքր են Կաղնուտը և Կարմրաքարը, ինչպես նաև փոքր ինչ թիկունք ընկած Արծվանիկ, Չափնի և Սևաքար բնակավայրերը:

ՇՈՒՌՆՈՒԽ-ՈՐՈՏԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԳՅՈՒՂԱԽՈՒՄԲ

Հայկական քարտեզներով՝ Շուռնուխ գյուղը ամբողջովին Հայաստանի տարածքում էր: Սակայն պատերազմում հաղթած Ադրբեջանը իր կամքն է թելադրում և GPS համակարգով կարողացել է տիրանալ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով իրարից բաժանվող գյուղի արևելյան հատվածին:

Շուռնուխում 12 տներ հայտնվեցին Ադրբեջանում։ Բնակիչներից մեկի՝ 72-ամյա Ստեփան Մովսիսյանի ունեցվածքը կիսվել է. տունը մնացել է Հայաստանում, անասնագոմի կեսը ՝ Ադրբեջանում: Մովսիսյանը պատմում է, որ ադրբեջանցի սահմանապահները եկել են իր տուն, միասին թեյել են:

«Եկան ու ասացին՝ ըստ GPS-ի, սահմանը հենց այստեղով պիտի անցնի: Մի կտոր հաց ունեինք, դա էլ կիսվեց»,- ասում է Մովսիսյանը: Մովսիսյանի հետ զրույցից, 19 մարտի, 2021թ, https://www.aniarc.am/2021/03/09/home-in-armenia-09-03-2021/

28 ընտանիք ունեցող գյուղում մի քանիսն անգամ Մովսիսյանների ճակատագրին չեն արժանացել․ Խաչիկ Ստեփանյանի տունն, օրինակ, ոչ թե կիսով չափ, այլ ամբողջությամբ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ընտանիքը հարկադրված տեղափոխվել է հարևանի տուն, ու հիմա ստիպված են ամեն օր պատուհանից հետևել՝ ինչ է կատարվում մի քանի մետր այն կողմ մնացած իրենց ունեցվածքի հետ. «Եկան ու մեզ վռնդեցին մեր տնից»։ https://www.aniarc.am/2021/03/09/home-in-armenia-09-03-2021/

Եթե մինչև 2020 թվականի նոյեմբեր Շուռնուխից մինչև առաջնագիծ 100 կիլոմետր էր ու ավելի, ապա այսօր հայերի տնից մի քանի մետր այն կողմ արդեն ադրբեջանցի զինվորներն են, ինչպես մինչև 1990-ականների սկիզբը, իսկ նրանցից մի քանի քայլ հեռու՝ ադրբեջաներենով ցուցանակը՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի տարածք»։

«Անելանելիությունից ուղղակի շնչահեղձ ենք լինում»,– խոստովանում է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, ով, համագյուղացիներից մի քանիսի նման, հարկադրված լքել է տունը և հիմա կնոջ ու դստեր հետ ապրում է գյուղապետարանի շենքում։ https://www.aniarc.am/2021/03/09/home-in-armenia-09-03-2021/

Հայաստանի կառավարությունը այժմ նոր տներ է կառուցում տեղահանվածների համար՝ գյուղի մեկ այլ հատվածում, շուռնուխեցիները, սակայն, պնդում են՝ իրենց հին տունն ու հողն են ուզում»:

«Մենք կդիմանանք, մինչև նրանք կվերադարձնեն մեր հողերը, քանի որ դրանք ընդգրկված են Հայաստանի վարչատարածքային քարտեզում և Հայաստանին են պատկանում՝ որ քարտեզով էլ որ նայեք»,– ասում է գյուղապետը։ https://www.aniarc.am/2021/03/09/home-in-armenia-09-03-2021/

Ադրբեջանցիների գալուց հետո Շուռնուխում ազգամիջյան միջադեպեր չեն գրանցվել: Այսօր միջպետական ճանապարհը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանն է: Ճանապարհից արևելք՝ հայերի թողած 12 տներից մի քանիսում ադրբեջանցի զինվորականներ ու սահմանապահներ են: Ընդամենը մի քանի տասնյակ տներ ունեցող գյուղի վրա ծածանվում են երեք դրոշներ՝ հայկական, ադրբեջանական և ռուսական:

2021թ փետրվարին ՀՀ կառավարությունը 470 միլիոն դրամ է հատկացրել՝ Շուռնուխում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Կառուցվում է 13 բնակելի տուն և ճանապարհը: https://www.azatutyun.am/a/31109511.html

Բացի այդ, ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կառուցվում է Տանձավեր-Շուռնուխ 13 կիլոմետրանոց ճանապարհը, որը հնարավորություն է տալիս գյուղ հասնել՝ չհատելով ադրբեջանական կողմին անցած ճանապարհները։

Մինչև 1989 թվականը Շուռնուխում բնակվում էին հայեր և ադրբեջանցիներ: Ազգամիջյան հարաբերությունների լարումից հետո ադրբեջանցիները հեռացան, գյուղում վերաբնակեցվեցին Ադրբեջանից եկած հայեր:

No photo description available.

Շուռնուխից մինչև Որոտան գետը և համանուն գյուղն ընկած ճանապարհն անցնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որոշ հատվածներում՝ մտնելով Ադրբեջանի տարածք: Այսօր այդ ճանապարհի երկայքնով տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային, ինչպես նաև՝ Ռուսաստանի դաշնային անվտանգության ուժերը:

Որոտան գյուղի և այնտեղ տեղակայված հիդրոէլեկտրակայանի հետ կապն իրանացվում է Խոտից եկող հին և վերանորոգվող 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհով:

ԽՆՁՈՐԵՍԿ-ԽՈԶՆԱՎԱՐ ՀԱՏՎԱԾԻ ԳՅՈՒՂԱԽՈՒՄԲ Եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՑԱԽԻՆ ԿԱՊՈՂ ՄԻՋԱՆՑՔ

Ներքին Խնձորեսկից մինչև Խոզնավար հատվածը Գորիսի շրջանում մինչև 44-օրյա պատերազմը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի հյուսիս-արևմտյան հատվածին, որը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի Լաչինի շրջանն էր և մասնակիորեն Ղուբաթլուի հատվածը:

2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Հայաստանը պարտավորություն ստանձնեց մինչև նույն տարվա դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին վերադարձնել Լաչինի շրջանը: Մինչդեռ Ադրբեջանը և Ռուսաստանը խախտեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթի տառն ու ոգին: Հայտարարության մեջ ասվում է. «Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Լաչինի շրջանը ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, բացառությամբ երեք բնակավայրերի, որոնք ընկնում էին 5 կիլոմետրանոց միջանցքում՝ Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձոր/Լաչինը: Պայմանավորվածություն կար այդ երեք բնակավայրերը վերադարձնել նոր միջանցքի պատրաստ լինելուց հետո: Քննարկվում էր այնտեղ մնացած բնակչությունը Մեծ Շեն և Հին Շեն տեղափոխելու տարբերակը, որտեղով անցնում է նոր միջանցքը:

2022թ օգոստոսի 1-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջեց Արցախ–Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Հարցը քննարկվեց Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում:

Ադրբեջանական կողմը ավարտին էր հասցրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի (միջանցք) իր հատվածի շինարարությունը՝ շուրջ 32 կիլոմետր, և ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները շարունակում էր արդեն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին Շենում և Մեծ Շենում, մինչև Բերդաձորի խաչմերուկ հատվածը, որն ամբողջությամբ հայաբնակ է և գտնվում է Արցախի վերահսկողության տակ: Սա տեղի էր ունենում հայկական կողմի գիտությամբ: Մի հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմն է խնդրել, որ ճանապարհի այդ հատվածը ևս կառուցեն իրենք:

Ադրբեջանական տասնյակ մեքենաներ և ադրբեջանցի շինարարներ, ինժեներներ, վարորդներ, ասֆալտապատողներ առանց ռուս խաղաղապահների անմիջական ներկայության աշխատանքներ էին կատարում երկու հայկական գյուղերում: Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահներն ուղեկցում էին ադրբեջանցիներին, բայց քանի որ դա անհնար էր երկար ժամանակով, ադրբեջանցիները և երկու հայկական գյուղերի բնակիչները լռելյայն պայմանավորվել էին միմյանց չխանգարել, չմիջամտել:

Ադրբեջանը նոր ճանապարհի (միջանցք) աշխատանքները սկսել էր 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ռուսական կողմի միջնորդությամբ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները որոշեցին նոր միջանցքի աշխարհագրությունը, որը շրջանցում է Շուշին (ինչն արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) եւ անցնում Ստեփանակերտ-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով, դուրս գալիս Հայաստանի Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:

Հայաստանյան հատվածը ամենակարճն է՝ ընդամենը մի քանի կիլոմետր Կոռնիձորից մինչև Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան նախկին վարչական սահման:

Հայկական կողմը միայն 2022թ օգոստոսի 2-ին շինարարական տեխնիկան մտցրեց Կոռնիձոր, որտեղից սկսվում է Հայաստանը Արցախին կապող նոր միջանցք-ճանապարհը:

Հակարի գետի մոտ, այնտեղ, որտեղ միանում են Աղավնո եւ Հակարի գետերը, ադրբեջանական կողմը կառուցել է նոր կամուրջ, որով անցնում է Արցախ-Հայաստան նոր ճանապարհը (միջանցք): Այնտեղ խաչվելու են Լաչինի շրջանի երկու հատվածները միմյանց կապող եւ Արցախ-Հայաստան ճանապարհները:

Օգոստոսի 3-ին Ադրբեջանը արյունալի բախումներ հրահրեց Արցախ-Ադրբեջան շփման գծի Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հատվածում: Ապա Ադրբեջանը պահանջեց, որ մեկ ամսվա ընթացքում հայ բնակչությունը հեռանա Աղավնոյից, Ներքին Սուսից և Բերձորից: Օգոստոսի 25-ին վերջին հայերը հեռացան, նրանց հետ նաև՝ ռուս խաղաղապահները, իսկ նրանց փոխարեն հաստատվեցին ադրբեջանական ուժերը:

Այսպիսով, ադրբեջանական սպառնալիքների ներքո, դեռ երեք տարին չլրացած, հայերը ստիպված եղան զիջել Լաչինի միջանցքը, իսկ նոր միջանցքը տեղափոխվեց Կոռնիձորի հատված, որի շինարարությունը նոր էր սկսում: Արցախյան կողմը այդպես էլ չսկսեց Ստեփանակերտից Բերդաձորի խաչմերուկ ճանապարհի իր հատվածը: 2022թ դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Հայաստանը Արցախին կապող ճանապարհը Շուշի-Քարին տակ հատվածում՝ խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ կետը:

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ-ՋԵՐՄՈՒԿ ՀԱՏՎԱԾԸ

ՋԵՐՄՈՒԿ-ՍՈԹՔ ՀԱՏՎԱԾԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

Սոթքում հաստատված բնակիչները ավելի քան երեք տասնամյակ առաջ տեսած տեղահանությունը, տունն ու կահկարասին կորցնելու վտանգը վերապրեցին անցնող սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը երկու օր շարունակ հրետակոծում էր գյուղը:

Մինչև 1988 թվականը Սոթք ավանը, ինչպես Վարդենիսի գյուղերի մեծամասնությունը, բնակեցված էր Հայաստանի ադրբեջանցիներով: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են ադրբեջանահայեր, իսկ ավելի ուշ՝ հայեր Վարդենիսից եւ այլ բնակավայրերից: Կա նաեւ բացառություն:

Յուլյա Դանիելյանը հայ ամուսնու հետ Սոթք է տեղափոխվել 1999-ին: Յուլյայի հայրը իսպանացի է, մայրը՝ ուկրաինուհի: Իրերի բերումով նրանք ծանոթացել են եւ ամուսնացել Տաշքենդում, որտեղ էլ ծնվել է Յուլյան, մեծացել եւ ծանոթացել ամուսնու հետ, որը Բաքվի հայերից է:

«Երբ սեպտեմբերի 13-ի գիշերը սկսվեց, ես ու ամուսինս առանց խուճապի, արագ նստեցինք մեր մեքենան եւ հասանք Վարդենիս: Երկու աղջիկ ունեմ, ամուսնացած են, այստեղ չեն բնակվում: Այստեղ միշտ քամի է ու ցուրտ, բայց սիրում եմ Սոթքը»,- ասում է նա:

Sotk schoolՅուլյան Սոթքի դպրոցի ճաշարանում ամեն օր տաք սնունդ է պատրաստում տարրական դպրոցի աշակերտների եւ նախադպրոցականների համար: Սոթքի դպրոցը խորհրդային վերջին տարիներին կառուցվել է 550 աշակերտի համար: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոց էր հաճախում 157 աշակերտ: Քանի որ ընտանիքների մի մասը դեռ չի վերադարձել գյուղ, դպրոցում մնացել է 128 աշակերտ:

Արտակ Մելքոնյանը Սոթքի դպրոցի տնօրենն է 13 տարի: Սոթքի դպրոցում բոլոր դասարանները կոմպլեկտավորված են, շենքը վերանորոգված է և ջեռուցվում է:

Sotk school«Ադրբեջանի երկօրյա հարձակումից և հրետակոծումից մի քանի օր հետո գյուղացիները սկսեցին վերադառնալ: Երեխաներն այլ վայրում չեն համակերպվում, իրենց գյուղն ու դպրոցն են ուզում, իրենց ընկերներին են ուզում: Մեր աշակերտներից մեկի ընտանիքը տեղափոխվել է Աբովյան, անընդհատ ծնողներին ասում է՝ ինձ տարե՛ք մեր տուն, տարե՛ք իմ դպրոց»,- պատմում է Մելքոնյանը:

Համայնքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանն ասում է՝ գյուղացիների շուրջ 80 տոկոսը վերադարձել է տուն, թեեւ տների մեծ մասը ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է:

«Պետությունն արձանագրել է, որ հրետակոծության հետեւանքով 152 տուն վնասվել է: Մինչև սեպտեմբերի 13-ը Սոթքում ծխում էր 220 տուն, 30 տուն 1988-ից ի վեր բնակեցված չի եղել»,- ասում է Խաչատրյանը:

Սոթքում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ կարտոֆիլի մշակումով, մի քանի տասնյակ մարդ աշխատում է ոսկու հանքում, որի մեծ մասը 44-օրյա պատերազմի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետեւանքով անցավ Ադրբեջանին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանն անցնում է հենց հանքավայրի տարածքով: Սոթքը եւ Վարդենիսի շրջանի գյուղերի մի մասը հակառակորդի ափի մեջ են, քանի որ սարերի գագաթները գրավել եւ այնտեղ հաստատվել են ադրբեջանական ուժերը:

Գյուղի վարչական ղեկավարն ասում է, որ թեեւ բնակիչների շրջանում դեռեւս կա վախի զգացողություն, սակայն հիմնական խնդիրը ոչ այնքան անվտանգությունն է, որքան զբաղվածությունը:

«Այսօր գյուղում անասնագլխաքանակ գրեթե չի մնացել: Խուճապային տրամադրության տակ մարդիկ էժան գներով վաճառեցին անասունը: Միայն 20 ընտանիք անասուն ունի: Պետք է օգնել մարդկանց, որ անասուն ձեռք բերեն: Մարդը իր կովը շտապ վաճառել է 150 հազար դրամով, բայց այսօր պետք է կրկնակին տա նորը գնելու համար»,- ասում է Խաչատրյանը:

Սոթքում ձմեռը խիստ է, գյուղը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա է: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով փոխվում են գյուղի վնասված տների տանիքները: Գյուղացիները սպասում են, որ «Տաշիրը» կվերանորոգի Սոթքի բոլոր տանիքները, եւ գյուղը կունենա նոր տեսք՝ կարմիր տանիքներով:

Sotk vilageՍեպտեմբերի 13-14-ին Սոթքը հայտնվել էր Ադրբեջանի հրետակոծության տակ, քանի որ այստեղ է հայկական բանակի ռազմակայանը, որը պաշտպանում է Սոթքից Վերին Շորժա սահմանագիծը: Շինություններից մեկում տեղակայված էին ռուսական սահմանապահ ուժերը, որոնք կրակոցներից անմիջապես հետո հեռացել ու այլեւս չեն վերադարձել: Ռումբեր են ընկել նաև նրանց կացարանի վրա, սակայն միայն այն բանից հետո, երբ արդեն ռուսները հեռացել էին:

Գյուղացիները զայրույթով ու հումորով են վերաբերվում ռուսներին: Մի կողմից նրանք սպասում էին, որ ռուսների ներկայությունը կզսպի Ադրբեջանին, որ հարձակում չլինի, մյուս կողմից ծիծաղելով պատմում, թե ինչպես էին հայ ժողովրդի պաշտպան ռուսները առաջին կրակոցներից հետո փախչում գյուղից:

Ինչպես Սոթքում, այնպես էլ սահմանային մյուս գյուղերում ու Հայաստանում սեպտեմբերյան դեպքերը խոր հոգեբանական փոփոխություն բերեցին: Անգամ անուղղելի ռուսասերներն ընդունեցին, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱԿՊ-ը չեն ուզում կամ չեն կարողանում կանխել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

Բադալյանների վնասված տունը հենց ռազմակայանի հարեւանությամբ է: Ավելի շատ տուժել են այն տները, որոնք մոտ են ռազմակայանին:

Sotk vilage«Առաջին կրակոցից հետո ռուսները փախան: Յոթ հոգով էինք տանը, երբ առաջին ռումբերն ընկան՝ ես, կինս, որդիս եւ հարսս ու մեր երեք թոռները: Երեխաները վախից ճչում էին»,- ասում է Ռաֆիկ Բադալյանը:

Նրա ընտանիքը ժամանակավորապես հաստատվել է Վարդենիսում, քանի որ հնարավոր չէ վնասված տանն ապրել: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերանորոգում է նաև Բադալյանների տան տանիքը՝ փոխարինելով այն մուգ կարմիր թիթեղով: «Պետությունը պետք է օգնի, որ մարդիկ վերադառնան»,- ասում է Բադալյանը:

Հակոբ Աթայանի տան տարածքում 9 ռումբ է ընկել, որից մեկը՝ սենյակի մեջ: Նրա ընտանիքը Սոթք է տեղափոխվել Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ հայկական գյուղից: Ինչպես Սոթքում, այնպես էլ Վարդենիսի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում հաստատվել են հայեր Ադրբեջանի գյուղական շրջաններից:

«Պետք է վերականգնել ավերված եւ վնասված տները, որպեսզի մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Մեծ ուշադրություն պետք է դարձնել, որ մարդկանց հույսը չկտրվի: Հույսը կտրվեց, մարդ չի մնա այստեղ»,- ասում է Աթայանը:

Sotk vilageՍեպտեմբերյան ագրեսիայից շաբաթներ առաջ Հայաստանը հայտարարել էր, որ պատրաստ է պետական սահմանի երեք կետերում, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ հատվածում, տեղադրելու անցակետեր, որոնցով Ադրբեջանը ավտոմոբիլային ճանապարհով հնարավորություն ունենա կապվելու ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Բաքուն, սակայն, մերժեց առաջարկը՝ կրկին պահանջելով միջանցք:

Սեպտեմբերի 13-ի ագրեսիան Սոթքի բնակիչների համար հույսեր չի թողել, որ առաջիկայում սահմանները կբացվեն, եւ կհաստատվի խաղաղություն:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱԽԻՋԵՒԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Թեւ հայ-ադրբեջանական առաջին կռիվները տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի օգտագործումով սկսվել են հենց հայ-նախիջևանյան հատվածում, սակայն, ընդհանուր առմամբ, ճակատի այդ հատվածը համեմատաբար խաղաղ է եղել: 1990թ. հունվարին պատերազմական իրավիճակ ստեղծվեց Երասխ-Սադարակ հատվածում:

Արարատյան դաշտավայրից դեպի Վայոց Ձոր մայրուղին անցնում է հենց այս հատվածով: Դեռ 1990-ին հայկական ուժերը վերցրեցին Քյարքի (այսօր` Տիգրանաշեն) ադրբեջանաբնակ գյուղը, որը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին, սակայն կղզյակի ձևով գտնվում էր Հայաստանի տարածքում: Մայրուղին անցնում էր հենց այդ գյուղով:

Արցախյան պատերազմի տարիներին, բացառությամբ Երասխ-Սադարակ փոխադարձ ռմբահարումների, Նախիջևանի և նրա հետ ընդհանուր սահմաններ ունեցող Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակավայրերը զերծ մնացին պատերազմական արհավիրքներից:

Հայաստան-Նախիջևան սահմանը սկսվում է Երասխում` Արարատյան դաշտավայրում, և ավարտվում Մեղրիի շրջանում: Սահմանը, ի տարբերություն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և Արցախ-Ադրբեջան սահմանի կամ շփման գծի, Հայաստան-Նախիջևան սահմանում հիմնականում անցնում է լեռնաշղթաներով և լեռների գագաթներով: Պատճառներից մեկը, որ հայ-նախիջևանյան սահմանում չեն եղել ռազմական գործողություններ, հավանաբար հենց աշխարհագրությունն է:

Բայց կային մի քան այլ պատճառներ ևս: Երբ բռնկվեցին ռազմական գործողությունները Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով (հիմնականում Տավուշի մարզում հայկական կողմից և Ղազախի և Թովուզի շրջանում ադրբեջանական կողմից), Նախիջևանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Վերջինս, ի տարբերություն Ադրբեջանում նախագահող Այազ Մութալիբովի և ապա Աբուլֆազ Էլչիբեյի, փորձում էր Հայաստանի ղեկավարության հետ սեպարատ բանակցությունների ճանապարհով Նախիջևանը զերծ պահել ռազմադաշտի վերածելու վտանգից:

Այսպես, 1990-1992 թվականների ընթացքում Հայաստան-Նախիջևան սահմանի հայկական և նախիջևանյան հատվածում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային անվտանգության գծով իր խորհրդական Աշոտ Մանուչարյանին նշանակել էր բանագնաց: Մանուչարյանը բազմաթիվ հեռախոսազրույցներ և հանդիպումներ էր ունեցել Հեյդար Ալիևի հետ: Հայ-նախիջևանյան բանակցություններ էին տեղի ունենում նաև պաշտպանության փոխնախարարների և խորհրդարանների փոխխոսնակների մակարդակով: Հայկական կողմից այդ բանակցություններին մասնակցում էին Վահան Շիրխանյանն ու Արա Սահակյանը: Ճիշտ է, 1993-ի ամռանը Հեյդար Ալիևը իշխանության եկավ Ադրբեջանում և նույն տարվա աշնանը և ձմռանը ռազմական լայնածավալ գործողություններ նախաձեռնեց Արցախում` հիմնականում Քարվաճառի և Հորադիսի ուղղությամբ, սակայն այն տարիներին, երբ նա առաջնորդում էր Նախիջևանը, փորձում էր իր ծննդավայրը զերծ պահել պատերազմական ճակատի վերածելու անկանխատեսելի հեռանկարից:

Իր հերթին, հայկական կողմը ևս շահագրգռված չէր, որպեսզի լարում ստեղծվի Հայաստան-Նախիջևան հատվածում, քանի որ դա կարող էր Թուրքիայի` պատերազմում ուղղակի ներգրավման առիթ դառնալ: Համաձայն 1921թ. մարտին կնքված ռուս-թուրքական պայմանագրի` Նախիջևանը հատուկ կարգավիճակ է ստացել: Հայաստանի կողմից Նախիջևանի վրա հարձակումը կարող էր ընկալվել որպես հարձակում Թուրքիայի վրա: Ահա այդ պատճառով էր, որ Հայաստանը չափազանց զգույշ էր: Արցախյան առաջին պատերազմի և դրան հաջորդած ամբողջ ժամանակահատվածում Թուրքիան ռազմական, տնտեսական և քաղաքական օգնություն է տրամադրել Ադրբեջանին, եղբայրական հանրապետություն ուղարկել զենք ու զինամթերք, ռազմական խորհրդատուներ, կամավորներ, սակայն միևնույն ժամանակ, Թուրքիան զերծ է մնացել Հայաստանի վրա ուղղակի հարձակումից:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Զանգեզուրի բաժանումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև

Նախքան Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, որ սկիզբ դրվեց 1918 թվականի մայիս-հունիսից՝ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա, Զանգեզուրի գավառը Ելիզավետպոլի նահանգի կազմում Ռոմանովների ռուսական կայսրության մաս էր կազմում: Գավառի կենտրոնը Գորիսն էր:

Զանգեզուրի գավառը ձևավորվել է 1868 թվականին, այն ուներ 7673,4 քառակուսի կիլոմետր տարածք: «Кавказский календарь на 1915 г.», ОС, էջ 230, «Кавказский календарь на 1917 г.», ОС, էջ 194  Այն ներառում էր ժամանակակից Հայաստա­նի Հանրապետության Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ, Բեր­դաձորի (1920 թ.՝ Ղարաղշլաղ) ենթաշրջանը (այժմ` ԼՂՀ Շուշիի շրջանում), ինչպես նաև Մեծ Քիրս լեռնագագաթի (2725 մ) հա­րավարևմտյան ստորոտին ընկած «Ղուզեյի գյուղերը» (այժմ` ԼՂՀ Հադրութի շրջանում): Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան, Գեղամ Բադալյան, «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին», Երևան, 2020, էջ 35:

Սյունիքը Զանգեզուրի մի մասն է, որ Խորհրդային, ապա անկախ Հայաստանի մաս է կազմել շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Այսպիսով, ավելի քան 3 հազար քառակուսի կիլոմետրը մնացել է Խորհրդային Ադրբեջանի կազմում և այսօր այն համապատասխանում է Հակարի և Աղավնո գետերի ավազանին` կազմելով Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների արևմտյան մասերը:

1991-1994 թթ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը ամբողջական վերահսկողություն հաստատեցին Զանգեզուրի այն տարածքների վրա, որոնք 1920թ Ադրբեջանի խորհրդայանցումով անցել էին այդ երկրին: 2020թ 44-օրյա պատերազմի և ապա նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարությամբ, այդ տարածքներն անցան Ադրբեջանին:

1897 թվականի ռուսական առաջին և վերջին մարդահամարի տվյալներով՝ Զանգեզուրի գավառում բնակչության թիվը 137.871 էր, որից 63.622-ը՝ հայեր, 71.206-ը՝ կովկասյան թաթարներ, 1807-ը՝ քրդեր, 1.006-ը՝ ռուսներ, 143-ը՝ հույներ, 26-ը՝ պարսիկներ, 18-ը՝ լեհեր, 16-ը՝ մոլդովացիներ, 9-ը՝ գերմանացիներ, 7-ը՝ լեզգիներ, 3-ը՝ ավարներ, 2-ը՝ վրացիներ, 6-ը՝ այլ ազգեր:

Զանգեզուրի գավառը 1916 թ. ուներ 226 .398 բնակիչ, որից հայ՝ 95.054, թուրք շիա՝ 110.637, թուրք սուննի՝ 8.966, քուրդ՝ 3.638, ռուս՝ 1.709 և այլն: Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Բ տպագրություն, Բեյրութ, 1958թ, էջ 326:

Զանգեզուրի վարչական սահմանները արհեստական կերպով գծված էին այնպես, որ ո՛չ մի ժողովուրդ նրա մեջ զգալի մեծամասնություն չէր կազմում: Ըստ հայկական վարչական վերաբաժանման ծրագրի՝ Զանգեզուրից պետք է զատվեին մի շարք զուտ թրքաբնակ շրջաններ ու կցվեին Կայրագինի թուրքական գավառին, որով Զանգեզուրը կդառնար հայ մեծամասնություն ունեցող (65 տոկոս), մի գավառ՝ 136 հազար բնակչությամբ, որից 88.000՝ հայ, 46.000՝ թուրք և 2.000՝ ուրիշ ազգություններ: Վրացյան, էջ 326

Մինչև Հայաստանի և Ադրբեջանի հիմնադրումը՝ ռուսական տիրապետության շրջանում, Անդրկովկասում հայերն ու մուսուլմանները, Դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանի խոսքերով «հաշտ ու խաղաղ» էին ապրում, իսկ գավառներում` պահպանում «բարեկամական պարզ, անկեղծ հարաբերություններ»:

1905-1906թթ հայ-թաթարական բախումները, որոնք համընկան ռուսական հեղափոխության շրջանի հետ, ծավալվեցին հայերով ու թաթարներով բնակեցված գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Զանգեզուրում:

Ռուսական հեղափոխության լուրը Զանգեզուրում նույնպես առաջ բերեց ընդհանուր ոգևորություն: Հետզհետե ամեն կողմ կազմվեցին հեղափոխական կոմիտեներ՝ փոխարինելու համար հին իշխանությանը: Դեպքերի բերումով՝ գավառը կտրվեց նահանգական կենտրոն Գանձակից (Ելիզավետպոլ) և իր գործերը վարում էր ինքը՝ Գորիսի ու Հանքերի խառը կոմիտեների միջոցով: Այստեղ հայերն ու թուրքերը սկզբի շրջանում ապրում էին հաշտ ու համերաշխ: Վրացյան, էջ 326-327

1917թ օգոստոսի կեսերին մեկ շաբաթով գումարվեց համազանգեզուրյան գործադիր կոմիտեի նիստը՝ բաղկացած 31-ական հայ ու թուրք պատգամավորներից, որոնք ընտրվել էին Օզակոմի (Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության մարտի 9-ի որոշումով Անդրկովկասի համար կազմվեց հատուկ իշխանություն՝ Անդրկովկասյան առանձին կոմիտե, ռուսերեն՝ Օզակոմ անունով) ներկայացուցիչների ղեկավարությամբ, գավառի 31 գյուղախմբերից: Հայ պատգամավորներից 24-ը դաշնակցականներ էին, մնացած 7-ը՝ սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստ-հեղափոխական և այլն, թուրքերից՝ 28 մուսավաթական և 3-ը՝ սոցիալ-դեմոկրատ: Վրացյան, էջ 327

Ընտրվեց 4 հոգուց կազմված դիվան, 7 անդամներից՝ հողային կոմիտե, գավառապետ, օգնական, շրջանների ոստիկանապետեր, որոնք և կազմեցին գավառի իշխանությունը: Դիվանի նախագահ ընտրվեց Նազար բեկ Սուլթանովը, փոխնախագահ՝ Հ. Տերունին, հողային կոմիտեի ղեկավար՝ Արշ. Շիրինյանը և Մ. Հ. բեգ Խոջահանսկին, գավառապետ՝ Մեսրոպ բեկ Սարատիկյանը, օգնական՝ Խանլար բեկը: Վրացյան, էջ 327

Գործադիր կոմիտեի նիստերի ժամանակ տեղի էր ունենում կրքոտ պայքար: Մուսավաթականները, Ջալիլ բեգ Սուլթանովի գլխավորությամբ, աշխատում էին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այդ պայքարը ծայրաստիճան սրեց հայ-թաթարական հարաբերությունները: Դրան նպաստում էին նաև բախումները թաթար քոչվորներիև տեղական հայ ու ռուս գյուղացիների միջև: Տեղի թաթարները աջակցում էին քոչվորներին, որից առաջ էին գալիս ընդհարումներ տեղի հայերի ու թաթարների միջև:

Թաթարները Զանգեզուրի թաթարական մասը հայտարարեցին Գորիսից անկախ, և Դոնդարլու գյուղում (այսօր Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանում-խմբ ԱՆԻ) կազմեցին առանձին կառավարություն՝ Մահմեդական կոմիտե անունով՝ Ջալիլ բեկի նախագահությամբ: Թուրքական շրջանների հայերը տեղափոխվեցին հայկական վայրեր: Գորիսից թուրքերը քաշվեցին թուրքական շրջաններ: Փաստորեն, Զանգեզուրը բաժանվեց երկու, իրարից անկախ մասերի: Վրացյան, էջ 327

1918 թ. հունվարի 25-ին Գորիսում կազմվեց 18 հոգանոց միջկուսակցական խորհուրդ՝ 9 դաշնակցական և 9 մյուս կուսակցություններից, որը աշխատեց կազմակերպել հայկական շրջանների իշխանությունը, սակայն հաջողություն չունեցավ: Վրացյան, էջ 328

Գարնանը, երբ սկսվեց մուսուլմանների քոչի շրջանը՝ իրենց հոտերով բարձրանալ Զանգեզուրի սարերը, հայերի և թաթարների հարաբերությունները էլ ավելի սրվեցին: Հունիսի սկզբներին, հազարավոր զինված քոչվորներ խառնվեցին Հակարի գետի ափին՝ պատրաստ զենքի ուժով բացելու սարերի ճամփան: Նրանց  օգնության էին եկել և Հաջի-Սամլուի ու Մուսուլմանլարի թաթարները: Հարամի Դյուզ վայրում տեղի ունեցան կռիվներ, սակայն թաթարները պարտվեցին և դիմեցին փախուստի՝ կռվի դաշտում թողնելով բազմաթիվ դիակներ: Կարճ ժամանակ հետո, Հաջի-Սամլուի թուրքերը հարձակվեցին Սիսիանի վրա՝ կամենալով միանալ թուրքական Ջուլ շրջանին և այդպիսով Զանգեզուրը կտրել Դարալագյազից, բայց հաջողության չհասան և հետ քշվեցին: Ընդհանրումներ եղան Զեյվա-Ագարակ գծի վրա և Մեղրիում: Այստեղ ևս թաթարները չդիմացան ու փախան Օրդուբադի կողմերը:

Հուլիսի վերջերին զանգեզուրցիները Երևան ուղարկեցին հատուկ պատվիրակություն՝ Հայաստանի կառավարությանը հայտնելու, որ Զանգեզուրը վճռել է մնալ Հայաստանի մաս և պատրաստ է մինչև մահ կռվել: Պատվիրակությունը Հայաստանի կառավարությունից ակնկալում էր Զանգեզուր ուղարկել 8-10 սպա ու դրամական միջոց: Հայաստանի կառավարությունը շոշափելի օգնություն չէր կարող հասցնել: Վարչապետ Քաջազնունին սահմանափակվեց միայն բարոյական քաջալերանքով: Ավելի դրական չեղավ և ներքին գործոց նախարար Արամի արածը, բայց նա խոստացավ կենդանի կապ պահել Զանգեզուրի հետ և մոտ ապագայում ուղարկել մի ձեռնհաս հրամանատար ու սպաներ: Վրացյան, էջ 328-329

Հուլիսի վերջերին Զանգեզուր հասավ զորավար Անդրանիկը: Նա հրաժարվել էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, այն համարելով թուրքի ձեռքով ստեղծված:հղումը Քաջունու գրքից

Զորավարը մոտ 3000 արևմտահայերից կազմված հետևակով Նախիջևանով շարժվեց դեպի Խոյ՝ միանալու բրիտանացիներին և շարունակելու կռիվը թուրքերի դեմ, սակայն Արաքսն անցնելուց հետո կռվի էր բռնվել թուքրերի հետ, տվել մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ: Անդրանիկը հետ էր քաշվել, որոշ ժամանակ Նախիջևանում մնալուց հետո անցել Գորիս:

1918 թվականի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված էր ճանաչել և սկսել էր զորքերի դուրս բերումը գրավյալ արևելահայկական հողերից, Զանգեզուրում տեղական հայկական վարչության և ոստիկանության համագործակցությամբ զորավար Անդրանիկը և նրա կամավորները իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը: Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն», հատոր 1, առաջին տարին, 1918-1919, Երևան, 2005, էջ 169:

1918 թվականի օգոստոսից մինչև 1919-ի մարտը զորավար Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում կարևոր գործոն էր: Թեև բրիտանացիները 1919-ի հունվարին Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեցին Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը շրջանն ընդգրկող ժամանակավոր ընդհանուր նահանգապետ, Զանգեզուրը երբեք չհպատակվեց և Ադրբեջանի մաս չկազմեց:

Բրիտանացիները կարծում էին, որ եթե Նախիջևանն ու Կարսը միացվեն Հայաստանին, ապա հայերը կհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից և Զանգեզուրից: Դեռ Անդրանիկը և իր շուրջ 3000-անոց կամավորական զորագունդը չէր հեռացել Գորիս-Սիսիանից, երբ Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արսեն Շահմազյանին նշանակեց գավառային կոմիսար: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը չէր ցանկանում բացահայտ հակադրվել իր դաշնակից Մեծ Բրիտանիային, այդ պատճառով՝ ոչ վարչապետ Քաջազնունին, ոչ էլ նրան հաջորդած Խատիսյանը պաշտոնապես չհաստատեցին Շահմազյանի նշանակումը, թեև վերջինիս գլխավոր առաքելությունը Զանգեզուրը Հայաստանի մեջ ներառելու մեջ էր: Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն», հատոր 1, առաջին տարին, 1918-1919, Երևան, 2005, էջ 166:

Մինչ այդ, 1919 թվականի փետրվարին, Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով, Հայաստանում կատարվեց վարչական առաջին բաժանումը: Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:  Կարսը, ինչպես և Նախիջևանը, ՀՀ-ի մաս դարձան դաշնակից բրիտանացիների զորքերի աջակցությամբ: Եթե Կարսը ՀՀ կազմում մնաց մինչև նրա բոլշևիկացումից մեկ ամիս առաջ՝ 1920-ի հոկտեմբերի 30-ը, ապա Նախիջևանը ընդամենը երկու ամիս մնաց ՀՀ կազմում: Նախիջևանի շարունակությունը՝ Շարուրը, ՀՀ-ն կորցրեց Կարսի հետ գրեթե միաժամանակ:

Հայաստանում վարչական երկրորդ բաժանումը տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Մինչ այդ, 1919թ ապրիլի վերջերին բրիտանացիները ևս մեկ փորձ էին արել, որպեսզի Զանգեզուրը ընդունի Սուլթանովի ժամանակավոր կառավարումը, սակայն հայերը մնացին անդրդվելի: Խատիսյանը, բրիտանացիների խոսքերով, երկակի խաղ էր խաղում: Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կապ չունի Զանգեզուրի հայերի՝ բրիտանացիների պահանջներին չենթարկվելու և ընդվզելու հարցում, մյուս կողմից ֆինասնսավորում և աջակցում Շահմազյանին՝ ընդդեմ դաշնակից բրիտանացիների և հակառակորդ Ադրբեջանի:

Ապրիլ-նոյեմբեր ամիսներին Զանգեզուրում տեղի էին ունենում հայ-թաթարական տեղային կռիվներ, որոնց արդյունքում գավառի կենտրոնական և արևմտյան հատվածներից մուսուլման բնակչությունը հեռացավ: Սիմոն Վրացյանը գրում է, «հայերի և թուրքերի միջև մի շարք լուրջ բախումներ տեղի ունեցան Երիցաթումբի, Զեյվա-Հագարիի, Ներքին Հանդ, Նյուվադիի, Նորս-Գոմրիի, Մազրայի, Բազարչայ-Ղուշչի-Բիլագի, Մինքենդ-Խոզնավուրի և այլ ուղղություններում: Ամեն անգամ կռիվներին մասնակցում էին երկու կողմից 1500-3000 զինված ուժեր: Համարյա բոլոր դեպքերում էլ նախահարձակը թուրքերն էին. նրանք էին և չարաչար պարտվողը: Թուրքերի ձգտումն էր միացնել Զանգեզուրը Ադրբեջանին»:Վրացյան, էջ 332

Ղարաբաղի խնդիրը փակելուց և Հայաստանը մահմեդական ապստամբությունների վայր դարձնելուց հետո, Ադրբեջանի կառավարությունը սկսեց ուժեր հավաքել Զանգեզուրի շուրջը զորավար Ալի Աղա Շիխլինսկիի գլխավորությամբ: Ադրբեջանը ձգտում էր օղակել և արագ ու կտրուկ հարվածներով գրավել Զանգեզուրը: Նոյեմբերի 1-ին ադրբեջանյան զորքերը Զաբուղից, Կարյագինի կողմից, Նախիջևանից ու Դարալագյազից անցան ընդհանուր հարձակման: Ամբողջ 6 օր Զանգեզուրի լեռներում որոտում էին թնդանոթներն ու գնդացիրները: Առաջին օրերը թշնամին գրավեց Խնածախ, Խոզնավար, Բայանդուր, Կոռնիձոր գյուղերն ու Քաչալ Դաղը և սպառնում էր Գորիսին: Նոյեմբերի 4-ին զանգեզուրցիները, Շահմազյանի հրամանատարությամբ, կանգնեցրին թշնամու առաջխաղացումը և կատաղի հակագրոհներով ու հարվածներով, նոյեմբերի 6-ին, փախուստի մատնեցին ադրբեջանյան բանակը: Վրացյան, էջ 333

Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի պատերազմը կանխելու մտահոգությամբ՝ բրիտանացիները նոյեմբերին Թիֆլիսում հրավիրեցին հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում վարչապետներ Խատիսյանի և Ուսուպբեկովի մասնակցությամբ:

Նոյեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց համաձայնության, ըստ որի՝ երկու կառավարությունները պարտավորվում էին դադրեցնել տեղի ունեցող ընդհարումները և նոր ընդհարումների չդիմել, բացել Զանգեզուր տանող ճանապարհները՝ խաղաղ երթևեկի համար, բոլոր վիճելի հարցերը, այդ թվում սահմանավեճերը լուծել խաղաղ համաձայնությունների ճանապարհով:

Վրացյանը գրում է. «Այս համաձայնությամբ վերջ գտավ Զանգեզուրի արյունահեղությունը, որ քիչ մնաց պատճառ դառնար հայ-ադրբեջանյան պատերազմի: Ճիշտ է, կռիվները փաստորեն շարունակվեցին, բայց այս անգամ արդեն նախահարձակը զանգեզուրցիներն էին: Նոյեմբերի վերջերին, ղափանցիները, Երևանից նոր հասած Նժդեհի գլխավորությամբ, մաքրվեցին Օխչի չայի ապստամբ շրջանը: Դեկտեմբերի սկզբին մաքրվեցին Գեղվա ձորի մոտ 40 թրքաբնակ գյուղերը… Զանգեզուրն այլևս մաքրված էր ներքին թշնամուց»:Վրացյան, էջ 335

Այսպես, Զանգեզուրը Ադրբեջանին հպատակեցնելու փորձերը ձախողվեցին:

Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ 1919թ աշնան ամիսների ընդհարումներից և անկանոն կռիվներից հետո, Հայաստանը և Ադրբեջանը տիրացան սահմանաբաժան գծի այն հակադիր կողմերին, որոնց սահմանները անփութորեն գծվել էին 1918թ դեկտեմբերին՝ բրիտանացի զորավար Թոմսոնի կարգադրությամբ, որպեսզի Անդրանիկը Ղարաբաղից հետ քաշվեր Զանգեզուր: էջ 213

Այդուհանդերձ, 1918 թվականի հունիսից մինչև 1920-ի ապրիլ Հայաստանը և Ադրբեջանը չունեցան փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, այդ թվում՝ Զանգեզուրի հատվածում:

Իրավիճակը փոխվեց, երբ 1920թ ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայանացվեց: Ադրբեջանի խորհրդայնացումով Ռուսաստանը վերադարձավ Անդրկովկաս: Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի դաշնակիցը, մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը համարվում էին բոլշևիկների հակառակորդներ: Խորհրդայանցումից երկու օր անց Բաքուն Երևանին վերջնագիր ներկայացրեց՝ հայկական ուժերը դուրս բերել Արցախից և Զանգեզուրից:

Խորհրդային Ռուսաստանի իշխանությունները Ադրբեջանը (1920թ ապրիլի 28-ին), Հայաստանը (1920թ դեկտեմբերի 2-ին) և Վրաստանը (1921թ փետրվար-մարտ) խորհրդայնացնելուց հետո կատարեցին հաջորդ սպասվող քայլը՝ անդրկովկասյան երեք հանրապետությունների կցումը ձևավորվող Խորհրդային Միությանը: Նախ, սակայն, նրանք հիմնադրեցին Անդրֆեդերացիան՝ Անդրկովկասյան Դաշնությունը, որով փորձ էր արվում նաև նվազեցնել տարածքային հարցերում երեք հանրապետությունների միջև առկա տարածքային վեճերը:

1920թ հունիս-հուլիսին, բոլշևիկյան Ռուսաստանի քաջալերանքով և մասնակցությամբ, ադրբեջանական զորքերը ներխուժեցին Զանգեզուր: Օգոստոսի 8-ին բոլշևիկյան ուժերը գրավեցին Գորիսը, երկու օր անց՝ Սիսիանը:

Կապանի ներկայացուցիչները 1920 թ. հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ և տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար: Նժդեհ Գ., Ինչու պայքարեց Լեռնահայաստանը, հ. 2, էջ 11: Հայբոլշևիկյան կռիվները, հ. 2, էջ 31, Համո Սուքիասյան, Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում, http://lraber.asj-oa.am/5984/1/2012-2-3_(141).pdf

Խորհրդային ուժերի դեմ սյունեցիների պայքարը Նժդեհը հիմնավորում է երկրամասն Ադրբեջանին կցելու հեռանկարը բացառելու տեսակետից: Մի շարք հայ պատմաբաններ համոզված են, որ իրականում Մոսկվան Սյունիքն Ադրբեջանին միացնելու խնդիր չէր դրել: Սա հաստատվում է բազմաթիվ վավերագրերով: Ամենայն հավանականությամբ, խորհրդային զինվորական կազմավորումների հրամանատարները սոսկ Բաքվի բոլշևիկների տեսակետն են ներկայացրել սյունեցիներին: Համո Սուքիասյան, Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում, http://lraber.asj-oa.am/5984/1/2012-2-3_(141).pdf

1920թ. օգոստոսի 10-ին, երբ Հայաստանը դեռևս անկախ էր, Թիֆլիսում կնքվել էր հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում էին ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներ: Համաձայնագրի երրորդ կետով հստակ նշվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»: Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ կառավարության միջև, 10 օգոստոս, 1920թ., https://www.aniarc.am/2020/08/10/armeno-russian-agreement-10-august-1920/:

Oգոստոսի 15-ին Դրոյի միջոցով Նժդեհը ստացավ Հայաստանի զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի օգոստոսի 10-ի հրահանգը` իր զորամասով թողնել Զանգեզուրը և Երևան անցնել: Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Ե., 1991, էջ 68, Համո Սուքիասյան, Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում, http://lraber.asj-oa.am/5984/1/2012-2-3_(141).pdf

Նժդեհը չենթարկվեց, քանի որ համոզմունք ուներ, որ Թիֆլիսի համաձայնագրով Հայաստանը «ոչ միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլև Արարատյան Հայաստանը»: Նժդեհ Գ., Հայբոլշևիկյան կռիվները, էջ 34:

«Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրի, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին»,- գրել է նա: Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, հ. 2, էջ 188:

ՌԽՖՍՀ կառավարության լիազոր Լեգրանը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարա‎ֆ‎յանը 1920թ. հոկտեմբերի 28-ին համաձայնության էին եկել, որ  «ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք ՌԽՖՍՀ և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են»: Ռուսաստանի և Հայաստանի միջև եզրափակիչ արձանագրությունը* – 28 հոկտեմբեր, 1920, https://www.aniarc.am/2022/10/28/october-28-1920-armenia-russia-agreement/

Մյուս կողմից, հայ-ռուսական համաձայնագրով՝ «Հայաստանի կառավարությունը անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից, բացի այն անկյան նկատմամբ, որն առաջանում է Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասից` Կիքարդաղից դեպի Չիչաքլը սարը գնացող պայմանական գծով»: Ռուսաստանի և Հայաստանի միջև եզրափակիչ արձանագրությունը* – 28 հոկտեմբեր, 1920, https://www.aniarc.am/2022/10/28/october-28-1920-armenia-russia-agreement/

Երևանում 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոցիա­լիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը հայտարարվեց «անկախ Սոցիալիստական Խորհր­դային Հանրապետություն»:

Այդ փաստաթղթի 3-րդ կետում նշվում են Խորհրդային Հայաստանի կազմ մտնող «անվիճելի» տարածքները: Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան (Թիֆլիսի 1920 թ. հայ-ռուսական-հեղ.) շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը (մինչև թուրք-հայկական պատերազմի սկիզբը-հեղ.): Համաձայնագիր ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության միջև, 2 դեկտեմբեր, 1920թ., https://www.aniarc.am/2015/12/02/dro-terterian-legran-2-december-1920/:

Ռուսաստանի կողմից այս փաստաթուղթը ստորագրել էր Բորիս Լեգրանը, Հայաստանի կողմից՝ Դրոն և Համբարձում Տերտերյանը, երկուսն էլ երևելի ՀՅԴ-ականներ:

Հայաստանում ՌՍԴԽՀ կառավարության լիազոր ներկայա­ցուցիչ Լեգրանը Երևանից հեռագրում է ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի անդամ Գ. Օրջոնիկիձեին՝ հա­տուկ ընդգծելով համաձայնագրի հենց 3-րդ հոդվածը. «Ռուսաս­տանի խորհրդային կառավարության անունից հայտարարել եմ, որ Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի կազմում անվերա­պահ ճանաչում է Երևանի նահանգը, Կարսի մարզի մի մասը…, Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը… և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև թուրքական հարձակումը»: Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբագրությամբ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, Երևան, 2000, վավ. 237, էջ 281-286, ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 7, թ. 1-3:

Գարեգին Նժդեհը և Սյունիքի ժողովուրդը չէր հավատում բոլշևիկների խոստումներին և այդ պատճառով 1920թ դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան առաջին համագումարը որոշեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգ, մնալով անկախ՝ մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու մայր երկրի՝ Հայաստանի հետ: Ինքնավար Սյունիքի սահմաններն են Զանգեզուրի նախկին սահմանները»: Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան, Գեղամ Բադալյան, «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին», Երևան, 2020, էջ 56-57, Վ. Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Պուքրէշ, 1923, էջ 111:

Ինչու սյունեցիները կողմ չէին բոլշևիկյան՝ Խորհրդային Հայաստանին միանալուն: Շուրջ կես տարի տեղի հայությունը պայքարում էր խորհրդային զորքերի դեմ, որոնք Արցախ մտնելուց հետո շարժվել էին դեպի Զանգեզուր: Բոլշևիկների գործադրած դաժանությունները ևս էական էր: Նժդեհը համոզված էր, որ Հայաստանի համար աղետալի ավարտ ունեցած թուրքական արշավանքը տեղի է ունեցել Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի հրահանգով և Հայաստանը պարտադրանքի արդյունքում է ընդունել «խորհրդային իրավակարգը»: Գարեգին Նժդեհ, Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, Երկեր երկու հատորով, հ. 2, էջ 214:

Խորհրդային Հայաստանի իշխանությունները 1920թ վերջերին և 1921թ սկզբին Զանգեզուրի վրա վերահսկողություն տարածելու իրական հնարավորություն չունեին: 1921թ հունվարի 29-ին «Զանգեզուրի գյուղացիությանը» ուղղված դիմումում Հայհեղկոմը տեղեկացնում էր Ադրբեջանի հեղկոմի 1920թ նոյեմբերի 30-ի հռչակագրի մասին, հայտարարում, որ խորհրդային իշխանության համար առաջնային է Զանգեզուրը Խորհրդային Հայաստանին միացնելը և առաջարկում վերջ տալ «աննպատակ դիմադրությանը և ճանաչել Հայաստանի խորհրդային իշխանությունը»: ՀԱԱ, ֆ. 1, ց. 1, գ. 169, թ. 1, Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան, Գեղամ Բադալյան, «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին», Երևան, 2020, էջ 58:

1921թ փետրվարին բռնկվեց ապստամբություն, ձևավորվեց «Հայրենիքի փրկության կոմիտեն», որը իշխանությունը վերցրեց Հայհեղկոմից:

Հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում: Ապրիլի 15-ին Դարալագյազը գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները` փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը:

Տաթևի վանքում տեղի ունեցած Զանգեզուրի հայության երկրորդ համագումարում (1921 թ. ապրիլի 26) Ինքնավար Սյունիքը վերանվանեց Լեռնահայաստան: Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն` Նժդեհի գլխավորությամբ: Լեռնահայաստանի հռչակումը, ինչպես նաև 3-4 ամսով «Ազատ Լեռնահայաստանի գոյության» անհրաժեշտությունը Նժդեհը բացատրում է հետևյալով. որոշակի ժամանակ էր անհրաժեշտ Զանգեզուր նահանջած երևանյան գաղթականներին, մտավորականներին ու զինվորներին Պարսկաստան անցնելու համար:

Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ: Այդ նպատակով ՀՍԽՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց` Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար: Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին: Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները: Սիմոնյան Ա. Հ., Զանգեզուրի գոյամարտը (1920-1921 թթ.), Ե., 2000, էջ 498-513: Ղազախեցյան Վ. Ն., Նժդեհը Զանգեզուրում (1920 թ. վերջ – 1921 թ. հուլիս), Ե., 2001, էջ 38-39:

Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստան: Սա է՛լ ավելի զայրացրեց խորհրդային կողմին: Խաղաղ ճանապարհով Զանգեզուրը խորհրդայնացնելու փորձերի ձախողումից հետո ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը: ՀԱԱ, ֆ. 1021, ց. 2, գ. 1187, թ. 13:

Հունիսի 13-ին, ՀՍԽՀ Ժողկոմխորհը նամակ-հայտարարությունով դիմել էր Լեռնահայաստանի իշխանություններին: Հայտարարության համաձայն` երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին: Խորհրդային Հայաստան, 19.06.1921:

Երկու օր անց` հունիսի 15-ին, Յապոնի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը: Պատմաբան Արամ Սիմոնյանի կարծիքով` Դարալագյազի վրա հարձակումը «ոչ մի արդարացում չուներ», քանի որ «արդեն սկզբունքորեն լուծված էր Զանգեզուրի հարցը` հօգուտ Հայաստանի, և լուծված էր Սյունիքի հերոսական ժողովրդի մղած երկարատև և հաղթական կռիվների շնորհիվ»: Սիմոնյան Ա. Հ., նշվ. աշխ., էջ 555:

Դարալագյազի գրավումը ՀՍԽՀ իշխանությունները (և առանձնապես Ժողկոմխորհի նախագահ և ռազմգործժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանը) լավագույնս օգտագործեցին Զանգեզուրի դեմ ռազմական գործողություններ ծավալելը հիմնավորելու համար` դեմ արտահայտվելով ՀՅԴ-ի և ՌԿ(բ)Կ-ի միջև Ռիգայում կայանալիք բանակցություններին, որի քննարկելիք հարցերից մեկը Զանգեզուրը խաղաղ ճանապարհով խորհրդայնացնելու խնդիրն էր: Սուքիասյան Հ., ՀՍԽՀ արտգործժողկոմատի «Բյուլետենը» հակադաշնակցական գաղափարաքարոզչական պայքարում (1921-1922 թթ.) (Բանբեր Հայաստանի արխիվների, 2008, N 2, էջ 238):

«Լեռնահայաստանի գոյամարտը» հոդվածում Գարեգին Նժդեհը գրում է. «Սյունիքը… տեղի տվեց առանց կռվի, իր կամքը խորհրդային իշխանությանը պարտադրելուց, այն է` Հայաստանի անբաժան մասը ճանաչվելուց հետո»: Լեռնահայաստանի գոյամարտը. Գարեգին Նժդեհի հոդվածը, Հայրենիք ամսագիր, 1923թ, թիվ 11, էջ 71-78, https://www.aniarc.am/2020/09/12/nhzdeh-article-1923-no-11-hayrenik-monthly/

Իր աշխատություններում, ինչպես նկատում է հայ պատմաբան Համո Սուքիասյանը, Նժդեհը նրբորեն շրջանցում է խորհրդային գերակշիռ ուժերի առաջ տեղի տալու հանգամանքը և իրականությունը ներկայացնում այնպես, կարծես առանց կռվի է թողել Սյունիքը: 1921թ հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները` խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին: Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ Արաքս գետի պարսկական ափը:

Զանգեզուրի ինքնապաշտպանության շնորհիվ երկրամասի հայությունը փրկվեց ադրբեջանական ջարդերից: Նաև դիմադրության շնորհիվ էր, որ Զանգեզուրի գավառի հայաբնակ հատվածը միացավ Խորհրդային Հայաստանին: «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը» հոդվածում Նժդեհը հետևյալ կերպ է ամփոփում սյունյաց գոյամարտը. «Հայաստանի տերիտորիան անդամահատության մահացու փորձից ազատելու համար, նախ Սյունիքի մի մասը, ապա ամբողջ Լեռնահայաստանը զենքի դիմեց և պաշտպանվեց, մինչև որ Խորհրդային Հայաստանի խելագար հեղկոմը` Կասյանի ղեկավարությամբ փոխարինվեց Մյասնիկյանի կառավարությամբ և մինչև որ երկարատև ու արյունալի կռիվներից խրատված Մոսկվան վերջապես բարեհաճեց Սյունիքը կցել Հայաստանին»: Ինչու պայքարեց Լեռնահայաստանը Գարեգին Նժդեհ, Հայրենիք ամսագիր, 1923թ, թիվ 8, էջ 78-82, https://www.aniarc.am/2020/09/15/garegin-nzhdeh-inchu-paykarec-lenahayastany-hayrenik-1923-no-8/։

1920 դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Համաձայնագրի երրորդ հոդվածով՝ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) մաս հանդիսացող տարածքներ էր ճանաչում նախկին Ռուսական կայսրության Երևանի ամբողջ նահանգը (այդ թվում՝ Նախիջևանը), Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ողջ գավառը և Ղազախի գավառի արևմտյան և հարավային մասերը: Խաչատրյան ԿՀ., Սուքիասյան ՀԿ., Բադալյան ԳՄ., Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներինԵրևան, 2020, էջ 35:

Իրականում, սակայն, համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում էին տարածքներին, մասամբ իրականություն դարձան: Նախիջևանը 1921թ անցավ Խորհրդային Ադրբեջանին ռուս-թուրքական պայմանագրով, իսկ Զանգեզուրի և Ղազախի գավառները բաժանվեցին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ղազախի գավառի բաժանման վերաբերյալ փաստաթուղթ հայտնի չէ: Բաժանման հիմք է ընդունվել այն սահմանագիծը, որը միմյանցից բաժանում է գավառի հայկական և մուսուլմանական գյուղերը և այդ սահմանագիծը մոտավորապես համապատասխանում է այսօրվա սահմաններին:

Զանգեզուրը բաժանելու, այն է՝ այս գավառում երկու խորհրդային հանրապետությունների միջև սահմանագիծ տանելու խնդիրը պատվիրակվեց հայ և ադրբեջանցի կոմունիստներին: 1921 թ հոկտեմբերի 12-13-ին տեղի ունեցավ հայկական Զանգեզուրի և ադրբեջանական Ղուբաթլուի գավառների 43 «պատասխանատու գործիչների» խորհրդակցություն, որը որոշեց. «Ընտրել հանձնաժողով՝ պարզելու համար, թե որ գյուղերում են գյուղխորհուրդներ եղել, որոնց ներկայացուցիչները մայիսի 1-ին մասնակցել են համադարբեջանական խորհուրդների առաջին համագումարին, այդտեղ պետք է տարածվի Ղուբաթլուի գործադիր կոմիտեի իշխանությունը,  են  համաադրբեջանական խորհուրդների առաջին համագումարին, այդտեղ պետք է տարածվի  իսկ Զանգեզուրի հեղկոմի տարածք համարել այն, որը 1921թ հուլիսին մաքրվել է Նժդեհի բանդաներից»: Խաչատրյան ԿՀ., Սուքիասյան ՀԿ., Բադալյան Գ. Մ., նշվ. աշխ., էջ 63-65:

1921 թ ամռանը Զանգեզուրը շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով դե յուրե Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ Զանգեզուրի՝ Խորհրդային Հայաստանին կցված մասից կազմվեց գավառ Գորիս կենտրոնով, որն իր հերթին բաղկացած էր հետևյալ գավառակներից՝ Գորիսի, Տեղի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի:

1921 թ. հուլիսին Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս: Այդ գավառներն էին՝  Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), Լոռի (կենտրոնը՝ Ջալալօղլի, այժմ` Ստեփանավան), Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ: Իջևանի գավառի մաս էր կազմում նաև Սևանի արևելյան ափը՝ այսօրվա Ճամբարակի շրջանը:

Մեկ ամիս անց գավառների թիվը հասավ 9-ի, երբ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Գավառի կենտրոն դարձավ Գորիսը: Զանգեզուրն ուներ 6 գավառամաս, և, այսպիսով Հայաստանն ունեցավ 9 գավառ և 39 գավառամաս:

1922 թվականի մարտի 12-ին անդրկովկասյան երեք հանրապետությունների (Խորհրդային Հայաստան, Խորհրդային Վրաստան, Խորհրդային Ադրբեջան) գործադիր մարմինների՝ Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշում ընդունեց կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն, որը ավելի հայտնի է Անդրֆեդերացիա անունով:

1922 թվականի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան որոշեց մաս կազմել ձևավորվող ԽՍՀՄ-ի, այդպիսով՝ դե-յուրե, Խորհրդային Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

Նախքան ԽՍՀՄ-ին մաս կազմելը, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ վարչատարածքային մասնակի փոփոխություն: Զանգեզուրից անջատվեց և ստեղծվեց Մեղրու գավառը, իսկ Իջևանի գավառը դարձավ Դիլիջանի գավառ: Այսպես, Խորհրդային Հայաստանը, որպես Անդրֆեդերացիայի մաս, ԽՍՀՄ-ին միացվեց՝ ունենալով 10 գավառ և 41 գավառամաս:

Պատմաբան Ջորջ Բուռնությանը իր «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» կոթողային հատորում (էջ 297) գրում է. «Մյասնիկյանին հաջողվեց խաղաղեցնել Զանգեզուրը, որը Լենինի աջակցությամբ, մնաց Հայաստանի կազմում: Մոսկվան, հավանաբար, ի վերջո հասկացավ, որ Զանգեզուրը միակ բուֆերն է Թուրքիայի և Խորհրդային Միության թյուրքական ժողովուրդների միջև»:

1921 թ օգոստոսի 15-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն խորհրդայնացված Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել էր սահմանագծման վերաբերյալ ընդհանուր պայմանագիր ստորագրել: Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 1021, ց. 2, գ. 1185, թ. 38: 1921-1922 թվականներին, երբ դեռ չէր ձևավորվել Անդրկովկասյան Դաշնությունը, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջնական համաձայնագիր չստորագրվեց, հայ-ադրբեջանական սահմանագիծը մնաց անորոշ և վիճելի:

1922-1936 թվականներին մի քանի փորձեր արվեցին, այդ թվում Զանգեզուրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ տանելու համար, քանի որ սահմանային շերտերում գտնվող հողատարածքների, անտառների, աղբյուրների պատկանելության և օգտագործման ժամանակ առաջ եկած վեճերը երբեմն ընդհարումների էին հանգեցնում:

1923 թ փետրվարին Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի (Կենտգործկոմ) նախագահությունը ձևավորեց Հողային հանձնաժողով, որը գործեց մինչև 1930 թվականի աշուն: Հանձնաժողովն ուներ 9 անդամ՝ նախագահ և երկու անդամ, որոնց նշանակում էր Կենտգործկոմը և երկուական անդամներ երեք հանրապետություններից:

Այս տարիներին Հայաստանը և Ադրբեջանը տարածքային-սահմանային սուր վեճեր ունեին Շինիխ-Այրումի շրջանի, Ալ լճերի (Ալագյոլլար), Կապանի շրջակայքի 21 գյուղերի (Ողջի գետի ավազանի 20 գյուղ-գյուղակներ՝ 412 տուն, 1552 անձ և Ծավ գետի ավազանի մեկ գյուղ՝ 25 տուն, 100 անձ) և Մեղրու երեք գյուղերի (Նյուվադի, Էյնաձոր, Թղութ՝ միասին 175 տուն, 664 անձ) պատկանելության, Զանգեզուրի և Ադրբեջանի Քուրդիստանի գավառների տարբեր բնակավայրերի միջև, նաև որոշակի հակասություններ Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի սահմանագծման հարցերում:

Հողային հանձնաժողովը 1929 թ հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում գումարած նիստերի ընթացքում քննարկեց և որոշում կայացրեց նաև Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև 9 բնակավայրերի (Դարալագյազի գավառի Կուրթղուլաղ, Հորադիս, Օղբին, Աղխաչ, Դիգին-Ալմալու, Ալմալու, Իթղռան, Սուլթանբեկ, Մեղրու գավառի Կարճևան գյուղերի) վիճելի համարվող հողատարածքների վերաբերյալ:

Տեսնելով, որ կողմերը փոխադարձ պայմանավորվածություններով չեն կարողանում իրենց միջև եղած տարածքային-սահմանագծային վեճերին լուծումներ գտնել՝ Անդրկովկասյան Դաշնության ղեկավարությունը որոշեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանային խնդիրները «մեկ փաթեթով» լուծել:

1929 թ.-ի փետրվարի 18-ին Անդրկենտգործկոմի նախագահությունը մանրամասն քննության առավ դաշնության մեջ մտնող հանրապետությունների սահմանային գավառների միջև գոյություն ունեցող հողային և անտառային վեճերի թեման՝ կուտակված և անընդհատ հետաձգվող հարցերին վերջնական լուծումներ տալը համարելով խնդիր: Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները: Չնայած այս հանգամանքին՝ նիստի ընթացքում ընդունված որոշումները հետագայում միանշանակ չընդունվեցին: Շինիխ-Այրումի վիճելի տարածքի դեպքում որոշվեց շրջանի 11.659 դեսյատին տարածքը միացնել Ղազախի, իսկ 4.000 դեսյատինը՝ Դիլիջանի գավառին: Ղազախի գավառի սահմաններում հայտնված Բաշքենդ (հետագայում՝ Արծվաշեն) գյուղը նեղ հողաշերտով կապվելու էր ՀՍԽՀ-ի հետ (հետագայում այդ հողաշերտն անցավ Ադրբեջանին): Ալ լճերի դեպքում որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քուրդստանի գավառին: Ղափանի մերձակայքի՝ Ողջի և Բասուտ գետերի ավազանում գտնվող 21 գյուղերը միացվեցին Ադրբեջանին, իսկ Նյուվադին, Էյնաձորը և Թղութը՝ Հայաստանին: Մանրամասն նկարագրությամբ հաստատվեց Զանգեզուրի և Քուրդստանի գավառների սահմանագիծը՝ ըստ 1928 թ.-ի օգոստոսի 24–28-ին կողմերի միջև կայացած համաձայնության: Խորհրդային Հայաստանի կազմում թողնվեց Նախիջևանի հավակնության առարկա դարձած վերը նշված 9 գյուղերը: Մեղրու գավառի Կարճևան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանվեց երկու գյուղերի միջև: ՀԱԱֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 7879 շրջ.:

1929 թ.-ի ամռանը և աշնանը, ինչպես նաև 1930 թ.-ի ընթացքում սահմանագծման և սահմանային նշանների տեղադրման աշխատանքներ իրականացվեցին հայ-ադրբեջանական սահմանագծում:

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 

Հավելված Ա

2020թ. նոյեմբերի 9-ի Վլադիմիր Պուտին – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև եռակողմ հայտարարության տեքստը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։

6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

***

Мы, Президент Азербайджанской Республики И.Г.Алиев, Премьер-министр Республики Армения Н.В.Пашинян и Президент Российской Федерации В.В.Путин, заявили о следующем:

1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами, останавливаются на занимаемых ими позициях.

2. Агдамский район возвращается Азербайджанской Республике до 20 ноября 2020 года.

3. Вдоль линии соприкосновения в Нагорном Карабахе и вдоль Лачинского коридора развёртывается миротворческий контингент Российской Федерации в количестве 1960 военнослужащих со стрелковым оружием, 90 бронетранспортёров, 380 единиц автомобильной и специальной техники.

4. Миротворческий контингент Российской Федерации развёртывается параллельно с выводом армянских вооружённых сил. Срок пребывания миротворческого контингента Российской Федерации – 5 лет с автоматическим продлением на очередные 5-летние периоды, если ни одна из Сторон не заявит за 6 месяцев до истечения срока о намерении прекратить применение данного положения.

5. В целях повышения эффективности контроля за выполнением Сторонами конфликта договорённостей развёртывается миротворческий центр по контролю за прекращением огня.

6. Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остаётся под контролем миротворческого контингента Российской Федерации.

По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.

Азербайджанская Республика гарантирует безопасность движения по Лачинскому коридору граждан, транспортных средств и грузов в обоих направлениях.

7. Внутренне перемещённые лица и беженцы возвращаются на территорию Нагорного Карабаха и прилегающие районы под контролем Управления Верховного комиссара ООН по делам беженцев.

8. Производится обмен военнопленными, заложниками и другими удерживаемыми лицами и телами погибших.

9. Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана.

***

Statement by the Prime Minister of the Republic of Armenia, the President of the Republic of Azerbaijan and the President of the Russian Federation

We, Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan,
President of the Republic of Azerbaijan Ilham Aliyev,
and President of the Russian Federation Vladimir Putin state the following: (the photocopy is enclosed)

1. We hereby declare that a complete ceasefire shall be established and all hostilities shall be stopped in the Nagorno-Karabakh conflict zone as of 00:00 Moscow time on November 10, 2020.

The Republic of Azerbaijan and the Republic of Armenia, hereinafter referred to as the Parties, shall remain at their current positions.

2. Aghdam region shall be returned to the Republic of Azerbaijan until November 20, 2020.

3. Peacekeeping troops of the Russian Federation shall be deployed along the line of contact in Nagorno-Karabakh and along the Lachin corridor, including 1,960 servicemen with firearms, 90 armored personnel carriers, 380 units of motor vehicles and special equipment.

4. The peacekeeping troops of the Russian Federation are being deployed in parallel with the withdrawal of the Armenian armed forces. The peacekeeping troops of the Russian Federation shall stay there for a period of 5 years, with automatic extension for the next 5-year periods, if none of the Parties declares of its intention to terminate the application of this provision 6 months before the expiration of the preceding period.

5.A peacekeeping center being established for observing the ceasefire regime aimed at increasing the effectiveness of the oversight of the implementation of agreements between the Conflict Parties.

6. The Republic of Armenia shall return the Kelbajar region to the Republic of Azerbaijan by November 15, 2020, and the Lachin region by December 1, 2020. The Lachin corridor (5 km wide), which will provide for communication between Nagorno-Karabakh and Armenia and at the same time will not affect the city of Shushi, shall remain under the control of the peacekeeping troops of the Russian Federation.

The Parties have agreed that a plan for the construction of a new route along the Lachin corridor shall be determined within the next three years, providing communication between Nagorno-Karabakh and Armenia, with the subsequent redeployment of Russian peacekeeping troops to protect this route.

The Republic of Azerbaijan shall guarantee traffic safety for citizens, vehicles and goods in both directions along the Lachin corridor.

7. Internally displaced persons and refugees shall return to Nagorno-Karabakh and adjacent areas under the control of the Office of the UN High Commissioner for Refugees.

8. An exchange of prisoners of war, hostages and other detained persons and bodies of the dead is to be carried out.

9. All economic and transport links in the region shall be unblocked. The Republic of Armenia guarantees the safety of transport links between the western regions of the Republic of Azerbaijan and the Nakhichevan Autonomous Republic with a view to organizing the unimpeded movement of citizens, vehicles and goods in both directions. Control over transport communication is exercised by the Border Guard Service bodies of the FSS of Russia.

The Parties agree that the construction of new transport communications linking the Nakhichevan Autonomous Republic with the western regions of Azerbaijan shall be provided.

Հավելված Բ

Վլադիմիր Պուտին – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև եռակողմ հայտարարության տեքստը (հայերեն, ռուսերեն, անգլերեն). Մոսկվա, 11 հունվարի, 2021թ.  

Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով 9-րդ կետի իրագործման նպատակով կողմ ենք Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ Աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկին:

2. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցմամբ կսահմանի այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ուղղություններով փորձագիտական ենթախմբերի կազմը՝ Կողմերի իշխանության իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց թվից: Աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում փորձագիտական ենթախմբերը կներկայացնեն նախագծերի ցանկ՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների ու միջոցառումների հիմնավորմամբ և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման նպատակով:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի՝ ամենաբարձր մակարդակով հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների իրագործման ցանկը և ժամանակացույցը, որոնցով ենթադրվում է տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնում և նորերի կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների հատում պահանջող՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար»:

По итогам трехсторонней встречи премьер-министра Армении Никола Пашиняна, президента России Владимира Путина и президента Азербайджана Ильхама Алиева в Москве принято совместное заявление. Ниже представлен полный текст совместного заявления:

“Мы, президент Азербайджанской Республики И.Г.Алиев, премьер-министр Республики Армения Н.В.Пашинян и президент Российской Федерации В.В.Путин заявляем о следующем:

1. В целях реализации пункта 9 Заявления от 9 ноября 2020 года в части разблокировки всех экономических и транспортных связей в регионе, поддерживается предложение президента Российской Федерации В.В.Путина о создании трёхсторонней Рабочей группы под совместным председательством вице-премьеров Азербайджанской Республики, Республики Армения и заместителя председателя правительства Российской Федерации.

2. Рабочая группа до 30 января 2021 года проведет первое заседание, по результатам которого сформирует перечень основных направлений работы, вытекающих из реализации пункта 9 Заявления, установив в качестве приоритетов железнодорожное и автомобильное сообщение, а также определит иные направления по согласованию между Азербайджанской Республикой, Республикой Армения и Российской Федерацией, далее именуемые Сторонами.

3. В целях реализации основных направлений деятельности сопредседатели Рабочей группы утвердят состав экспертных подгрупп по этим направлениям из числа должностных лиц компетентных органов власти и организаций Сторон. Экспертные подгруппы в месячный срок после заседания Рабочей группы представят перечень проектов с обоснованием необходимых ресурсов и мероприятий для их реализации и утверждения на высшем уровне Сторонами.

4. Рабочая группа до 1 марта 2021 года представит для утверждения на высшем уровне Сторонами перечень и график реализации мероприятий, предполагающих восстановление и сооружение новых объектов транспортной инфраструктуры, необходимых для организации, выполнения и обеспечения безопасности международных перевозок, осуществляемых через Азербайджанскую Республику и Республику Армения, равно как и перевозок, осуществляемых Азербайджанской Республикой и Республикой Армения, при выполнении которых требуется пересечение территорий Азербайджанской Республики и Республики Армения”.

A joint statement was issued following the trilateral meeting held between RA Prime Minister Nikol Pashinyan, RF President Vladimir Putin and Azerbaijani President Ilham Aliyev in Moscow. Below is the text of the joint statement.

“We, the President of the Republic of Azerbaijan I.H. Aliyev, the Prime Minister of the Republic of Armenia N.V. Pashinyan, and the President of the Russian Federation V.V Putin, hereby state the following:

1. With a view to implementing paragraph 9 of the Statement of 9 November2020 as regards the unblocking all economic and transportation links in the region, we hereby endorse the proposal of the President of the Russian Federation V.V. Putin on creating a trilateral Working Group under the joint chairmanship of the Deputy Prime Ministers of the Republic of Azerbaijan and the Republic of Armenia, and the Deputy Chairman of the Government of the Russian Federation.

2. The Working Group will hold its first meeting by 30 January 2021, according to the results of which it will draw up a list of the main directions of activities arising from the implementation of the aforementioned paragraph 9 of the Statement, setting rail and road communication as a priority, and will further identify other directions as agreed upon by the Republic of Azerbaijan, the Republic of Armenia, and the Russian Federation, hereinafter referred to as the Parties.

3. In order to implement the main direction of activities, the Co-chairs of the Working Group will approve the composition of expert subgroups as per these directions from among the officials of the competent authorities and organizations of the Parties. Within a month after the meeting of the Working Group, the expert subgroups will submit a list of projects substantiating the necessary resources and measures for their implementation and approval by the Parties at the highest level.

4. By 1 March 2021, the Working Group will submit for the Parties’ approval at the highest level a list and timetable of activities aimed at restoring or building new transport infrastructure facilities necessary for organizing, implementing and ensuring the safety of international traffic carried out across the Republic of Azerbaijan and the Republic of Armenia, as well as equally ensuring the safety of traffic carried out by the Republic of Azerbaijan and the Republic of Armenia which requires crossing the territories of the Republic of Azerbaijan and the Republic of Armenia.”

Հավելված Գ
Վլադիմիր Պուտին – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև եռակողմ հայտարարության տեքստը (հայերեն, ռուսերեն, անգլերեն). Սոչի, 26 նոյեմբերի, 2021թ.  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարության իրագործման, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին հայտարարության իրագործման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի կարևոր ավանդը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացն ուղղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ դրա հետագա դեմարկացիայով՝ կողմերի դիմումի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական օժանդակությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ ծրագրերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կցուցաբերի անհրաժեշտ ամեն աջակցություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման»:

По итогам трехсторонних переговоров в Сочи премьер-министр Республики Армения Никол Пашинян, президент Российской Федерации Владимир Путин и президент Азербайджана Ильхам Алиев выступили с совместным заявлением.

“Мы, премьер-министр Республики Армения Н.В.Пашинян, президент Азербайджанской Республики И.Г.Алиев и президент Российской Федерации В.В.Путин, встретились 26 ноября 2021 года в г.Сочи и обсудили ход реализации Заявления от 9 ноября 2020 года о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта, а также Заявления от 11 января 2021 года о разблокировке всех экономических и транспортных связей в регионе.

Подтвердили приверженность дальнейшему последовательному выполнению и неукоснительному соблюдению всех положений заявлений от 9 ноября 2020 г. и 11 января 2021 г. в интересах обеспечения стабильности, безопасности и экономического развития Южного Кавказа. Договорились активизировать совместные усилия, направленные на скорейшее решение остающихся задач, вытекающих из заявлений от 9 ноября 2020 г. и 11 января 2021 г.

Отметили важный вклад Российского миротворческого контингента в стабилизацию обстановки и обеспечение безопасности в регионе.

Условились предпринимать шаги по повышению уровня стабильности и безопасности на азербайджано-армянской границе и вести дело к созданию двусторонней Комиссии по делимитации государственной границы между Азербайджанской Республикой и Республикой Армения с последующей ее демаркацией при консультативном содействии Российской Федерации по запросу сторон.

Высоко оценили деятельность учрежденной в соответствии с Заявлением от 11 января 2021 г. Трехсторонней рабочей группы под совместным председательством вице-премьеров Азербайджанской Республики, Республики Армения и заместителя председателя правительства Российской Федерации по разблокированию всех экономических и транспортных связей в регионе. Подчеркнули необходимость скорейшего запуска конкретных проектов в целях раскрытия экономического потенциала региона.

Российская Федерация будет и далее оказывать все необходимое содействие в интересах нормализации отношений между Азербайджанской Республикой и Республикой Армения, формирования атмосферы доверия между азербайджанским и армянским народами, а также выстраивания добрососедских отношений в регионе”.

The Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan, the President of the Russian Federation Vladimir Putin and the President of Azerbaijan Ilham Aliyev adopted a joint statement based on the trilateral meeting.

“We, the Prime Minister of the Republic of Armenia N.V. Pashinyan, the President of the Republic of Azerbaijan I.H. Aliyev, and the President of the Russian Federation V.V Putin, met on 26 November 2021 in the city of Sochi and discussed the progress of implementing the Statement of 9 November 2020 on complete ceasefire and cessation of all military operations in Nagorno Karabakh conflict zone and the Statement of 11 January 2021 on unblocking all economic and transportation links in the region.

We reaffirmed the commitment to the further consistent implementation and strict compliance with all the provisions of the Statement of 9 November 2020 and 11 January 2021 for the benefit of the stability, security and economic development of the South Caucasus. We agreed to enhance joint efforts aimed at the swift resolution of all the remaining issues arising from the statements of 9 November 2020 and 11 January 2021.

We marked the significant contribution of the Russian peacekeeping contingent in stabilizing the situation and ensuring security in the region.

We agreed to take steps for increasing the level of stability and security on the Azerbaijani-Armenian border and work towards creating a bilateral commission on delimitation and further demarcation of the state border between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan, with the advisory participation of the Russian Federation upon the request of the Parties.

We highly appreciated the activities of the Trilateral Working Group on unblocking all economic and transportation links in the region, created in accordance with the Statement of 11 January 2021, under the joint chairmanship of Deputy Prime Ministers of the Republic of Azerbaijan and the Republic of Armenia, and the Deputy Chairman of the Government of the Russian Federation. We stressed the necessity of swiftly launching specific projects aimed at revealing the economic potential of the region.

The Russian Federation will continue providing necessary assistance for normalizing the relations between the Republic of Azerbaijan and the Republic of Armenia, building an atmosphere of trust between the Azerbaijani and Armenian peoples, as well as establishing good neighborly relations in the region”.

Հավելված Դ

Վլադիմիր Պուտին – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև եռակողմ հայտարարության տեքստը (հայերեն, ռուսերեն, անգլերեն). Սոչի, 31 հոկտեմբերի, 2022

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:

Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։

В Сочи состоялась трехсторонняя встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна, президента Российской Федерации Владимира Путина и президента Азербайджана Ильхама Алиева.

Президент РФ поблагодарил лидеров Армении и Азербайджана за приезд в Сочи и проведение переговоров, добавив, что российская сторона и впредь будет прилагать все усилия для достижения мира и стабильности.

По итогам трехсторонних переговоров в Сочи принято совместное заявление, в котором говорится:

“Мы, Президент Азербайджанской Республики И.Г.Алиев, Премьер-министр Республики Армения Н.В.Пашинян и Президент Российской Федерации В.В.Путин, встретились 31 октября 2022 года в г.Сочи и обсудили ход реализации трехсторонних заявлений от 9 ноября 2020 года, 11 января и 26 ноября 2021 года.

Подтвердили приверженность неукоснительному соблюдению всех указанных договоренностей в интересах комплексной нормализации азербайд¬жано-армянских отношений, обеспечения мира, стабильности, безопасности и устойчивого экономического развития Южного Кавказа. Согласились приложить дополнительные усилия, направленные на безотлагательное решение остающихся задач, включая блок гуманитарных вопросов.

Отметив ключевой вклад Российского миротворческого контингента в обеспечение безопасности в зоне его развертывания, акцентировали востребованность его усилий по стабилизации обстановки в регионе.

Договорились воздерживаться от применения силы или угрозы ее применения, обсуждать и решать все проблемные вопросы исключительно на основе взаимного признания суверенитета, территориальной целостности и нерушимости границ в соответствии с Уставом ООН и Алма-Атинской декларацией 1991 г.

Подчеркнули важность активной подготовки к заключению мирного договора между Азербайджанской Республикой и Республикой Армения в целях достижения устойчивого и долгосрочного мира в регионе. На основе имеющихся наработок условлено продолжить поиск взаимоприемлемых развязок. Российская Федерация будет оказывать этому всяческое содействие.

Акцентировали важность формирования позитивной атмосферы между Азербайджанской Республикой и Республикой Армения для продолжения диалога между представителями общественности, экспертных сообществ и религиозных лидеров при российском содействии, а также запуска трехсторонних межпарламентских контактов в целях укрепления доверия между народами двух стран.

Лидеры Азербайджанской Республики и Республики Армения приветствовали готовность Российской Федерации и впредь всемерно способствовать нормализации отношений между Азербайджанской Республикой и Республикой Армения, обеспечению стабильности и процветания на Южном Кавказе”.

A trilateral meeting between the Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan, the President of the Russian Federation Vladimir Putin and the President of Azerbaijan Ilham Aliyev took place in Sochi.

The Russian President thanked the leaders of Armenia and Azerbaijan for coming to Sochi and holding talks and added that the Russian side will continue to make every effort to achieve peace and stability.

A trilateral statement was adopted based on the results of the meeting, which particularly reads as follows:

“We, the Prime Minister of the Republic of Armenia N.V. Pashinyan, President of the Republic of Azerbaijan I.H. Aliyev and President of the Russian Federation V.V. Putin, met in Sochi on October 31, 2022 and discussed the implementation of the trilateral statements of November 9, 2020, January 11 and November 26, 2021.

We reaffirmed our commitment to strictly observe all the above-mentioned agreements based on the interests of the comprehensive settlement of Armenian-Azerbaijani relations, ensuring peace, stability, security and sustainable economic development in the South Caucasus. We agreed to make additional efforts towards the urgent solution of the remaining issues, including those of humanitarian nature.

Noting the key contribution of the Russian peacekeeping contingent in ensuring security in the area of its deployment, we emphasized the importance of its efforts aimed at stabilizing the situation in the region.

We agreed to refrain from the use of force or the threat of its use, to discuss and resolve all problematic issues solely on the basis of mutual recognition of sovereignty, territorial integrity and inviolability of borders, in accordance with the UN Charter and the 1991 Alma-Ata Declaration.

We emphasized the importance of active preparations for the signing of a peace treaty between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan with the aim of achieving sustainable and long-term peace in the region. Based on the available working options, an agreement was reached to continue the search for mutually acceptable solutions. The Russian Federation will provide every possible assistance to it.

We emphasized the importance of creating a positive atmosphere between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan for the continuation of the dialogue between the representatives of societies, expert communities and religious leaders with the assistance of Russia, as well as for the start of trilateral inter-parliamentary contacts aimed at strengthening the trust between the peoples of the two countries.

The leaders of the Republic of Armenia and the Republic of Azerbaijan praised the readiness of the Russian Federation to continue contributing in every possible way to the normalization of relations between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan, to ensuring stability and prosperity in the South Caucasus.”

Հավելված Ե
Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպման հայտարարությունը. 6 հոկտեմբեր, 2022թ, Պրահա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

 

Հավելված Զ 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ 125 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Քաշաթաղի շրջան

Կովսական, Միջնավան, Որոտան, Ալաշկերտ, Աղաձոր, Աղանուս, Աղավնատուն, Այգեհովիտ, Այգեկ, Արախիշ, Արծվաշեն, Արտաշավի, Գանձա, Գետամեջ, Գետափ, Գողթանիկ, Դրախտաձոր, Երիցվանք, Իշխանաձոր, Լեռնահովիտ, Ծաղկաբերդ, Ծիծեռնավանք, Ծոբաձոր, Կերեն, Կումայրի, Հակ, Հակարի, Հայկազյան, Հոչանց, Ձորափ, Ղազարապատ, Մամարք, Մարտունաշեն, Միրիկ, Մշենի, Մոշաթաղ, Մուշ, Նորաշենիկ, Շալուա, Սարատակ, Սոնասար, Ներքին Սուս, Վակունիս, Վաղազին, Վան, Վարդաբաց, Վուրգավան, Տիգրանավան, Ուռեկան, Փակահան, Քաշունիք, Քարեգահ, Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս:

Մարտակերտի շրջան

Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Այգեստան, Նոր, Մարաղա, Թալիշ, Մատաղիս:

Շահումյանի շրջան

Քարվաճառ, Ակնաբերդ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Դադիվանք, Եղեգնուտ, Զուար
Նոր Էրքեջ, Խարխափուտ, Ծար, Նոր Կարաչինար, Հավսաթաղ, Նոր Մանաշիդ, Նոր Վերինշեն, Քնարավան:

Հադրութի շրջան

Հադրութ, Ազոխ, Ակնաղբյուր, Այգեստան, Առաջամուղ, Առաքել, Արևշատ, Բանաձոր, Դրախտիկ, Թաղասեռ, Թաղոտ, Խանձաձոր, Ծակուռի, Ծամձոր, Կարմրակուճ, Հակակու, Հարթաշեն, Մարիամաձոր, Մեծ Թաղեր, Մոխրենես, Նորաշեն, Պլեթանց, Ջրակուս, Վարդաշատ, Տող, Տումի, Ուխտաձոր, Քյուրաթաղ, Մեխակավան, Հին Թաղեր, Խծաբերդ:

Շուշիի շրջան

Շուշի, Քարին տակ:

Ասկերանի շրջան

Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Մոշխմհատ, Ուղտասար, Արմենակավան:

Մարտունու շրջան

Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն

Հավելված Է

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի, 2021 թ․

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Հավելված Ը 

2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Հավելված Թ

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

29 նոյեմբեր, 2007թ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ)

Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնության ենք եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:

Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել1 հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր (հետայսու՝ Խաղաղության Համաձայնագիր), հիմնվելով ներքոշարադրյալ սկզբունքների վրա.

1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

– ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ  ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը:

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը և սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ։

7) Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

8) Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորական կոնֆերանսը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու է  հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ճանապարհներն ու հեռուստահաղորդակցությունը։

9) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.

  • ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
  • 4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ,
  • այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ,
  • Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։

10) Խաղաղ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց համանախագահող երկրները գումարելու են խորհրդաժողով՝ աշխատանքային խմբերի և Խաղաղ Պայմանագրի ողջ ծավալով կատարման առաջընթացը քննելու համար։

11) Համանախագահող երկրների ղեկավարած վերահսկիչ հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցված անդամների հետ համատեղ լուծելու են Խաղաղ Պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը։

12) Կողմերը հրավիրելու են Մինսկի խմբի համանախագահներին՝ Խաղաղ Պայմանագիրը վկայակոչելու, Խաղաղ Պայմանագրի կատարմանը հետևելու մտադրությունը հաստատելու և Խաղաղ Պայմանագրին հավատարմություն պահպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու համար։

13) Կողմերը համանախագահող երկրների աջակցությամբ ՄԱԿ Անվտագության խորհրդին խնդրելու են բանաձև ընդունել ի պաշտպանություն Խաղաղ Պայմանագրի՝ որպես նրա կատարման և միջանկյալ շրջանում ԼՂ բնակչության իրավունքների երաշխիք՝ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցումը։

14) Կողմերը համանախագահող երկրների հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտության դեպքում խնդրելու են ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ Սկզբունքների մասին ԵԱՀԿ Հռչակագրի և ՄԱԿ Խարտիայի համապատասխան։

  1. 1. Կողմերը Խաղաղ Պայմանագրի մշակման աշխատանքը սկսելու են Համանախագահների ներկայությամբ Նախագահների կողմից հիմնարար սկզբունքների հաստատումը ստանալուց անմիջապես հետո և բարեխղճորեն վարելու են նախապատրաստական բանակցությունները, որպեսզի համաձայնությունը կնքվի վեց ամիսների ընթացքում։
  2. 2. Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։
  3. 3. Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։
  4. 4. ԼՂ բնակիչների իրավունքներն ու արտոնությունները միջանկյալ շրջանում կողմերը ձևակերպելու են ԼՂ ներկայացուցիչների (ձևաչափը համաձայնեցվելու է) մասնակցությամբ։

Основные принципы мирного урегулирования нагорно-карабахского конфлицта, представленные на рассмотрение Президентов Армении и Азербайджана в качестве официального предложения со стороны Франции, Российской Федерации и Соединенных Штатов, как Cопрeдседателей Минской группы ОБСЕ на Совете Министров ОБСЕ (в Мадриде, 29 ноября, 2007г)

Мы, президенты Армении и Азербайджана едины во мнении, что стабильность, бесопасность и процветание региона требуют мирного урегулирования нагорно-карабахского (НК) конфликта.

Мы ссылаемся на положения Декларации о принципах, регулирующих отношвния между государствами-участницами СБСЕ/ОБСЕ, и содержащихся в Заключительном Акте Хельсинской Конференции (1975 г.), в частности на статью II о неприменении силы или угрозы силой, на статью IV, касающуюся территориальной целостности государств, и на стстью VIII, касающуюся равных прав и самоопределения народов.

В соответствии с этими положениями, им мы поручаем своим министрам иностранных дел, в сотрудничестве с Сопредседателями Минской группы ОБСЕ, начать работу по выработке1 всеобьемлющего Соглошения о мирном урегулировании конфликта (в дальнейшем- “Мирное Соглашение”), основываясь на следующих принципах:

1) Окончательный правовой статус НК будет определен путем плебисцита, предостовляющего населению НК возможность свободного и подлинного волеизъявления2. Модальности и время проведения этого плебисцита будут согласованы сторонами путем последующих переговоров как описана в (п. 9). Под населением НК подразумеваются лица всех национальностей, проживавшие в НК в 1988 году, в тех же этнических пропорциях как до начала конфликта3. Формулировка вопроса или вопросов для вынесения на плебисцит не должна быть ограниченной и может допускать возможность любого статуса.

2) Во время промежуточного периода, до определения окончательного правового статуса НК, его население будет иметь определенные права и привилегии4, которые должны быть изложены в Мирном Соглашении, в соответствии с нижеописанными указаниями:

Население/жители Нагорного Карабаха будет иметь право защищать и контролоировать свою политическую и экономическую жизнеспособность и безопасность в рамках демократического общества, приверженного нормам закона. Их права человека и основополагающе свободы будут уважаться.

Население НК будет иметь право формировать посредством выборов органы власти для управления НК во время промежуточного периода. Эти органы будут осуществлять законодательную и исполнительную власти во внутренних делах НК, а также учреждать и поддерживать судебную систему для отправления правосудия. Официальные лица будут также наделены правом вступать во внешние контакты в тех сферах, которые будут обозначены в Мирном Соглашении.

Промежуточные власти НК смогут иметь статус наблюдателя в ОБСЕ на тех сессиях, когда будут обсуждаться вопросы непосредственно касающиеся Нагорного Карабаха. Они будут также иметь право на членство в тех международных организациях, в которых наличие государственности не является предусловием.

Население НК будет обладать правом на получение помощи от иностранных государств и международных донорских организаций, при условии, что такая помощь предусматривается для содействия правам человека, мирному экономоческому и демократическому развитию, культурным и торговым связям, или удовлетворения основных гуманитарных потребностей. Они также будут обладать правом на прямые иностранные инвестиции и доступ к международным рынкам.

3) Все азербайджанские территории вокруг НК, находящиеся под армянским контролем будут возвращены под азербайджанский контроль в нижеизложенном порядке, подробные модальности которого будут согласованы сторонам в Мирном Соглашении: Территории, расположенные на востоке и юге от НК, до южной границы коридора, описанного в (п. 4), будут возвращены, как только Мирное Соглашение вступит в силу, будут дислоцированы и задействованы международные миротворческие силы (МС) и будут действовать международные гарантии безопасности (включая гарантии Совета Безопасности ООН).

Армянские поселенцы покинут районы, указанные в предыдущем параграфе, при содействии международного сообщества. Азербайджанские гражданские власти войдут на указанные территории после пазмещения там международных миротворческих сил (МС) и передислокации армянских войск.

Армянские войска будут передислоцированы из Кельбаджарского района, за исключением остающегося ограниченного контингента, размещенного в согласованной зоне, которая будет определена в Мирном Соглашении.

Кельбаджарский район будет находиться под переходным международным мониторингом посредством комисии ОБСЕ, в которую войдут армянские и азербайджанские представители. Во время перходного международного мониторинга Кельбаджарского района, переселение армянских поселенцев из Кельбаджарского района будет поощряться с помощью международным сообществом.

Азербайджанским внутренне перемещенным лицам будет позволено вернуться в Кельбаджарский район через 5 лет после того, как вступит в силу Мирное Соглашение (Этот период может быть продлен или сокращен со стороны совместной комисии, описанной в (п. 11), в зависимости от эффективности гарантий безопасности).

4) Коридор согласованной ширины будет связывать НК с Арменией.

До определения окончательного правового статуса НК, этот коридор будет находиться под контролем временных властей НК, в соответствии с условиями статуса кво на момент, когда Мирное Соглашение вступит в силу. После определения окончательного правовоо статуса НК, функционирование коридора будет регулироваться с учетом окончательного статуса НК.

5) Все внутернне перемещенные лица и беженцы с пострадавших от конфликта районов будут иметь право на добровольное возвращение, как только Управление Верховного Комиссара ООН по делам беженцев определит, что для этого на местах их бывшего проживания есть надлежащие условия, в соответствии с положениями, которые будут изложены в Мирном Соглашении. Все лица, возвратившиеся на места своего бывшего проживания будут обладать правами человека и основополагающими свободами без какой-либо дискриминации. Межобщинное сосуществование будет поощряться сторонами или содействии международного сообщества, с целью снижения напряжения и нормализации экономической, политической и социальной жизнедеятельности между этническими армянами и азербайджанцами.

6) Международные миротворческие силы будут развернуты сразу после того, как Мирное Соглашение вступит в силу, в целях мониторинга передислокации армянских войск и демилитаризации освобожденных территорий. Подразделения в составе-миротворческих сил будут предоставляться государствами на добровольной основе. Отбор миротворческого контингента будет производиться обеими сторонами по взаимному согласию. Каждая ис сторон имеет право на вето в отношении выбора другой стороны.

Азербайджан обязуется не направлять военный персонал и вооружения за пределы нынешней линии соприкосновения, за исключением полицейских подразделений в эквивалентной пропорции с гражданским населением касательно полицейских подразделений ныне дислоцированных в других районах Азербайджана и за исключением подразделений пограничных войск с вооружением и техникой вдоль азербайджано-иранской границы (в пределах, эквивалентных поддерживаемому в ностоящее время уровню на каждый километр на восточном участке азербайджано-иранской границы).

Стороны обязуются не применять силу против друг друга, а также в Нагорном Карабахе и вокруг него. Страны Сопредседатели Минской группы, в консультации с Арменией и Азербайджаном, будут разрабатывать двусторонние, а также коллективные гарантии безопасности и заверения в поддержке выполнения соглашения и общей безопасности на Южном Кавказе.

7) Открытые и беспрепятственные транспортные и коммуникационные связи между сторонами будут поощряться во всем регионе, включая прямой и беспрепятственный наземный доступ Азербайджана в Нахичевань, открытие всех границ и возобновление коммуникаций.

8) Международная донорская конференция, созванная международными финансовыми институтами, в сотрудничестве  со странами-Сопредседателями, создадут фонд разминирования и восстановления инфраструктуры, включая дороги и телекоммуникации в пострадавших от военных действий районах вокруг и внутри Нагорного Карабаха.

9) Стороны, в сотрудничестве со странами Сопредседателями созовут четыре отдельных комитета. Эти комитеты будут работать на основе консенсуса и будут:

Заниматься подробными модальностями и временем проведения плебисцита по определению окончательного правового статуса НК.

Вырабатывать технические детали относительно коридира, на основе концепции, описанной в п. 4.

Оценивать все остающиеся вопросы, которые не были затронуты в этих основополагающих принципах.

Разрабатывать модальности перехода от международного мониторинга Кельбаджарского района посредством комисии ОБСЕ к возобновлению полного административного контроля со стороны Азербайджана.

10) По истечении 5 лет после после вступления в силу Мирного Договора, страны со-председатели соберут конференцию для рассмотрения прогресса сделанного рабочими группами и в целом исполнения Мирного Договора.

11) Совместная коммиссия по надзору возглавляемая странами со-председателями, совместно с членами согласованными сторонами, будут разрешать все вопросы связанные с выполнением Мирного Договора.

12) Страны со-председатели Минской Группы будут приглашены сторонами для засвидетельствования Мирного Договора и подтверждения их намерений следить за выполнением Мирного Договора и выполнять соответствующие шаги для соблюдения приверженности Мирному Договору.

13) Стороны, при поддержке стран-сопредседателей, попросят Совет Безопасности ООН принять резолюциую в поддержку Мирного Договора как гарантию его выполнения и прав населения НК в переходный период до определяния окончательного статуса НК.

14) Стороны, после консультации со странами-сопредседателями, попросят ОБСЕ и ООН принять меры в соответствии с Декларацией о Принципах ОБСЕ и Хартии ООН, в случае подобной необходимости.

Стороны начнут работу по выработке Мирного Соглашения сразу после получения подтверждения основополагающих принципов со стороны Президентов, в присутствии Сопредседателей и добросовестно проведут переговоры по подготовке, с тем, чтобы заключить Соглашение в течение 6 месяцев.

2 Согласно консультативному заключению Международного Органа Правосудия по Западной Сахаре, 16 октября, 1975 г.

3Ссылки будут сделаны на результаты переписи проведенной в Советском Союзе до начала конфликта.

4Права и привилегии жителей НК в переходный период будут оформлены сторонами с участием (формат которого будет согласован) представителей НК.

Basic principles for a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict, transmitted at the OSCE Ministerial Council (Madrid, 29 November 2007) as an official proposal of France, the Russian Federation and the United States of America, as Co-Chairs of the OSCE Minsk Group, for consideration by the Presidents of Armenia and Azerbaijan

We, the Presidents of Armenia and Azerbaijan, agree that the stability, security, and prosperity of the region require the peaceful resolution of the Nagorno-Karabakh (NK) conflict.

We refer to the provisions of the Declaration on Principles Guiding Relations Between CSCE/OSCE Participating States of the Final Act of the Helsinki Conference (1975), in particular to Article II related to refraining from the threat or use of use of force, to Article IV related to the territorial integrity of States, and to Article VIII related to the equal rights and self-determination of peoples.

In accordance with these provisions, we hereby instruct our Foreign Ministers, in cooperation with the Co-Chairs of the OSCE Minsk Group, to draft1 a comprehensive agreement on the peaceful resolution of the conflict (hereinafter, the “Peace Agreement”), based on the principles below:

1) The final legal status of NK will be determined through a plebiscite allowing the free and genuine expression of the willof the population of NK. The modalities and timing of this plebiscite will be agreed by the parties through future negotiations as described in (9). The population of NK is understood as the population of all ethnicities living in NK in 1988, in the same ethnic proportions as before the outbreak of the conflict3. The formulation of the question or questions to be asked in the plebiscite should not be limited, and could cover the full range of status options.

2) During the interim period until the determination of the final legal status of NK, its inhabitants will enjoy certain rights and previliges4 to be specified in the Peace Agreement, in accordance with the guidelines below:

The inhabitants of NK will have the right to protect and control their political and economic viability and security within a democratic society committed to the rule of law. Their human rights and fundamental freedoms will be respected.

The inhabitants of NK will have the right to elect officials to govern NK during the interim period. These officials will exercise legislative and executive power over the internal affairs of NK, as well as provide for the establishment and maintenance of courts of law to administer justice. These officials will also be able to engage in external relations in those areas specified in the Peace Agreement.

The interim authorities of NK will be allowed observer status in the OSCE for those sessions in which issues directly related to NK are discussed. They will also have the right to seek membership in international organizations for which statehood is not a precondition.

The inhabitants of NK will be entitled to receive aid from foreign counties and international donor organizations provided that such aid intended to promote human rights, peaceful economic and democratic development, cultural and commercial ties or to meet basic humanitarian needs. They will also be able to seek foreign direct investment and access to international markets.

3) All the Azerbaijani territories around NK under Armenian control will be returned to Azerbaijan’s control in stages in accordance with the guidelines below, with detailed modalities to be agreed between the parties in Peace Agreement:

The territories situated east and south of NK, as far as the southern limit of the corridor stipulated in (4), will be retuned when the Peace Agreement enters into force, international peacekeeping forces (PFK) have been deployed and are operational, and international security assurances are in place (including those of the UN Security Council).

Armenian settlers shall depart from the areas indicated above, with assistance of the international community (IC). Azerbaijani civil authorities shall reenter these areas after the deployment of the PKF and redeployment of the Armenian forces.

Armenian troops shall redeploy from Kelbajar district, with the exception of a remaining limited contingent stationed in an agreed area stipulated in the Peace Agreement.

Kelbajar district shall be placed under transitional international monitoring by an OSCE commission that will include Armenian and Azerbaijani representatives. During the transitional international monitoring of Kelbajar district, Armenian settlers shall be encouraged, with the assistance of the IC, to depart from Kelbajar district.

Azerbaijani IDPs will be allowed to return to Kelbajar district five years after entry into force of the Peace Agreement. (This period can either be extended or reduced by the joint commission described in (11), depending on the efficacy of the security assurances.

4) A corridor of an agreed width will link NK to Armenia. Until the determination of the final legal status of NK, this corridor will be maintained by the NK interim authorities under the conditions of the status quo prevailing when the Peace Agreement enters into force. After the determination of the final legal status of NK, the functioning of the corridor will be regulated taking into account NK’s final status.

5) All internally displaced persons and refugees from the conflict-affected areas will have a right to return on a voluntary basis, as soon as the Office of the U. N. High Commissioner for Refugees has determined that conditions are appropriate, in the places of their former residence according to provisions to be specified in the Peace Agreement. All persons who have returned to their places of former residence will enjoy human rights and fundamental freedoms without discrimination of any kind. Inter-communal coexistence will be prompted by the parties with the support of the international community to reduce tension and normalize economic, political, and social life among ethnic Armenians and Azerbaijanis.

6) All international peacekeeping operations will be deployed immediately after entry into force of the Peace Agreement to monitor the Armenian redeployment and the demilitarization of evacuated areas. PKF units shall be drawn from nations that volunteer troops. The selection of troops for the PKF shall be done by the parties by mutual consent. Each party has the right to veto the other’s choice.

Azerbaijan will commit not to send military personnel or equipment beyond the current line of contact, with the exception of police units (in equivalent proportion with civilian population as pertains to police unites currently deployed in other Azerbaijani provinces) and with the exception of border detachments and associated equipment along the Azerbaijan-Iran border (at a level equivalent to those currently maintained per kilometer along the eastern Azerbaijan-Iran border).

The sides will pledge non-use of force against each other, including in NK and around NK. The Co-Chair countries will consult with Armenia and Azerbaijan on developing bilateral as well as collective security guarantees and assurances to support the implementation of the Peace Agreement and overall security in the South Caucasus.

7) Open and unimpeded transport and communication links between the parties will be prompted throughout the region, including, in particular, direct and immediate land access for Azerbaijan to Nakhichevan and reopening of all borders and communications.

8) An International Donors’ Conference convened by the International Financial Institutions, in cooperation with the Co-Chair countries, will develop a fund for demining and reconstruction of infrastructure, including roads and telecommunications in the conflict-affected areas around and inside NK.

9) Four separate working committees will be created by the parties, in cooperation with the Co-Chair countries. These committees will work on the basis of consensus and will:

Addressed the detailed modalities and the timing of a plebiscite to determine the final legal status of NK.

Work out the technicalities of the corridor on the basis of the concept described in (4).

Elaborate the modalities in Kelbajar District of the transition from the international OSCE monitoring commission to Azerbaijan’s resumption of full administrative control.

Assess all remaining questions not yet dealt with in these basic principles.

10) Five years after the entry into force of the Peace Agreement, a review conference will be convened by the Co-Chair countries to assess the progress of the working committees and the overall implementation of the Peace Agreement.

11) A joint supervisory commission led by the Co-Chair countries, with members to be agreed by the parties, will settle all issues related to the implementation of the Peace Agreement. 

12) The Minsk Group Co-Chair countries will be requested by the parties to witness the Peace Agreement and to affirm their intention their intention to monitor closely the implementation of the Peace Agreement and to take appropriate measures to promote compliance with the Peace Agreement.

13) The UN Security Council will be asked by the parties, with the support of the Co-Chair countries, to adopt a resolution endorsing the Peace Agreement as guarantor of its implementation and of the rights of the population of NK during the interim period until  the determination of NK’s final status.

14) The OSCE and UN will be asked by the parties, after consultation with the Co-Chair countries, to adopt measures in accordance with the OSCE Declaration on Principles and the UN Charter, should the need arise.

  1. The parties will start work on drafting the Peace Agreement immediately after the two Presidents’ endorsement of the basic principles, witnessed by the Co-Chair s, and will conduct drafting negotiations in good faith to conclude the Agreement within 6 months.
  2. Per the Advisory Opinion of the International Court of Justice for West Sahara, 16 October 1975.
  3. The references to be used will be the results of the last census organized in the Soviet Union before the outbreak of the conflict.
  4. The rights and privileges of the inhabitants of NK during the interim period will be finalized by the parties with the participation (in a form to be agreed) of NK representatives.

Հավելված Ժ

ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

1918-20. Նախիջևան և Կարս՝ Արցախի ու Զանգեզուրի դիմաց

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճելի հարցերը փոխանակման ճանապարհով կարգավորելու առաջարկ առաջին անգամ արել են բրիտանացիները:

1919-ին նրանք փորձում էին համոզել Հայաստանին, որ հրաժարվի Արցախից և Զանգեզուրից: Փոխարենը բրիտանացիները խոստանում էին Հայաստանին միացնել Նախիջևանը և Կարսը:

1918-1920 թթ․ Ադրբեջանը հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի, ինչպես նաև Կարսի նկատմամբ:

Բրիտանացիները ոչ միայն տարածքների, այլև մարդկանց փոխանակում էին առաջարկում: Նրանք Հայաստանին առաջարկում էին հրաժարվել Արցախից, բոլոր արցախցիներին բնակեցնել Արարատյան դաշտում, իսկ Արարատյան դաշտում բնակվող բոլոր թաթարներին, իմա՝ ադրբեջացիներ, տեղափոխել և բնակեցնել Արցախում:

Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտավ Նախիջևան և Կարս: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը Նախիջևանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջևանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել ու փրկվել:

Կարսը գրավեցին քեմալականները 1920-ի հոկտեմբերին: Նույն՝ բրիտանացիների գործուն միջամտությամբ նաև Արցախը մնաց Ադրբեջանի կազմում:

Սախարովի առաջարկը

Բրիտանացիներից հետո տարածքների փոխանակման ճանապարհով Ղարաբաղյան հարցի լուծում առաջ է քաշել Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը 1988-ի դեկտեմբերին:

Սախարովն առաջարկում էր Մեղրին փոխանցել Խորհրդային Ադրբեջանին, որպեսզի վերջինս ցամաքային կապ հաստատի Նախիջևանի հետ: Դրա փոխարեն Ադրբեջանին առաջարկում էր հրաժարվել Լաչինի շրջանից, որպեսզի ԼՂԻՄ-ը միացվի և ցամաքային կապ ունենա Խորհրդային Հայաստանի հետ:

Թուրղութ Օզալի գաղափարը

1991-ի գարնանը Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը իր խորհրդական Ջենգիզ Չանդարին գործուղեց Խորհրդային Ադրբեջան, որպեսզի հանդիպի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ և շոշափի նրա կարծիքը ղարաբաղյան հարցը տարածքային փոխանակման ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ:

1992-ի ապրիլին Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագին և պետքարտուար Ջեյմս Բեյքըրին ներկայացրեց այդ տարբերակը:

Confidential, The White House, Washington

April 28, 1992, Oval Office

President Bush meeting with President Turgut Ozal

Presisent Ozal: I have an idea. Nagorno Karabakh is 80 percent Armenian and 20 percent Azeri. They could swap territory, with Nagorno Karabakh going to Armenia and Azerbaijan getting the piece of Armenia that separates the two parts of Azerbaijan. Stalin created the borders down here. He divided Azerbaijan to give it to the Armenians to buy them off.

Secretary Baker: What would happen to the Armenians in the southern part that you would give to Azerbaijan?

Presisent Ozal: All together, not more than 50,000 people would have to be moved. Otherwise this war will continue forever… They [Azerbaijan] need a corridor. This would also benefit Armenia. There is another reason to do this. The Central Asian republics need a connection to Europe… With my plan, there could be a connection through Azerbaijan to Turkey and to the Europe. These states need lines of communication to Europe that don’t go through Russia.

Secretary Baker: Would the Azeris be interested? Let us know. We might be willing to follow up.

Կոնֆիդենցիալ, Սպիտակ Տուն, Վաշինգտոն

Ապրիլ 28, 1992, Օվալ կաբինետ

Նախագահ Բուշի հանդիպումը նախագահ Թուրղութ Օզալի հետ

Նախագահ Օզալ – Ես մի գաղափար ունեմ։ Լեռնային Ղարաբաղի 80 տոկոսը հայերն են և 20 տոկոսը՝ ադրբեջանցիները։ Նրանք կարող են փոխանակել տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանա Հայաստանից մի կտոր, որը բաժանում է Ադրբեջանի երկու մասերը։  Ստալինն այստեղ ներքևում սահմաններ է ստեղծել։ Նա Ադրբեջանը կիսեց, որ հանձնի հայերին ու սիրաշահի նրանց։

Պետքարտուղար Բեյքըր – Ի՞նչ կլինի հայերի հետ երկրի հարավային մասում, որը դուք տալիս եք Ադրբեջանին։

Օզալ – Բոլորը՝ ոչ ավելի, քան 50 000 մարդ, պետք է տեղափոխվեն։ Այլապես այդ պատերազմը հավերժ կշարունակվի։  նրանց [Ադրբեջանին] միջանցք է պետք։  Դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Դրա համար կա նաև մեկ այլ պատճառ։ Կենտրոնական Ասիայի հանրապետություններին պետք է կապ Եվրոպայի հետ․.. Իմ պլանով՝ Ադրբեջանի միջոցով կարող է կապ լինել Թուրքիայի, ապա Եվրոպայի հետ։  Այդ պետությունները Եվրոպայի հետ Ռուսաստանը շրջանցող հաղորդակցության գծերի կարիք ունեն։

Բեյքըր – Ադրբեջանցիներին սա կհետաքրքրի՞։  Մեզ կասեք։  Հնարավոր է՝ մենք ցանկանանք առաջ շարժվել այս ուղղությամբ։

Փոլ Գոբլի ծրագիրը

Նույն՝ 1992-ին տարածքների փոխանակման գաղափարը առաջ քաշեց ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլը: Ամերիկացի դիվանագետը նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ․

Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից,

երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ ջրային պաշարներից,

երրորդ` խոշոր ուժերի տեղակայում հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես:

Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարավորությունը. Ղարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին՝ ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Առաջարկվում էր նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվողև Նախիջևանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը:

Հետագայում` 2000-ի հունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թույլ տվել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարևորություն չունի, երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարևորությունն է հայերի և Հայաստանի համար:

Ինչ էր ասում Լևոն ՏերՊետրոսյանը

2008թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում «տասը տարի թաքցված» փաստաթղթից` այն որակելով «մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ»:

Տեր-Պետրոսյանը Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված:

«Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ 1988-ի սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայում Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք»:

Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. «Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր»:

Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեղրին հանձնելու տարբերակի» մասին

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանը մի հարցազրույցում ասաց. «Մեղրին հանձնելու տարբերակը Փոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: «Տարածքների փոխանակման սկզբունքներ» կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք`պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել»:

2008-ի փետրվարին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբներին և 2000-ին կտրականապես ու վերջնականապես մերժվել է: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994-ին՝ Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային՝ Հայաստանի անմիջական հարակից մասը՝ մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Որքան էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը այսօր հերքեն, փաստ է, որ Մեղրիի առաջարկներ եղել են։ Մի հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է. «Կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո՛, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ևս հաստատել է, որ տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է բավական լրջորեն. «Ես` որպես պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրիի տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Քոչարյան-[Հեյդար] Ալիև և Աբիևի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետև Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել և ասել, որ լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին, այս հարցի շուրջ համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաև Արամ Սարգսյանը»:

Վազգեն Սարգսյանը՝ Մեղրիի մասին

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը համընկավ այս քննարկումների հետ։ Նախքան ահաբեկչությունը վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ օգոստոսին Սյունիք կատարած այցի ժամանակ, ուղղակի կերպով դեմ դուրս եկավ Մեղրիով միջանցք տրամադրելու քննարկումներին, հայտարարելով․

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

1999-ի քննարկումները

Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ն և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:

1999-ի սեպտեմբերին Քոչարյան-Ալիև հերթական հանդիպումը կայացավ Սադարակում՝ Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:

Այդ հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Քոչարյանին և Ալիևին հղած ուղերձում քաջալերում և հույս էր հայտնում, որ եթե նախագահներն իրենց աշխատանքի այս փուլը կարողանան ավարտել մինչև նոյեմբեր կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա «Ստամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին»:

1999-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիևի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Աբիևի հետ:

Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունը հայտնելով տարածքների փոխանակման առաջարկին:

«Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր ԼՂ-ին անկախություն տալուն, անշուշտ` ոչ դե-յուրե, այլ դե-ֆակտո»,- ասել է Նամազովը:

Ալիևն իր հրապարակային ելույթներում ընդունել է, որ 1999-ի ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնք հակասել են Ադրբեջանի շահերին, մյուս կողմից պնդել, թե Հայաստանն է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. «Մենք մի քանի անգամ հանդիպեցինք ԼՂ կարգավորման միջև:

Հոկտեմբերի 27-ը և «տարածքների փոխանակումը»

1999-ի հոկտեմբերի 26-ին Ալիևն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Քոչարյանը հեռախոսով զրուցում է Ելցինի հետ: Նույն օրը Երևանում Բաքվից ժամանած ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը:

Բանակցությունները, որին մասնակցում էին նաև վարչապետ Վազգեն Սարգսյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շարունակվում են ավելի քան հինգ ժամ: Այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը շտապում է Ազգային ժողով, իսկ Օսկանյանը ամերիկյան պատվիրակությանը ուղեկցում է օդանավակայան: Կարճ ժամանակ անց, երբ Երևանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում էր Անկարա՝ թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի Ազգային ժողովում լսվում են կրակոցներ:

Ահա այս զուգադիպումն է պատճառ դարձել պնդելու, որ ահաբեկչությունը կապված էր Ղարաբաղյան կարգավորման հետ: Ավելին` շրջանառվում էին տեսակետներ, թե կարգավորման տարբերակին, որը ենթադրում էր տարածքային փոխանակումներ, առաջին հերթին դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը:

«Դեպքից մի քանի օր առաջ Կարենը երկու անգամ այդ մասին կիսվել է ինձ և որդուս հետ: Նա ինձ և Ստեփանին ասաց, որ որոշված է Մեղրիով ճանապարհ թողնել: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, նույնիսկ ուրախացած են, որովհետև խոստացել են մեծ փողեր, մտածում էին այդ գումարներով Հայաստանը կարգի բերել: Շատ շուտ Վազգենն անցավ Կարենի կողմը, համոզվեց, որ չի կարելի տալ Մեղրին: Նա ասում էր, որ իրեն համոզել չեն կարող, որովհետև Մեղրին տալը Հայաստանի վերջն է»,- ասել է Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի այրին:

Ստամբուլի ԵԱՀԿ 1999 թ. նոյեմբերի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Քի Վեսթ

2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

2001-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր.

We will focus on three main issues;

  1. return of Azeri refugees to Shushi,
  2. Azerbaijan’s link with Shushi,
  3. Azerbaijan’s access to Nakhichevan via Meghri.

Մենք կենտրոնանալու ենք երեք հիմնական հարցերի վրա․

  1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,
  2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
  3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։

Ներկայացնում ենք մեկ այլ զրույցի սղագրություն, որը տեղի է ունեցել 2001-ի գարնանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Այս զրույցը տեղի է ունեցել նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը:

Զրույցի ընթացքում նշվում է, որ քննարկվում է չորս հիմնական սկզբունք.

  1. Արցախի կարգավիճակ,
    2. Հայաստանի կապը Արցախի հետ,
    3. Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ,
    4. Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Շուշի:

Հանդիպման ընթացքում նշվում է, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջում Արցախի հետ անխոչընդոտ կապն ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլև անվտանգության նկատառումներով:

Ադրբեջանը պահանջում է, որ Նախիջևանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի է Հայաստանի համար:

Երևանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախը անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, և Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապը Իրանի հետ), մինչդեռ Նախիջևանը ցամաքային սահման ունի Թուրքիայի և Իրանի հետ։

Այսինքն, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջևանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, մինչդեռ եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, ապա Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։

Բացի այդ, երբ Լաչինի միջանցքը տրամադրվում է Հայաստանին, ապա դրանից Ադրբեջանը երկու մասի չի կիսվում, մինչդեռ եթե Ադրբեջանին տրվում է տարածք Նախիջևանի հետ կապվելու համար, ապա Հայաստանը կիսվում է երկու մասի (եթե տարածքը Արաքս գետի երկայնքով չէ): Իսկ եթե տարածքը տրվում է Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, ապա Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից և Արաքս գետի այդ հատվածից: Հաշվի առնելով այս ամենը, հայկական կողմը մերժելի է համարում տարածք կամ միջանցք տրամադրել Ադրբեջանին, բայց դեմ չէ, եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով (overpassing elevated road), որը կարող է լինել Ադրբեջանի սեփականությունը:

2001-ի ամռանը ԵՄ պատվիրակների հետ ՀՀ բարձր ղեկավարության հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացնում է, թե ինչ է քննարկվել Քի Վեսթում.

The four element of the pachage are:

  1. NK’s status,
  2. Armenia’ accesss to NK,
  3. Azerbaijan’s acces to Shushi,
  4. Return of refugees, mainly, to Shuhi.

We thought that we had reached certain agreements in Paris, to move on, but suddenly Aliyev backtracked and put new conditions.

On the status, we, basically, were getting the highest possible, similar to the one of the corridor. In exchange, they were getting free and unimpeded link to Nakhijevan, given that the status of their access was not similar to ours. Free and unimpeded implied that Azerbaijani cars would not be stopped on the way and not passing through the Armenian customs service. At Key West, Americans provided us with high-tech staff and maps to work on. It was envisaged that whether their road crossed Armenia’s populated areas and on the border with Iran, the road would be elevated. With this option, taking into account that the road’s certain portions would be on the ground. Armenia’s territory would be shortened at 8 meters.

Փաթեթի չորս տարրերը․

  1. ԼՂ կարգավիճակ,
  2. Հայաստանի մատչումը (access) ԼՂ-ին,
  3. Ադրբեջանի մատչումը Շուշիին,
  4. Փախստականների վերադարձը, հիմնականում՝ Շուշի։

«Մենք կարծում էինք, որ Փարիզում որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի առաջ շարժվենք, բայց հանկարծ Ալիևը նահանջեց և նոր պայմաններ առաջ քաշեց։

Կարգավիճակի առումով ըստ էության մենք ստանում էինք առավելագույն հնարավորը, նույնը, ինչ միջանցքի դեպքում էր։ Փոխարենը նրանք ազատ ու անարգել կապ էին ստանում Նախիջևանի հետ, սակայն նրանց ելքի (access) կարգավիճակը նույնական չէր մերինի հետ։  Ազատ և անարգել երթևեկությունը ենթադրում էր, որ ադրբեջանական ավտոմեքենաները չէին կանգնեցվելու ճանապարհին և չէին անցնելու Հայաստանի մաքսային ծառայության միջոցով։

Քի Վեսթում ամերիկացիները մեզ տրամադրել էին տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետներ և աշխատանքի համար քարտեզներ։  Ակնկալվում էր, որ անկախ նրանից, թե իրենց ճանապարհը կհատի Հայաստանի բնակավայրերն ու Իրանի հետ սահմանը, այն պետք է լիներ վերգետնյա։  Այս տարբերակով, հաշվի առնելով, որ ճանապարհի որոշակի հատվածներ լինելու են անմիջապես գետնի վրա, Հայաստանի տարածքը կարճանում էր ութ մետրով»։

Այս տեքստից ուշագրավ է վերջին հատվածը՝ Հայաստանի տարածքը կարճանում է ութ մետրով, ինչը նշանակում է, որ Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, Ադրբեջանին տրվող միջանցքը 8 մետր լայնություն է ունենալու և այն հատվածներում, որտեղ լինելու են հայկական գյուղեր, միջանցքը կառուցվելու է վերգետնյա:

Եվրոպացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2001-ի հոկտեմբերին այսպիսի մանրամասներ է պատմել.

«Արցախի կարգավիճակի հարցը կոնֆիդենցիալ է։ Ոչ մամուլի համար, բայց ասեմ, որ Արցախը տրվում էր Հայաստանին, և կապը իրականացվելու էր Լաչինի միջոցով, որը նույնպես տրվելու էր Հայաստանին: Այդ տարածքի անվտանգությունը երաշխավորվելու էր հավանաբար ՄԱԿ-ի ուժերով: Ադրբեջան-Նախիջևան կապը անցնելու էր Հայաստանի տարածքով, և տարաձայնությունը հենց այստեղ էին: Ալիևը ուզում էր սուվերեն իրավունք ունենալ այդ ճանապարհի նկատմամբ, իսկ հայկական կողմը դրան դեմ էր:

Թեև այսօր Քոչարյանին մեղադրում են, թե իբր նա Մեղրիի շրջանը պատրաստվում էր զիջել Ադրբեջանին, դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Քոչարյանը 1999-ին, 2000-ին և 2001-ին բանակցել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ/միջանցք տրամադրելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում, բնական է, հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ վտանգվում է Իրանի հետ ցամաքային կապը։

Միջազգային միջնորդները, հաշվի առնելով Հայաստանի և նաև Իրանի մտահոգությունները, առաջարկել են տարբերակ, ըստ որի՝ Հայաստանը և Իրանը Արաքսի վրայով ունենում են ցամաքային երկու ճանապարհ։ Այսպիսով, Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանը Իրանի հետ կապող երկու ցամաքային միջանցք/ճանապարհները երկու տեղում խաչաձևվում են։

Ամփոփելով 1999-ի քննարկումները, պետք է ընդգծենք, որ Մեղրիի տարբերակը մերժել է Հայաստանը։

2001-ին Քի Վեսթում կրկին քննարկվում էր միջանցքներ տրամադրելու տարբերակով Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը։ Այս անգամ մերժումը եկավ Բաքվից։

Ինչո՞ւ։

Պատճառներից մեկն այն էր, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին առաջարկում էր Նախիջևանի հետ կապի ոչ թե ցամաքային ճանապարհ, այլ վերգետնյա։ Առաջարկվում էր Արաքսի երկայնքով կառուցել շուրջ 40 կիլոմետր երկարությամբ կամուրջ, որը դրվելու էր Ադրբեջանի սուվերեն տրամադրության տակ։

Այսինքն, Ադրբեջանը Նախիջանի հետ կապվելու էր ոչ թե ցամաքով՝ Հայաստանի տարածքով, այլ Հայաստանի օդով։ Հետևաբար, Հայաստանը չէր կորցնում Իրանի հետ ցամաքային կապը։ Դրա դիմաց Ադրբեջանը հրաժարվում էր նախկին ԼՂԻՄ-ից և Լաչինի միջանցքից, որոնք դառնում էին Հայաստանի Հանրապետության մաս։

Սակայն վերգետնյա ճանապարհի տարբերակը ևս մի կողմ դրվեց, իսկ Քի Վեսթի գրավոր առաջարկով նախատեսվում էր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար Հայաստանի տարածքով՝ Արաքսի երկայնքով, տրամադրել «սուվերեն անցում» կամ, ինչպես գրված է այդ փաստաթղթի անգլերեն տարբերակում՝ sovereign passage:

Ահա սա է Քի Վեսթի էությունը և տարբերությունը 1999-ի առաջարկից, որը պատմագրություն է մտել Մեղրիի կամ տարածքների փոխանակման տարբերակ անունով։

Թաթուլ Հակոբյան

https://www.aniarc.am/2022/08/06/meghri-1999-long-read-tatul-hakobyan/

Լուսանկարը՝ ՄՈՆԴ ԴԻՊԼՈՄԱՏԻԿԻ

ՀԱՎԵԼՎԱԾ Ի

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ կառավարության միջև

10 օգոստոս, 1920թ., Թիֆլիս

1920թ. օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ-ն` հանձին լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի` մի կողմից, և Հայաստանի ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանի ու Արտաշես Բաբալյանի` մյուս կողմից, ելնելով Հայաստանի անկախության և լրիվ ինքնուրույնության ճանաչումից, ստորագրեցին սույն համաձայնագիրը.

  1. 1920 թ. օգոստոսի 10-ի ցերեկվա ժամը 12-ից ՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված:
  2. Հայաստանի զորքերը գրավում են հետեւյալ գիծը. Շահթախթի-Խոք-Ազնաբյուրտ-Սուլթանբեկ և այնուհետև Կուկիից դեպի հյուսիս ու Բազարչայից (Բազարքենդ) դեպի արևմուտք ընկած գիծը, իսկ Ղազախի նահանգում` ս.թ. հուլիսի 30-ին նրանց գրաված գիծը:

ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար:

  1. Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով:
  2. Ռազմական գործողությունների դադարեցման հետ միասին կողմերը դադարեցնում են ռազմական ուժերի կենտրոնացումը ինչպես վիճելի, այնպես էլ սահմանային տարածքներում:
  3. Առաջիկայում` մինչև ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը, Շահթախթի-Ջուլֆա հատվածի երկաթգծի շահագործումը հանձնվում է Հայաստանի երկաթուղու վարչությանը, սակայն այն հաշվով, որ այն չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:
  4. ՌԽՖՍՀ-ն երաշխավորում է Հայաստանի կառավարության այն բոլոր զորամասերի ազատ մուտքը (զենքով և հանդերձանքով) Հայաստան, որոնք հայտնվել են խորհրդային զորքերի գրաված գծից այն կողմ:

Սույն համաձայնագիրը ստորագրվում է երկու օրինակից, որոնցից մեկը հանձնվում է Հայաստանի ներկայացուցիչներին, մյուսը` ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին:

Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Բ. Վ. Լեգրան,

Հայաստանի պատվիրակներ` Ա. Բաբալյան, Ա. Ջամալյան:

ՀԱՎԵԼՎԱԾ Լ

Ռուսաստանի և Հայաստանի միջև եզրափակիչ արձանագրությունը*

28 հոկտեմբեր, 1920թ

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության լիազոր Լեգրանը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներ Շանթը, Տերտերյանը և Զարա‎ֆ‎յանը 1920թ. հոկտեմբերի 28-ին համաձայնության եկան հետևյալի շուրջ.

Առաջին. մի կողմից ՌԽՖՍՀ և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն արձանագրությանը կից հաշտության պայմանագրի նախագիծը և նրան վերաբերող բոլոր լրացումները ստորագրելու պարտավորություն են ստանձնում, պայմանով, որ

  1. ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունները ճանաչում են Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի մարզերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային անսասան իրավունքը և այդ գավառների սահմաններից դուրս են բերում բոլոր զորամասերը, որոնք ՌԽՖՍՀ և Ադրբեջանի հրամանատարության ենթակայության տակ են:
  2. Հայաստանի կառավարությունը, իր հերթին, անվերապահորեն հրաժարվում է Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից, բացի այն անկյան նկատմամբ, որն առաջանում է Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի և Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի գավառի հյուսիսային սահմանագծի մի մասից` Կիքարդաղից դեպի Չիչաքլը սարը գնացող պայմանական գծով:

Երկրորդ. Հայաստանի Հանրապետությունը, Թուրքական Հայաստանի մարզերի վիճելի հողային հարցերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրություններով, պատրաստ է այդ հարցերի լուծման համար ՌԽՖՍՀ կառավարության օժանդակությունը ընդունել այն բանից հետո, երբ

  1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը իր զորքերը հետ է քաշում մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը:
  2. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը հրաժարվում է Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից:
  3. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը անվերապահորեն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հաշտության պայմանագրով:

Վերոնշյալ պայմանները գործի դրվելուց հետո ՌԽՖՍՀ-ի բարեկամական օժանդակությամբ վիճելի հողային հարցերի խաղաղ լուծման հիմունքները կմշակեն լրացուցիչ կերպով:

Վավերացնելու համար երկու կողմերի լիազորները ստորագրեցին և իրենց կնիքներով հաստատեցին այս արձանագրությունը:

Բնագիրը կազմված է և ստորագրված երկու օրինակով:

Լեգրան

Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարա‎ֆ‎յան:

* Շաւարշ Թորիկեան, ՙՀայկական հարցը եւ միջազգային օրէնքը՚, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, Պէյրութ, 1976, էջ 247-249:

– 28 հոկտեմբեր, 1920

ՀԱՎԵԼՎԱԾ Խ

Ադրհեղկոմի հռչակագիրը Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առթիվ

30 նոյեմբեր, 1920թ.

Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը խորին բերկրանքի զգացումով ողջունում է այն հերոսական ջանքերը, որ այս պահին հայ ժողովուրդն է գործադրում ավելի քան երկու տարվա ընթացքում Հայաստանին իսպառ քայքայման ու հուսահատության հասցրած դաշնակ կառավարության ատելի լծի դեմ մղվող պայքարում: Դաշնակների տիրապետության շրջանը արյունալի նախճիրի, ազգամիջյան սպանդի մի շրջան է, որի ընթացքում հեղվել է հայ և մահմեդական ժողովուրդների արյունը: Մուսավաթականների և դաշնակների` Անտանտային ծախու դարձած կառավարությունները ժողովուրդներին վերածել են վերջինի ձեռքի կույր գործիքի և իրենց իմպերիալիստական փափագներին հասնելու համար ժողովուրդներին լարել իրար դեմ` հարուցելով Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ու տարածքային այլ հարցեր, որոնք չէին լուծվի դաշնակ-մուսավաթական ռեակցիայի ջանքերով:

Հարյուրավոր ավերված գյուղեր, տասնյակ և հարյուր հազարավոր մերկ, սովյալ, իրենց հարազատ օջախներից զրկված մարդիկ. ահա ոչ հեռավոր անցյալի վկաները, անցյալ, որը ցույց է տալիս, թե ինչպես մի խումբ ավազակներ` համաշխարհային բուրժուազիայի լաքեյներ, իրենց անձնական շահերի պատճառով տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց մատնել են սովի, ցրտի ու մահվան:

Խորհրդային Ադրբեջանը, ընդառաջելով Հայաստանի և Զանգեզուրի սահմաններում մեր լավագույն կոմունիստ ընկերների անմեղ արյունը թափած և թափող դաշնակների իշխանության դեմ եղբայրական հայ աշխատավոր ժողովրդի պայքարին, հայտարարում է, որ այսուհետեւ ոչ մի տարածքային հարց չի կարող դառնալ երկու դարավոր դրացի ժողովուրդների` հայերի և մահմեդականների փոխադարձ արյունահեղության պատճառ: Զանգեզուրի և Նախիջևանի նահանգների տարածքները կազմում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք, Զանգեզուրի սահմաններում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են, իսկ Խորհրդային Ադրբեջանի զորքերը` հանվում:

Բացի այդ, Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանի առջեւ լայնորեն բացում է նավթի և այն բոլոր մթերքների անսպառ պաշարների դարպասները, որոնցով օժտված է:

Այդ հարստությունները, որոնք կորզվել են համաշխարհային իմպերիալիզմի գիշատիչների կողմից, և  հանուն որոնց արյունալի խրախճանքներ են սարքվել Անդրկովկասի տարածքում, այսուհետև կդառնան Ռուսաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի աշխատավորների սեփականությունը, որոնք, համախմբվելով, կուռ շարքեր կազմած, կքայլեն մինչև համաշխարհային կոմունիզմի վերջնական հաղթանակը:

Կեցցե՜ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի աշխատավորության եղբայրական դաշինքը:

Կեցցե՜ համաշխարհային հեղափոխությունը, որը բերում է խաղաղություն, եղբայրություն և ազատագրում աշխարհի ճնշվածներին:

ՀԱՎԵԼՎԱԾ Ծ

Ալեքսանդր Մյասնիկյանի ողջույնի հեռագիրը Գորիսի Հեղկոմին

22 հուլիս, 1921թ

Խորհրդային Սոց. Հայաստանի ժողով. կոմիս. նախագահի ողջոյնի հեռագիրը, ստացած 22-ին յուլիսի, ժամը 3-ին:

ԳՈՐԻՍ-ՅԵՂԿՈՄԻՆ

Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետության ժողովրդական կոմիսարների անունից ողջունում եմ Կովկասեան I-կորպուսի քաջամարտիկ կարմիր բանակայիններին, հրամանատարներին և կոմիսարներին, որ Հայկական կարմիր բանակի հետ միասին ձեռք-ձեռքի տւած, այնպէս յաջողակի և հիմնովին փշրեցին Զանգեզուրի հակայեղափոխութիւնը:

Հեռաւոր Կովկասի լեռներում կորպուսի կարմիր ռազմիկները, կարողացան ամրացնել իրենց վստահած Մեծ-Յեղափոխութեան պրոլետարական դրօշակը: Կոմմունիզմի, պատմութեան ոսկէ գրքի մէջ գրւում է նորից մի փայլուն յաղթանակ ևս, որով յաւերժացւում է կարմիր կորպուսի մարտիկների փառաւոր անունները:

Ժողովրդական Կոմիսարների Խորհրդը յոյս է տածում, որ կորպուսը տեղական իշխանութեան հետ միասին կվերականգնէ եղբայրական վերաբերմունքը դաշնակների ձեռքով տանջւած և այժմ ազատագրւած բնակչութեան հետ, ընդմիշտ վերացնելով, բոլոր անհարթւթիւնները ու թիւրիմացութիւնները:

Կեցցէ Կովկասեան I-կորպուսը, կեցցէն նրա քաջամարտիկ կարմիր բանակայինները, անվեհեր հրամանատարներն ու անձնազոհ կոմիսարները:

Հ. Ս. Խ. Հ. Ժողովրդ. կոմ. նախագահ և Ռազմայեղափոխ. խորհրդի անդամ՝ ՄԵԱՍՆԻԿԵԱՆ:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐ, թիւ 2, Հինգշաբթի, 28 Յուլիս, 1921թ

ՀԱՎԵԼՎԱԾ Կ

Նարիմանովի ողջույնի հեռագիրը Զանգեզուրի աշխատավոր ժողովրդին

Հուլիս, 1921թ

Ստացւած է Ադրբէյջանի ժողկոմների խորհրդի նախագահ ընկեր Նարիմանովից ողջոյնի հետևեալ հեռագիրը

Ադրբէյջանի աշխատաւորութիւնը պրոլետարիատին պաշտպանելու անյաղթ վճռականութեամբ լի, անկեղծ շնորհակալութիւն է յայտնում, ձեր հեռագրի մէջ արտայայտած Զանգեզուրի աշխատավոր ժողօվրդի զգացումներին: Թող բոլորը իմանան, որ մենք այստեղ հաւատարիմ ենք մեր խոստումին և ոչ մի զոհ չէ կարող մեզ, աշխատանքի թագաւորութեան հասնելու ձգտումներից, յետ կանգնեցնել:

Կեցցէ դաշնակների լծից ազատուած Զանգեզուրի աշխատաւոր ժողովուրդը:

Նարիմանով

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐ, թիւ 2, Հինգշաբթի, 28 Յուլիս, 1921թ

ՀԱՎԵԼՎԱԾ Հ

Զանգեզուրի գավառ կազմելու որոշում

31 օգոստոս, 1921թ

Ի լրումն Ժողկոմների Խորհրդի 1921թ․ յունիս 20-ի Հայաստանի վարչական վերաբաժանման դեկրետի՝ Ժողկոմների Խորհուրդը որոշեց․ Զանգեզուրի Հ․Ս․Խ․ Հանրապետութեանը կցւած մասից կազմել առանձին Զանգեզուրի գաւառ (կենտրոնը՝ Գորիս)-բաղկացած հետևեալ գաւառակներից՝ Գորիսի, Դխի (Տեղ), Տաթևի, Սիսիանի (կենտրոնը՝ Բռնակոթ), Ղափանի (կենտրոնը՝ Ղաթարի գործարանները) և Մեղրիի։

Ժողկոմխորհի Նախագահ՝

Ա․ Մեասնիկեան (Ալ․ Մարտունի)

Ներքգործժողկոմ՝ Պ․ Մակինցեան

Ժողկոմների Խորհրդի Քարտուղար՝ Մ․ Ղարաբէկեան

«Խորհրդային Հայաստան», թիւ 168, սեպտեմբերի 8, 1921թ

 

ՀՂՈՒՄՆԵՐ

1. Ալիեւը չի հերքում, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդեպ, Մեդիամքաս, հուլիս 14, 2021թ:

2. Ալիևը վստահեցնում է՝ եթե ցանկանան, «կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզեն», Ազատություն, 17 օգոստոս, 2021թ:

3. Զանգեզուրի լեռնաշղթան, շուրջ 160 կմ, ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Կապուտջուղից հետո առավել բարձր լեռնագագաթներն են՝ Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ), Սիսկատար (3093 մ): https://www.armgeo.am/zangezur-lakes/

Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Հարուստ է թռչնաշխարհը: https://www.armgeo.am/zangezur-lakes/

Ծովի մակերևույթից 3 250 մ բարձրության վրա` Կապույտ լճից սկիզբ է առնում Մեղրի գետը, իսկ Կապուտջուղ լեռան հալոցքաջրերից` Կապուտջուղ գետը, որի հետ Քաջարանց գետի միահյուսումից կազմավորվում է Ողջի գետը: ՀՀ վիճակագրական կոմիտե, https://www.armstat.am/file/Map/MARZ_09.pdf

Որոտանը Սյունիքի ամենամեծ և Հայաստանի ամենաերկար գետերից է, սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, միախառնվում Արաքսին։ Որոտանի վրա կառուցվել են երեք հիդրոկայանների՝ ավելի քան 400 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի:

Սյունիքում կան մի քանի պետական արգելավայրեր:

Ծավ գետի հովտում գտնվող «Սոսու պուրակ» պետական արգելավայը ներառում է Կովկասում ամենախոշոր արևելյան բնական սոսիների պուրակը: Խուստուփ լեռան հարավ-արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին, Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում է գտնվում «Շիկահող» պետական արգելոցը: «Խուստուփ» պետական արգելավայրը ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: «Արևիք» ազգային պարկը զբաղեցնում է Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան հատվածը: «Բողաքար» պետական արգելավայր տեղամասը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին և տեղծվել է բուսական ու կենդական աշխարհի էնդեմիկ և հազվագյուտ տեսակների պահպանության նպատակով։ «Զանգեզուր» պետական արգելավայրը զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Մեղրու լեռնաշղթային` արևելքում: «Սև լիճ» պետական արգելավայր տեղամասը գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռան խառնարանային մասում: ՀՀ վիճակագրական կոմիտե, https://www.armstat.am/file/Map/MARZ_09.pdf 2021 թվականի մայիսից, ապա 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ից հետո այն անցել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ:

4. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունը. 9 նոյեմբեր, 2020թ, https://www.aniarc.am/2020/11/10/russian-peace-keepers-nk-lachin-10-nov-2020/

5. Փաշինյան-Պուտին-Ալիև համատեղ հայտարարությունը. 11 հունվարի, 2021թ, https://www.aniarc.am/2021/01/11/armenia-azerbaijan-russia-11-01-2021/

6. Երևանը հակադարձում է Իլհամ Ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ի սպառնալիքներին, https://www.aniarc.am/2021/12/07/armenia-ilham-aliyev-zangezur-december-7-2021/

7. https://www.aniarc.am/2021/12/07/armenia-ilham-aliyev-zangezur-december-7-2021/

8. Ասում են՝ Զանգեզուրի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, հայտարարում է Փաշինյանը, https://www.azatutyun.am/a/31209007.html

9. Աստանայում Փաշինյանը խոսել է սահմանները ճանաչելու մասին, Ալիևը սպառնացել է, Պուտինը երկուսին հրավիրել է Ռուսաստան, https://www.azatutyun.am/a/32083600.html

10. Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիներն անցնելու են երկրների ինքնիշխան տարածքով․ Ռուսաստանի ԱԳՆ, www.aniarc.am

11. Այս մասին Թվիթերում գրել էր Իրանի նախագահական աշխատակազմի քաղաքական հարցերով պատասխանատու Մոհամադ Ջամշիդին: President Raisi to president Aliev of Azerbaijan made clear that any change in historical borders, regional geopolitics and Iran-Armenia transit routes is not tolerable. Also any European military presence under any guise is rejected. The West can’t distract us strategically. https://twitter.com/MhmmdJamshidi/status/1580517842952523783

  • 12. The President of the Republic of Azerbaijan met with the President of the Islamic Republic of Iran at the residence of the President of the Islamic Republic of Iran on the sidelines of the CICA Summit on Thursday afternoon. In this meeting, the Presidents of Iran and Azerbaijan emphasised the strengthening of cooperation in the fields of trade, economy, energy and the export of technical-engineering services.
    In this meeting, Ayatollah Raisi stated that the national sovereignty and territorial integrity of the Republic of Azerbaijan and Armenia should be respected, and emphasised, “From the point of view of the Islamic Republic of Iran, any change in the historical and geopolitical borders of the region and any change in the transit status of Iran and Armenia are rejected”. Recalling that the Islamic Republic of Iran was the first country to welcome the liberation of Nagorno-Karabakh, the President added, “Iran is ready to use its great capacity to resolve the discords between Azerbaijan and Armenia”. Ayatollah Raisi: We are ready to use the huge capacities of our country to solve discords between Azerbaijan and Armenia, https://www.president.ir/en/140168

13. Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում, https://www.azatutyun.am/a/32088127.html