Դովեղ-Քյամարլի/Քեմերլի գյուղերի միջև վիճելի Բաղմանչալախ տեղամասի հարցը. 1923-1925թթ

1250

Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների երկայանքով առկա էին տարածքային-սահմանային սուր վեճեր:

Հայկական Դովեղ (այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնք) և ադրբեջանական Քյամարլի (այսօր՝ Քեմեռլի Ղազախի շրջանում) գյուղերի միջև վիճելի համարվող Բաղմանչալախ տեղամասի հարցը քննարկվեց Դաշնության գավառների միջև սահմանները որոշող հանձնաժողովի 1923թ սեպտեմբերի 28-ի նիստում, որտեղ որոշվեց տեղամասը հանձնել Դովեղին:

Այս որոշումը դժգոհությամբ ընդունվեց քյամարլեցիների կողմից:ՀԱԱ, ֆ. 112, ց. 1, գ. 168, թ. 39, գ. 143, թ. 95 և շրջ.: Արդյունքում՝ 1925թ որոշվեց տեղամասը հավասարապես բաժանել կողմերի միջև:

Աղբյուրը՝ Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան, Գեղամ Բադալյան, Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին, Երևան, 2020, էջ 93-94:

Լուսանկարում՝ դեպի վիճելի տարածքը և Քեմերլի գյուղը բացվող տեսարանը Դովեղի Պեծիկ գագաթից

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի