Նոյեմբերյանը լույս է տալիս Արցախի Մարտունի քաղաքին

3345

Այսօր, նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Նոյեմբերյան համայնքի 12 մասնագետներ ուղևորվեցին Արցախի Մարտունի քաղաք՝ վերականգնելու փողոցային լուսավորությունը, որը պատերազմի օրերին ամբողջովին վնասվել է:

Կարճ ժամանակում համայնքը քաղաքապետ Կարեն Աբազյանի ղեկավարությամբ որոշում կայացրեց օգնության ձեռք մեկնել Արցախի ավերված բնակավայրերից մեկին: Արցախի իշխանությունը անմիջապես արձագանքեցին կոչին:

Լուսավորությունը վերականգնելու գումարը հանգանակել են Հայաստանում և արտերկրում բնակվող նոյեմբերյանցիները: 12 մասնագետները իրենց հետ Մարտունի են տանում անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որպեսզի վերականգնեն լուսավորությունը և վերադառնան տուն:

Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտերկրում բնակվող այն նոյեմբերյանցիները, որոնք ուզում են իրենց նվիրատվությունը բերել այս աստվածահաճո գործին, կարող են կապվել Նոյեմբերյանի համայնքապետարան:

Ներքո Նոյեմբերյան համայնքի ներդրումների և զարգացման հիմնադրամի բանկային հաշիվներն են:

Անհրաժեշտության դեպքում բոլոր նվիրատուների անունները՝ անկախ նվիրատվության չափից, կհրապարակվեն: