Արագածոտնի շրջանը Երևանի խանության օրոք

3113

Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Սեյիդլի-Ախսախլիի մահալը, որը տարածվում էր այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի որոշ հողերի վրա (Ավան, Ուջան, Կոշ), ուներ 20 բնակավայր 1.782 ընդհանուր բնակչությամբ, որից 1.754-ը մահմեդականներ, 28-ը՝ հայեր: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Մահալի կենտրոնը Ուշին էր: Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Սեյիդլի-Ախսախլիի մահալում հայերը բնակվում էին միայն Կոշ գյուղում:

Երբ 1828-ին ռուսները Երևանի խանության և Նախիջևանի խանության տարածքների վրա ստեղծեցին Հայկական մարզը, Սեյիդլի-Ախսախլիի շրջանում չբնակեցրին և ոչ մի հայի Պարսկաստանից կամ Օսմանյան կայսրության շրջաններից:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երևանի խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 10-րդը Սեյիդլի-Ախսախլիի մահալն (շրջան) էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Նկարում՝ Քասախ գետի կիրճը