Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 19 նոյեմբեր, 2007թ

4843

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. «Երեւի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»: