5 միլարդ դոլարի դիմաց Արցախին հարակից յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանի՞ն. 2018թ հոկտեմբեր

929

Հայաստանի երրորդ նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2020թ դեկտեմբերի 15-ին Ֆեյսբուքում գրառում է արել, ըստ որի 2018 թվականի հոկտեմբերին Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:

ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին դեկտեմբերի 15-ին լրագրողները հարցրել են՝ արդյոք նման առաջարկ եղել է, արդյոք նա տեղյակ է եղել նման առաջարկից:

«Ես հստակ չեմ էլ պատասխանելու, որովհետև կոռեկտ չեմ համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: Ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալները, որ ինձ հայտնի են դարձել առհասարակ: Ես` որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող»,- նշել է Վանեցյանը:

Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան