Սերժ Սարգսյան. Հայ-թուրքական արձանագրությունները գոյություն ունեն

2403

Ռուս նշանավոր լրագրող Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ցյուրիխում 2009-ին ստորագրված Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները “գոյություն ունեն”:

Սարգսյանը ասել է, որ ինքը երկու արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից, որպեսզի մեկ անգամ ևս նախազգուշացնի Թուրքիայի իշխանություններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ հավերժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը:

«Դա [փաստաթուղթի հետ կանչը Ազգային ժողովից] իրավական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետև, մեր օրենսդրության համաձայն, իրավական քայլ կլիներ ստորագրությունների հետկանչը: Այդ դեպքում կնշանակեր, որ այդ փաստաթղթերը այլևս գոյությոն չունեն։ Սակայն այդ փաստաթղթերը այսօր գոյություն ունեն, և եթե թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նույնպես կարող է դա անել: Չնայած հույս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կանեն», ասել է Սերժ Սարգսյանը: