Հալիձորի բնակչությունը 1831-1931 թթ. և խորհրդային տարիներին. Գորիսի շրջան

2898

Հալիձորը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է:

Այսօր մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի, որի կազմում են հետևյալ գյուղերը՝ Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Տաթև, Տանձատափ և Քաշունի:

Հալիձորը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1.250 մետր բարձրության, Գորիս քաղաքից 23, մարզկենտրոն Կապանից՝ 74 հեռավորության վրա:

Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի
անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը
նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև 19-րդ դարը։ Գյուղի Սբ.
Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611թ., կանգուն է։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք
գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող
եկեղեցին, «Հալիձոր» գյուղատեղին, «Պողոց-Պետրոս» մատուռը:

Հալիձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 58 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 401 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 584 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 725 հոգի, բոլորը՝ հայ, 

1914 թվական – 1010 հոգի, բոլորը՝ հայ,

1916 թվական – 1169 հոգի, բոլորը՝ հայ,

1919 թվական – 870 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 580 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 615 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 692 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Հալիձորն ունեցել է.

1939 թվական – 657 հոգի,

1959 թվական – 577 հոգի,

1970 թվական – 518 հոգի,

1979 թվական – 482 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Հալիձորն ունի մոտ 600 բնակչություն:

Կարդալ նաև՝