Սերժ Սարգսյան. Մենք ավելի անվտանգ էինք Խորհրդային Միությունում

3998

Ռուս նշանավոր լրագրող Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցում Սերժ Սարգսյանը ուղղակի պատասխան չի տվել հարցին, թե Հայաստանի նախագահը ափսոսո՞ւմ է, որ ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի:

“Իհարկե, մենք ավելի անվտանգ էինք Խորհրդային Միությունում: Կարելի է հազար լավ խոսքեր ասել Խորհրդային Հայաստանի վիճակի մասին, բայց երբ ԽՍՀՄ արտգործնախարարը նաև հայ ժողովրդի անունից ծաղկեպսակ է դնում Աթաթուրքի գերեզմանին, դա ցավալի է”,- ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, ով ԽՍՀՄ տարիներին կուսակցական (կոմունիստական) պաշտոններ է զբաղեցրել այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, շեշտել է, որ “Խորհրդային Միությունը շատ բան տվեց Խորհրդային Հայաստանին, հայերին: Պատկերացնու՞մ եք, Ցեղասպանությունից հետո փոքրաքանակ ազգ՝ դագանակված, սրատված, և 50-60 տարի անց այդ հանրապետությունը դարձավ ԽՍՀՄ ամենաառաջատար հանրապետություններից մեկը”: